2018/11/13 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա
լճում դայվինգի զարգացման ծրագրեր իր ականացնել։
Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող
ջրասույզներիդպրոց։
Նրանց համար հնարավորություն է ստեղծվել սուզվել Վանա լճի խորքը և ուսումնասիրել ստորջրյա հարստությունը, վայելել դրա գեղեցկությունն ու բացահայտել լճի խորհրդավոր ստորջրյա աշխարհը։
Վանի Իփեքյոլու շրջանի համայնքապետ Ջեմիլ Օզթուրքը նշել է, որ Վանա լճի ստորջրյա աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, և Թուրքիայի տարբեր շրջաններից մարդիկ գալիս են ուսումնասիրելու այն։
Ըստ Օզթուրքի՝ ջրասույզների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ լճի կենդանական աշխարհը՝ հանրահայտ Վանա տառեխն ու նոր հայտնաբերված մի տեսակ, թե՛ ստորջրյա կրաքարային բնապատկերները և թե՛ լճի հատակին գտնվող ռուսական նավը։
Վանում դայվինգը զբոսաշրջության գլխավոր ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսելով՝ Իփեքյոլուի համայնքապետն ընդգծել է նաև, որ Վանա լճում դայվինգով հետաքրքված են հատկապես Հայաստանի և Ճապոնիայի քաղաքացիները։
Ermenihaber.am
akunq.net/am/?p=63023