2018/11/14 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնվել
Վանա լճի կազմավորումից 800 հազար տարի անց լճում նորձկնատեսակ է հայտնաբերվել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի ժանդարմերիայի կողմից լճում ջրասուզման վարժանքների ժամանակ նոր ձկնատեսակ է հայտնաբերվել։
Նշվում է, որ նոր ձկնատեսակը հայտնաբերվել է Արտամեդի հատվածում։ Այդ մասում որոշակի խորության վրա ջրի բաղադրությունը տարբերվում է լճի հիմնական բաղադրությունից։ Նոր հայտնաբերված ձկնատեսակը ապրում է որոշակի արեալում եւ չի լքում այդ հատվածը։
Տվյալ հատվածի ջրից նմուշ է վերցվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Մանրակրկիտ ուսումնասիրության է ուղարկվել նաեւ հայտնաբերված ձկնատեսակը՝ պարզելու դրա տեսակը։
Նշենք, որ աղի Վանա լճում մինչեւ այժմ բազմանում էր միայն հայտնի տառեխ ձուկը։
akunq.net/am/?p=63044