Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների 6-րդ եռակողմ հանդիպումը

30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018 – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի Արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի 6-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ելույթի ժամանակ կարևորել է էներգետիկ ոլորտում 3 երկրների համագործակցության՝ նշելով, որ դա օգտակար է ոչ միայն իրենց, այլ տարածաշրջանի այլ երկրների տնտեսական զարգացման համար:

«Այսօր քննարկեցինք նաև էներգետիկ բնագավառի համագործակցությունը: Քննարկեցինք նաև այնպիսի նախագծեր ինչպիսիք են բեռնափոխադրումները, հաղորդակցությունը, երկաթուղային նախագծերը: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Իրանը մեզ համար էներգիայի աղբյուր են: Նրանցից նավթ ու գազ ենք գնում: «ՏԱՆԱՊ»-ի բացումից հետո նախագահները բացեցին «Star» նավթամշակման գործարանը: Շարունակելու ենք նման նախագծերի կյանքի կոչումը»,- ասել է Չավուշօղլուն:

Եռակողմ առևտրի մասին խոսելիս Չավուշօղլուն ասել է, որ նպատակ ունեն այս բնագավառում եղած մեծ ներուժը իրացնել «3 երկրների բնակչությունը միասին կազմում է 170 մլն, սակայն ընդհանուր առևտուրը 10.650 մլրդ դոլար է: Միայն Իրանի հետ նպատակ ունեք առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի: Ադրբեջանի հետ այս պահին շրջանառությունը հասնում է 1.4 մլրդի: Առաջին փուլում նախատեսում ենք այն հասցնել 5 մլրդի, ապա՝ մինչև 10 մլրդ:

Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի միակողմանի որոշումների հնարավոր հետևանքներ: Խոսել ենք նաև այն մասին, թե այդ որոշումների դեմ ինչ համատեղ քայլեր ենք կատարելու ու ինչպես ենք աջակվելու եղբայրական Իրանին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին ասել է. «Հուսանք, որ Սիրիայի, Պաղեստինի, Յեմենի ժողովրդի և տարածաշրջանային այլ հարցերը փոխադարձ համաձայնության գալով կլուծվեն: Ղարաբաղի հարցի լուծումն էլ պետք է խարսխված լինի միջազգային խաղաղության վրա: Միջուկային համաձայնագրի բանակցություններիում Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային: ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը համաձայնագրից քննադատելու համար շնորհակալություն ենք հայտնում»:

Զարիֆը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ցանկանում են ընդլայնել համագործակցությունը գիտության ու տեխնոլոգիաների բագավառում: Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ երկրները պայամանավորվել են ազգային արժույթներով առևտուր անելու վերաբերյալ:

www.ermenihaber.am/am/news/2018/10/30/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail