Հարցազրոյց թուրքագէտ Լուսինէ Սահակեանի հետ – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ

2018/11/15 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Հարցազրոյց թուրքագէտ Լուսինէ Սահակեանի հետ

«Համշէնցիները Ժամանակի Ընթացքում Մոռացել Են Իրենց Մայրենին՝ Հայերէնի Համշէնի ԲարբառըԵւ Դարձել Թուրքախօս»:

Լուսինէ Սահակեանը ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի (կաճառիթիւրքագիտութեան ամբիոնիդոցենտ էբանասիրական գիտթեկնածու, 2008թ.ից ԵՊՀ հայագիտական հետազօտութիւններիինստիտուտի (հիմնարկիհայօսմանական առնչութիւնների բաժնի ղեկավարԴասաւանդում էժամանակակից թուրքերէնթուքերէնի տեսական քերականութիւնթուրք գրականութիւնառարկաներընոյն ամբիոնի մագիստրատուրայում վարում է «Թուրքական աղբիւրագիտութեան եւպատմագրութեան հիմնահարցեր», «Օսմանեան կայսրութեան էթնոքաղաքականութիւնը» յատուկդասընթացներըՈւնի մի շարք գիտական հրապարակումներՀեղինակ է հինգ մենագրութեան՝«Բարձր Հայքի ԲաբերդՍպերԴերջան Գաւառների Տեղանուններն Ու Ժողովրդագրութիւնը XVI Դարի Օսմանեան Աշխարհագիր Մատեաններում» (Երեւան, 2007), «Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey» (անգլերէնհայերէնռուսերէն), Montreal, Arod Books, 2010, 2011, 2013, «Համշէնի Մանրատեղանունները» (հայերէնթուրքերէնռուսերէն), Les microtoponymes de Hamchen, Hamsen (Hemsin) Mikro Yer Isimleri, Paris, Sigest, 2013: «Համշէնը Հայկական Ձեռագրերում» (Երեւան, 2018): Նրա հեղինակած «ՀամշէնըԱնցեալի Եւ Ներկայի  Խաչմերուկներում» գիտահանրամատչելի վաւերագրական ֆիլմը՝ հայերէնովանգլերէնով եւ ռուսերէնով, 2012թՀոլիվուդի«Արփա» միջազգային կինոփառատօնում արժանացել է Արմին Վէգների անուան Մարդասիրական գլխաւոր մրցանակինԴասախօսութիւններով եւզեկուցումներով ԼՍահակեանը հանդէս է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում՝ ԱթէնքԿոմոտինիԲէյրութԹեհրանԵրուսաղէմՄոսկուաՓարիզՏորոնտօՄոնրէալԼոս ԱնջելեսՊետերբուրգՍոչիԴոնիՌոստով:

«ԱՍՊԱՐԷԶ».- Տիկին Սահակեանի՞նչ առաքելութեամբ էք ժամանել ԱՄՆ:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նախ նշեմ, որ ինձ հրաւիրել է Արեւ-մտեան Ամերիկայի Համազգայինի Շրջանային վարչութիւնը, որի համար իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում իմ այս այցելութեան կազմակերպիչներին եւ բոլոր ընկերներին ու բարեկամներին: Այցելութեանս նպատակն է այստեղ ապրող մեր հայ հանրութեանը ներկայացնելու վերջին տարիներին իմ գիտական գործունէութեան արդիւնքները:

