«Թաքուն հայեր եւ ի՞նչ է մեր պարտականութիւնը 100-րդ տարելիցից յետոյ»

15/07/2015

««Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերի շարանում երէկ՝ յուլիսի 14-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դասախօսութիւն:

Դասախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որի դասախօսութեան թեման էր՝ «Թաքուն հայեր եւ ի՞նչ է մեր պարտականութիւնը 100-րդ տարելիցից յետոյ»:»»

«ԱԼԻՔ», Ա. ՄԻՐԲԷԳԵԱՆ – Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերի շարանում երէկ՝ յուլիսի 14-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դասախօսութիւն:

Դասախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որի դասախօսութեան թեման էր՝ «Թաքուն հայեր եւ ի՞նչ է մեր պարտականութիւնը 100-րդ տարելիցից յետոյ»:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից՝ Հայկազ Շիրւանեանը ողջունելով ներկաներին, հրաւիրեց դասախօսին, ներկայացնելու նիւթը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը հանգամանօրէն անդրադառնալով Օսմանեան կայսրութեան միջոցով դեռ 1890-ական թւականներից հայ ժողովրդի դէմ իրականացւած Ցեղասպանութեանը, խօսեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի, եւ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ միջազգային բեմում ծաւալած աշխատանքների մասին:

Դասախօսն իր ելոյթի մի բաժնում խօսեց միջազգային ատեաններում ցեղասպանութիւնները դատապարտող կոնւենցիաների մասին:

Նա նշեց նաեւ, որ Հայոց Ցեղասպանութեան 50-ամեակից յետոյ, հայը միայն չէր սգում, այլ, ասպարէզ իջաւ պահանջատէր կեցւածքով, պահանջելով իրենից խլւած իրաւունքների վերականգնումը:

Նա նաեւ անդրադարձաւ համշէնահայերին եւ թաքուն հայերին, որոնք բնակւում են Թուրքիայում ի մասնաւորի Արեւմտեան Հայաստանի տարածքներում:

Դասախօսի ելոյթից յետոյ ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց համապարփակ պատասխաններ տրւեց դոկտ. Խանլարեանի կողմից:

ORIGINE SOURSES-alikonline.ir/news/community/item/25892

www.facebook.com/arevmdyankrasenyag/photos/a.792180184158490/938244029552104/?type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail