Տարածաշրջանում եթե կա մի երկիր, որը լուրջ շահագրգռված է Հայաստանի գոյությամբ, Պարսկաստանն է

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

30-May-14 – Armweeklynew.am:

Նրանք, ովքեր սպառնալիք են հայության համար, սպառնալիք են նաև Իրանի համար

Պարզ խոսենք, տարածաշրջանում եւ աշխարհում եթե կա մի երկիր, որը լուրջ շահագրգռված է Հայաստանի գոյությամբ, Պարսկաստանն է:

Այո, թուրքական ագրեսիվ շրջապատում գտնվող եւ այդ երկրի ներսում ճագարի պես բազմացող թուրքերը՝ ադրբեջանցիները, ուզբեկները եւ թուրքմենները դրսից հրահրվելով արդեն լուրջ սպառնալիք են դառնում բազմազգ Իրանի ապագայի համար:

Ահա այս հիմքի վրա է Իրանի շահագրգռությունը Հայաստանի գոյությամբ: Իհարկե իրանցի պաշտոնյաները դրա մասին երբեք չեն խոսի, բայց հայերը, եթե քաղաքականորեն վերջնականապես չեն տխմարացել, պիտի հասկանան հայ-իրանական հարաբերությունների երկկողմ արժեքը:

Իրանի հետ մեր հարաբերություններին երբեք չի կարող սպառնալ ռուսական կայսերապաշտական վտանգի կարգի որեւէ բան, որովհետեւ Հայաստանը եւ Իրանը(նույնիսկ աշխարհիկ իշխանության պարագայում) տարբեր քաղաքակրթական արժեքների հիմքի վրա են կառուցում իրենց ապագան: Սա ներկա պայմաններում կարող է դառնալ Իրանի հետ մեր հարաբերությունների անվտանգության երաշխիքը, եթե, իհարկե, հայերն իրենք իրենց չդնեն լաքեյի տեղ եւ իրանցիներին չդրդեն իրենց կուլ տալու գայթակղությանը ենթարկվել:

Ճիշտ հասկացեք, խոսքն այդ նողկալի <կողմնորոշման> մասին չէ, այլ միմիայն սեփական շահերի վրա հենված իրավահավասար եւ փոխշահավետ քաղաքականության, որտեղ լուծվում է Հայաստանի համար ճակատագրական դարձած էներգետիկ անվտանգության հարցը եւ դրական լիցքեր են հաղորդվում ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Առավելապես՝ այդ խոսքը չի կարող վերաբերվել համամարդկային արժեհամակարգին մեր նվիրվածությանը եւ արեւմտյան երկրների հետ սերտ հարաբերություններ ունենալու ձգտումին: Այստեղ լուծվում են մեր երկրի անկախությանը մշտապես սպառնացող վտանգի եւ մեր ժողովրդի հետագա դեգրադացման չեզոքացման հարցերը:

Երջանիկ Աբգարյան

Armweeklynew.am
4:06 PM 30-May-14

Facebooktwitterredditpinterestlinkedinmail