«ԱՍՊԱՐԷԶ».- Կարող էք մեզ պատմել ո՞ր հիմնախնդիրներն են ձեր գիտական ուսումնասիրութիւնների հիմնական առարկան:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Իմ ուսումնասիրութիւնները վերաբերում են Արեւմտեան Հայաստանի պատմական ժողովրդագրութեանը, տեղանունների եւ մանրատեղանունների լեզուական առանձնայատկութիւնների քննութեանը, Օսմանեան կայսրութեան վարած հարկային, վարչական եւ էթնոքաղաքականութեան լուսաբանմանը: Արդէն տասը տարի է, ինչ զբաղւում եմ նաեւ համշէնահայերի պատմութեան, իսլամացման, ազգագրութեան, Համշէնի գաւառի մանրատեղանունների ուսումնասիրութեամբ: Այս թեմաներին նուիրուած հրատարակել եմ մի շարք յօդուածներ եւ մենագրութիւններ: Ուսումնասիրութիւնները հիմնուած են ինչպէս տեսական գիտելիքների, այնպէս էլ տեղում՝ Համշէնի լեռնային գիւղերում իմ կատարած դաշտային հետազօտութիւնների վրայ: Համշէնի գաւառն, ունենալով հերոսական պատմութիւն, լի է նաեւ ողբերգական էջերով, քանի որ 18րդ դարի առաջին քառորդում եւ դրանից յետոյ էլ Օսմանեան իշխանութիւնների համակարգուած իսլամացման քաղաքականութեան հետեւանքով Համշէնում մնացած հայութեան մի հոծ հատուածը բռնի կրօնափոխ է եղել՝ կորցնելով իր ազգային դիմագիծն ու ինքնութիւնը: Համշէնցիներն այսօր ապրում են Ռիզէի նահանգի Չամլըհէմշինի, Համշէնի (Հեմշին), Փազարի, Չայէլիի, Իքիզդերէի գաւառների լեռնային գոգահովիտներում սփռուած գիւղերում, ինչպէս նաեւ նրանց կարող ես հանդիպել Ստամբուլում եւ Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքներում: Այս վերոնշեալ տարածքների համշէնցիները ժամանակի ընթացքում մոռացել են իրենց մայրենին՝ հայերէնի Համշէնի բարբառը եւ դարձել թուրքախօս: Սակայն իրենց խօսակցական թուրքերէնում պահպանել են բազմաթիւ հայերէն կենցաղային բառեր, տեղանուններ, անգամ ամբողջական նախադասութիւններ: Նրանց մեծ մասը խուսափում է յիշել իր հայկական ինքնութիւնը, անգամ կարող ես հանդիպել մոլեռանդ հայատեացների, որոնք հիմնականում յարում են թուրք ազգայնական քաղաքական շրջանակներին: Իսլամացած համշէնցիների սերունդների բնակավայրեր կան նաեւ Արդվինի նահանգի Խոփայի եւ Բորջկայի գիւղերում: Համշէնցիների այս հատուածը մինչ այսօր պահպանել է իր տեղական հայերէն խօսուածքը, սակայն նրանց մէջ էլ կան այնպիսիները, որոնք մերժում են իրենց հայկական ծագումը, անգամ հայերէնի իրենց բարբառը յայտարարում են թուրքական: Այս իրավիճակը պատմական օբյէկտիւ (առարկայական) զարգացման հետեւանք է:

Համշէնցիների մի մասը, հեռանալով իր բնօրրանից, սփռուել է Սեւ ծովի հարաւային ափերով մէկ, ապա ժամանակի ընթացքում տեղաշարժուելով դէպի Ռուսաստան՝ հաստատուել է Սեւ ծովի հիւսիասային ափերին՝ պահպանելով իր ազգային դիմագիծն ու հաւատքը: Այսօր այնտեղ ապրում է շուրջ 250 հազար քրիստոնեայ համշէնահայ: Ես նաեւ հետաքրքրուած եմ նրանց մշակոյթով:

Վերջին շրջանում Թուրքիայում հրատարակւում են գրքեր, որոնցում ոչ միայն խճճում են Համշէնի պատմութիւնը, այլեւ ապագիտական եւ անհեթեթ փաստարկներով ժխտում են այնտեղ հայկականութեան որեւէ հետք: Վերջին երկու տարիների ընթացքում ակտիւացել (աշխուժացած) են ֆաշիստական գաղափարներով սնուող եւ «գորշ գայլեր»ին յարող թուրքացած համշէնցիների շրջանակաները, որոնք զանազան սոցիալական էջերում յարձակումներ են գործում հայասատանեան մասնագէտների եւ հաստատապէս իմ ուսումնասիրութիւնների վրայ՝ փնտռելով նրանցում քաղաքական կամ ինչ-որ գաղտնի ենթատեքստեր: Նրանք անգամ տեղանունների ուսումնասիրութեան մէջ փնտռում են քաղաքական միտումներ, այսպիսով՝ վախի եւ մոլագար հակահայկականութեան մթնոլորտ ստեղծելով: Հետաքրքրական է, որ այս գործին լծուել են ադրբեջանական ռազմավարական կենտրոնները, որոնք կեղծ փաստերով ջանում են Համշէնում փնտռել ադրբեջանական հետքեր եւ ընդհանրութիւններ:

Ցաւօք, այս գաւառի պամտական անցեալին վերաբերող փաստերի սակաւութիւնը տարաբնոյթ մեկնաբանութիւնների եւ շահարկումների տեղի են տուել, ուստի ես փորձել եմ միջառարկայական գիտակարգերի մեթոդների կիրառութեամբ վեր հանել այն բաց օղակները, որոնք կարող են նպաստել Համշէնի պատմութեան ամբողջացմանը:

«ԱՍՊԱՐԷԶ».- Ի՞նչ նորութիւններ էք պատրաստել մեր հանրութեան համար:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- 2012 թուականին պատրաստել էի «Համշէնը Անցեալի Եւ Ներկայի Խաչմերուկներում» գիտահանրամատչելի վաւերագրական ֆիլմը, որ Հոլիվուդում «Արփա» Միջազգային ֆիլմերի փառատօնին արժանացել է Արմին Վեգների անուան Մարդասիրական բարձր մրցանակին: Սակայն այն ժամանակ այս ֆիլմը չկարողացայ ներկայացնել այստեղ՝ մեր հանրութեան լայն շրջանակներին: Ֆիլմում բարձրացուած հարցերն ու թեմաներն այսօր էլ արդիական են եւ շարունակում են մնալ ամենատարբեր շրջանակների ուշադրութեան կենտրոնում: Նշեմ, որ նրանում տեղ են գտել հիմնականում Համշէնի տարբեր գիւղերում եւ արօտավայրերում իմ կատարած նկարահանումները: Ֆիլմը ներկայացնում է Համշէնի, Արդվինի եւ նաեւ Էրզրումի մի քանի գիւղերում ապրող իսլամացուած համշէնցիների ներկայիս սերունդների կենցաղը, մշակոյթը՝ երգն ու պարը, խոհանոցը, լեզուական վիճակը, ճարտարապետական իւրայատկութիւնները եւ ինքնութեան ընկալումները: Այն հիմնուած է նաեւ իմ գիտական ուսումնասիրութիւնների վրայ: Աւելացնեմ, որ այս ֆիլմն անցել է իր ճանապարհը. այն ցուցադրուել է Տորոնտոյում, Մոնրէալում, Բէյրութում, Երուսաղէմում, Ստամբուլում, Մոսկուայում, Աթէնքում, Սան Պետերբուրգում, Սոչիում, Աբխազիայիում, Կրասնոդարի երկրամասի այլ բնակավայրերում եւ նաեւ Երեւանում ու Հայաստանի տարբեր շրջաններում՝ ամէնուր արժանանալով ջերմ ընդունելութեան: Այն նաեւ մասնակցել է մի քանի միջազգային կինօփառատօների: Ահա առիթ է ստեղծուել Նոյեմբերի 16ին, երեկոյեան ժամը 7ին, Գլենդելի կենտրոնական գրադարանում իմ ֆիլմը ներկայացնելու նաեւ Լոս Անջելեսի հայութեան դատին:

