Սահմանամերձ գյուղի ընտանիքին օգնություն հասան. Ayosr.am-ի նյութի հետքերով

13/08/2014

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

Սահմանամերձ գյուղի ընտանիքին օգնություն հասան. Ayosr.am-ի նյութի հետքերով

Մի քանի ամիս առաջ Aysor.am-ի խմբագրություն էր դիմել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի 28-ամյա բնակչուհի Վարդուհի Մարտիրոսյանը: Վարդուհին ու իր 4 անչափահաս երեխաներն օգնության կարիք ունեին:

«Մենք ապրում ենք Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում: Իմ ամուսինը՝ 1976թ.-ին ծնված Լեռնիկ Գադալյանը, 2013թ.-ի դեկտեմբերի 26-ին մահացավ սիրտ-թոքային ամբավարարությունից: Ես ընդամենը 28 տարեկան եմ, ունեմ 4 անչափահաս երեխա:

Մեծ տղաս 10 տարեկան է, երկրորդը՝ 8, երրորդը՝ աղջիկս՝ 5, փոքր տղաս՝ 3: Երկուսը հաճախում են դպրոց, երկուսը՝ մանկապարտեզ: Մենք ապրում ենք ամուսնուս եղբոր տանը, անապահով վիճակում, խնդրում եմ՝ օգնեք մեծացնեմ իմ երեխաներին»,- գրել էր Վարդուհին:

Նրա այս նամակն անարձագանք չմնաց: Ընտանիքին աջակցեցին Բերդի տարածաշրջանի հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն, ինչպես նաև «Սահման» ՀԿ-ն Վարդուհուն ու նրա երեխաներին տրամադրեց մեղվի փեթակներ:

Այսօր ընտանիքին այցելեց նաև Հույս Հայաստանի և Արցախի երեխաների ընկերակցության ծրագրերի իրագործման պատասխանատու, Ֆրանսիայից ժամանած Արմենակ Հարմանդայանը, ով Այգեձոր էր եկել այս ընտանիքին փոխանցելու Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Վակո Վարգես Արզումանյանի կողմից ուղարկված օգնությունը:

Ընտանիքին տրամադրվեց ալյուր, շաքարավազ, այլ մթերքներ, ինչպես նաև հագուստ:

Միաժամանակ քննարկվեց նաև ընտանիքին հավեր և կով տրամադրելու հնարավորությունը:

Լուսանկարը՝ Գոհար Աբրահամյանի

Aysor.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail