Published on Sep 18, 2016 – (Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:ousavor-avedis.org/?p=13238)
Assemblée nationale de l’Arménie Occidentale-Ռուբեն Նահատակեան-Պատմաբան Վերլուծաբան:
Պատմաբան Վերլուծաբան Ռուբեն Նահատակեանի ելոյթը «Այլակրօն Հայեր» խորհրդաժողովին որ տեղի ունեցաւ 08 Սեպտեմբեր 2016-ի Երեւան
National Assembly of Western Armenia–Ռուբեն Նահատակեան-Պատմաբան Վերլուծաբան-Roupen Nahadagian-Historian-Analyst
ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
/հայեցակարգային դիտարկումներ/
1- Այլադավան հայերի էթնո-դավանական խումբը հայության անբաժան մասն է, իսկ նրանց կերտած մշակույթը՝ Հայոց քաղաքակրթության մի հատվածը: Այս խումբը ներառում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի տարածքներում բնակվող մահմեդական, ալևի, քաղկեդոնական, կաթոլիկ, բողոքական հայերին և այլն, որոնք խոսում են հայերեն և այլ լեզուներով:
2- Այլադավան հայերի զանգվածը գոյացել է պատմական և քաղաքական տարբեր հանգամանքների բերումով: Այն հետևանք է հայոց ազգային համակարգի փլուզման և ռազմավարության բացակայության, ինչպես նաև ցեղասպանության: Այս հատվածը շարունակաբար դուրս է մնում քաղաքական մեր վերնախավի ուշադրությունից և մատնվում բախտի քմահաճույքին:
3- Գիտական համալիր և նորովի տվյալներով ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է: Սակայն այս իրողությունը և ընդհանրապես հայոց պատմությունը հուդա-քամական ուժերը/Բելի ժառանգները/ խեղաթյուրում են և նենգափոխում: Այս առումով մեր և մարդկության դեմ հազարամյակներ շարունակ մղվում է քաղաքակրթական պատերազմ, որի նպատակը ազգային ինքնության, խաթարումն է, պետականության ոչնչացումը և Հայ առաքելական ուղղափառ և գերագահ եկեղեցու կործանումը:
4- Հայ առաքելական եկեղեցին ընդունում է միայն քրիստոնյա հայերին, իսկ այլադավաններին հայ չի համարում: Խոսքը միլիոնավոր մեր այն հայրենակիցների մասին է, որոնք ընդունում են իրենց հայկական ինքնությունը և օտարված չեն մայր ժողովրդից: Սա հայեցակարգային լուրջ սխալ է, որը նպաստում է մեր թշնամիների հակահայկական ծրագրերի իրականացմանը: Օրինակ՝ այժմ Արևմտյան Հայաստանի Տայք նահանգում/վրացական հորջորջմամբ՝ Տաո/ վրացիները ավարտում են քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի յուրացումը, իսկ հայկական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում:
5- Ազգային մեր նպատակների տեսակետից շահեկան է այն պարագան, որ մահմեդական հայերը համախումբ ձևով ներկայումս բնակվում են պատմական իրենց հայրենիքում /Արևմտյան Հայաստան, Կիլիկյան Հայաստան և այլն/: Այս գործոնը բարենպաստ հաղթաթուղթ է ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնի Իրավարար հանրահայտ վճիռը /1920թ. Նոյեմբերի 22/ իրականացնելու առումով: Այսինքն՝ այս հանգամանքը Հայկական հարցի լուծման իրավական ճշգրիտ տեխնոլոգիա է:
6- Մութ ուժերի ծրագրերում հստակ նպատակ կա վերաձևել Մերձավոր Արևելքի/նաև այլ տարածաշրջանների/ պետությունների սահմանները, այդ թվում նաև՝ Թուրքիայի: Խնդիր է դրված այստեղ՝ Արևմտյան Հայաստանի տարածքներում, ստեղծել քրդական պետություն: Այս առումով մահմեդական հայերի գործոնը կարող է շահարկվել ի վնաս հայության և մեր ազգային նպատակների: Մեր կարծիքով՝ պետք է կիրառել քաղաքական արդյունավետ տեխնոլոգիաներ՝ սադրանքներն ու խարդավանքները բացառելու համար:
7- Հարկավոր է հստակեցնել և ճշտորոշել հայեցակարգային մոտեցումները ընդհանրապես մահմեդականության նկատմամբ՝ խուսափելով մութ ուժերի ուղեղային կենտրոնների սադրած քրիստոնեության և մահմեդականության միջև ստեղծված արհեստական բախման մոդելից: Այս իմաստով մեզ համար իրավական և բարոյական հիմք կարող են լինել Իրանի, Արաբական աշխարհի, Աֆղանստանի և Միջին Ասիայի մահմեդականների ու քրիստոնյաների բնականոն և բարյացակամ հարաբերությունները:
8- Այլադավան հայերի պատմության խրթին հիմնախնդիրների համալիրում գլխավորը և գերակա ուղղությունը հայոց պետականության ճակատագիրն է, այսինքն՝ ազգային անվտանգության դիտանկյունը: Գործնականում պատմական թեմաները շատ հաճախ դառնում են քաղաքական և քաղաքակրթական հիմնահարցերի լուծման միջոց: Տվյալ դեպքում այս խնդիրը կիրառվում է հենց այդպիսի միտումով: Սա վերաբերում է ընդհանրապես այլադավան հայերի ողջ համալիրին:
9- Այլադավան հայերի հիմնախնդիրները մշտապես պետք է լինեն համահայկական շահերի ծիրում և մեր հոգածու վերաբերմունքի ոլորտում: Ընդ որում, այս հարցում առկա է մարտավարական մի նրբագիծ. մեր հայրենակիցների բարդ ու բազմաշերտ խնդիրները պետք է լուծել նրբանկատությամբ, բարեհաճությամբ, զսպվածությամբ և սիրով՝ հաշվի առնելով խորհրդապահական մոտեցումները: Այս խնդրում պատվամոլությունն ու աղմուկը վտանգավոր են: Կարծում եմ՝ առավել հարմար են մշակութային և տնտեսական շփումները, օրինակ՝ ազգագրական փառատոների և տոնավաճառների կազմակերպումը:
10- Այս ոլորտում մարտահրավերներն իրական են և տագնապալի, իսկ վնասները կարող են լինել հսկայական և ճակատագրական: Ցավոք, մեզանում տիրապետող են ոչ պետական և ոչ էլ ազգային մոտեցումները, իշխող է դատարկախոսության, հուզականության, գավառամտության և անտարբերության մթնոլորտը: Հիմնախնդիրը կարող է լուծել միայն պետական կառույցը՝ փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու ճանապարհով:
11- Տիեզերական օրինաչափությունները և Հայամարդու կերպարը մեզ մղում են վճռական հաղթամարտերի հանուն հայության և Հայաստանի: Հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել տիեզերական տեխնոլոգիաներին, քանի որ հասարակական-քաղաքական գործընթացների սցենարներն ստեղծվում են վերևում և ապա առարկայանում Երկրի վրա: Հավատի գործոնը ներդաշնակեցնում է հայության ցրիվ եկած հատվածները և նպաստում մեր ժողովրդի ամբողջականացմանը:
12- Այս բարդ հիմնախնդրի լուծման հարցում մենք ունենք խնդրահարույց իրավիճակ: Բանն այն է, որ քաղաքական մեր թիմը դեռևս հասու չէ համահայկական կնճռոտ հարցերը տնօրինել: Կարծում ենք՝ աստիճանաբար պետք է ձևավորվի նոր, իրավասու և արհեստավարժ մի թիմ, որը պետք է գործի արագ, ճշգրիտ և վճռական:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, վերլուծաբան