Ուզում ենք դիտարկել Հայաստանին ռազմական տեխնիկա վաճառելու հնարավորությունը. Ջոն Բոլթոն

25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խոհրդական Ջոն Բոլթոնը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է դիտարկել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքի հարցերը:

«Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։

Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է [Թրամփի] վարչակազմի համար»։

lragir.am/2018/10/25/390086/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail