(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)
Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարների պատմական հայտարարությունը [27.05.2015]
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայում, Դամասկոսում:
Նալբանդյանի և Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալլեմի համատեղ մամլո ասուլիսում պատմական հայտարություն է արվել:
Ինչպես տեղեկացնում է SANA լրատվական գործակալությունը, Վալիդ ալ Մուալլեմը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունը դատապարտեր այդ մսագործներին, որոնք 20-րդ դարի սկզբին իրականացրեցին հայերի զանգվածային սպանությունները, այսօր Թուրքիայում նրանց ժառանգները չէին համարձակվի իրենց լծակներով աջակցել Սիրիայում զանգվածային սպանությունների իրականացմանը:
Ինչու ենք այս հայտարարությունը պատմական և անհրաժեշտ համարում, որ մեր արտգործնախարարը զարգացնի այս միտքը եվրոպական դիվանագիտական հարթակներում, ինչը կարող է անվտանգության երաշխիք լինել հալեպահայության համար:
Նման հայտարարությունները եթե ընկալելի լինեն եվրոպական պետությունների արտաքին գերատեսչությունների կողմից, ապա Սիրիայում ընդդիմադիրների յուրաքանչյուր ոտնձգություն հալեպահայության նկատմամբ կդիտարկվի Թուրքիայի լծակներով և միջոցներով վարձկանների կողմից հայության նկատմամբ կանխակալ վերաբերմունք և ցեղասպանության շարունակություն` արդեն ցեղասպանություն տեսածների ժառանգների նկատմամբ:
Եվրոպայի կողմից այս իրողության ընդունումը հալեպահայության ամենակարևոր անվտանգության երաշիքն է …այլ երաշխիքները ևս չենք բացառում:
Armweeklynews.am
Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարների պատմական հայտարարությունը [27.05.2015]