«ԱՍՊԱՐԷԶ».- Տեղեակ ենք նաեւոր ձեզ հետ բերել էք մի նոր մենագրութիւն:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այո, ներկայացնելու եմ նաեւ իմ նոր մենագրութիւնը՝ «Համշէնը Հայկական Ձեռագրերում», որում առաջին անգամ ի մի են բերուել Համշէնում օրինակուած եւ մեզ հասած 20 ձեռագիր մատեաններում տեղ գտած համշէնցի գրիչների յիշատակարանները: Այս ձեռագրերը պահւում են Մաշտոցի Մատենադարանում, Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մատենադարանում, Վիեննայի Մխիթարեան գրադարանում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի եւ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատներում, Ֆիլադելֆիայի ազատ գրադարանում: Համշէնցի գրիչների յիշատակարանները ընդգրկում են 1422-1630թթ.՝ շուրջ երկու հարիւր տարի, հաղորդում են բացառիկ տեղեկութիւններ, որոնց պատմաբանասիրական քննութիւնը հնարաւորութիւն է տալիս նորովի արժեւորելու հայոց Համշէնի գաւառի պատմութիւնը: 456 էջանոց այս իմ մենագրութեան մէջ հրատարակել եմ քննութեան առարկայ համշէնցի գրիչների յիշատակարնների, ինչպէս նաեւ նրանց ստեղծած մանրանկարների լուսապատճէնները: Իմ այս ուսումնասիրութիւնը բացայայտում է մի շարք պատմական կարեւոր իրողութիւններ, նաեւ այդ ժամանակաշրջանում Համշէնում գործածական անձնանուններն ու տեղանունները, ժողովրդագրական հաւատալիքները եւ այլն: Յիշատակարաններն աներկբայ հաստատում են, որ Համշէնը եղել է Հայոց եկեղեցու թեմերից մէկը, որն ունեցել է իր ինքնատիպ գրչութեան կենտրոնն ու օջախները: Իմ այս գրքում անդրադառնում եմ նաեւ տարածաշրջանի հնագոյն պատմութեանը եւ սկզբնաղբիւրների հիման վրայ ցոյց տալիս, որ Համշէնի գաւառը, որը կազմաւորուել է հնագոյն Խատիքի գաւառի հիւսիս-արեւմտեան ծայրամասում, դեռ վաղնջական ժամանակներից եղել է հայ ժողովրդի բնօրրաններից, որտեղ դարերի ընթացքում արարել եւ իր պատմութիւնն է կերտել հայ ժողովուրդը՝ թողնելով անջնջելի հետք: Նշեմ նաեւ, որ Համշէնի վանքերը, որոնցից մնացել են ցաքուցիր քարեր, եղել են նաեւ հայոց կարեւոր սրբատեղիներ: Գրիչ Կարապետի ընդօրինակած տասներկու ձեռագրերի յիշատակարանները հաստատում են, որ Համշէնի Եղնովիտ գիւղի Խաչիկ հօր վանքում են անթեղուել Սուրբ Վարդանանց նշխարները՝ ոսկորները, կամ ինչպէս գրիչն է ասում որ «աստ կան հանգուցեալ», «հաւաքեալ», «եդեալ» «ի պաշտպանութիւն եւ ի պարծանք գաւառիս Համշէնոյ»: Մնացած փաստերը կարող էք կարդալ գրքում: Գրքում նաեւ քննութեան եմ ենթարկել հայոց այլ հոգեւոր կենտրոններում գործունէութիւն ծաւալած համշէնցի գրիչների յիշատակարանները: Այսպիսով,  Համշէնը եղել է հայ գրչութեան կարեւոր կենտրոններից մէկը, եւ համշէնցի գրիչների ստեղծած ձեռագիր յուշարձանները հայ մշակութային գանձարանի գոհարներից են:

«ԱՍՊԱՐԷԶ».- Ուրիշ ի՞նչ ուսումնասիրութիւններ էք պատրաստւում իրականացնել:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Արդէն մէկուկէս տարի է, որ ԵՊՀի եւ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի համատեղ որոշմամբ ես եւ իմ գործընկեր օսմանագէտ Անի Սարգսեանը սկսել ենք աշխատել պատրիարքարանի Հայոց Ցեղասպանութեան արխիւում: Մեզ յաջողուել է կարճ ժամանակահատուածում թուայնացնել այնտեղ պահուող արկղերի բացառիկ եւ չուսումնասիրուած պարունակութիւնը՝ շուրջ 26,000 էջ տարաբնոյթ փաստաթղթեր եւ կազմել առաջին արկղի փաստաթղթերի կատալոգը: Այս աշխատանքները դեռեւս անաւարտ են եւ մեծ ջանքեր են պահանջում՝ այն ամբողջացնելու համար: Զուգահեռ նաեւ պատրաստում եմ իմ նոր ֆիլմը, որն այս անգամ պատմելու է Ռուսաստանում հաստատուած քրիստոնեայ համշէնահայերի նիստ ու կացը, մշակոյթն եւ ներկայ խնդիրները: Նկարահանումներն աւարտել եմ եւ կարծում եմ, որ մինչեւ ամառ ֆիլմը պատրաստ կը լինի:

Asbarez.com

akunq.net/am/?p=63073

Facebooktwitterredditpinterestlinkedinmail