Լրագրող, արձակագիր, հրապարակախօս Անահիտ Ջոգոլակեանի ելոյթը «Այլակրօն Հայերը» խորհրդաժողովին

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ

Լրագրող, արձակագիր, հրապարակախօս Անահիտ Ջոգոլակեանի ելոյթը «Այլակրօն Հայերը» խորհրդաժողովին որ տեղի ունեցաւ 08 Սեպտեմբեր 2016-ին Երեւան:

Published on Sep 18, 2016 – (Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=13103)

Թեմա. Այլակրոն հայերը
1
Սիրելի հայրենակիցներ.մենք գիտենք,որ ունենք պատմամշակութային
հարուստ արժեքներ,հերոսական անցյալ ու ներկա: Ունենք նաև պատմական
իրողություն,որի դառը պտուղները քաղել և քաղում ենք նաև այսօր:

Բնականաբար դրանցից ամենամեծը Արևմտյան Հայաստանի կորուստն է:

Առանձնակի համարձակություն չպետք է ունենալ ասելու,որ կատարվածը մեր
պապերի անհեռատեսության, անիրատեսության, հայրենիքի պաշտպանության
խնդիրներին և այլ կարևոր հարցերին ճիշտ լուծում չգտնելու արդյունք է:

Եվ ունենք այսօր այն,ինչ որ ունենք: Ուստի ոչ միայն մեր յուրաքանչյուր թիզ
հողը, մեր եղածը պետք է պահենք-պահպանենք,այլև անհրաժեշտ է վերադարձ-
նել մեզնից խլվածը: Մենք ունենք այդ պոտենցիալ ուժը, դա ողջ հայության
միասնականությունն է, մեր ժողովրդի անկոտրում կամքն ու ոգին և հավատն
առ Աստված: Անցյալը չմոռանալով հանդերձ՝ միայն ու միայն մենք առաջ
պիտի նայենք և ազգովի լծվենք ու լցվենք մեր երկրի բարգավաճման ու շենաց-
ման գործով:

Արցախը մեր հայրենքի անբաժան մասն է.երկրորդ այլ կարծիք լինել չի
կարող: Մեր գործն ու պահանջը արդար են: Մենք խաղաղություն,
բարեկամություն սիրող ազգ ենք և յուրաքանչյուր անկեղծ մեզ պարզած
բարեկամական ձեռք պատրաստ ենք ամուր սեղմելու՝ ի շահ աշխարհի և մեր
երկրի խաղաղ զարգացման: Սակայն եթե որևէ մեկը փորձի ոտնձգություն
կատարել մեր սուրբ հայրենիքի հանդեպ, ապա նա արժանի հակահարված
կստանա: Մենք ոչ մի հանգամանքում իրավունք չունենք խոնարհվելու
ուրիշների առջև: Դա է մեզ հուշում մեր դառն անցյալի պատմությունը:

Մեր երկրի առջև ծառացած առկա բոլոր գերխնդիրները ու հարցերը
ինքներս պետք է կարողանանք լուծել՝ հիմականում ապավինելով մեր
սեփական ուժերի վրա:Մեր հայրենիքի զարգացման,հզորացման կարևորագույն
նախապայմաններից մեկը հայրենասեր, ազգային վեհ գաղափարներով
օժտված, բանիմաց, ազգային շահերից բխող քաղաքականություն իրակա-
նացնող, ժողովրդավար իշխանության ձևավորումն է:

Պակաս կարևոր չէ նաև ճկուն դիվանագիտության վարումը, որի համար պահանջվում է հզոր
քաղաքական կամք: Մենք ենք մեր երկրի տերը, նրա լավի ու վատի կրողներն ու
պատասխանատուները, ուստի ինչպիսի արժեքներ ու գործեր որ թողնենք մեր
ապագա սերունդներին, այնպես էլ նրանք կշարունակեն և կփոխանցեն իրենց
հաջորդներին: Ուրեմն եկեք այնպես ապրենք ու անենք, որ մեր սերունդներին
թողնելու բան ունենանք, որով կարողանան նրանք միմիայն հպարտանալ:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտացկի,որ հայրենիքից թանկ,
հարզատ ոչինչ չկա: Դու փառավորվում ես քո հայրենիքով, նրա վառ ու պայծառ
ապագայով և որտեղ էլ գտնվես ու ապրես, որքան էլ հաջողակ ու հարուստ
լինես, անհայրենիք մարդը, միևնույն է՝ մերկ կմնա: Անցնելով բազում ծանր ու
դաժան փորձությունների միջով՝ այլևս մենք սխալվելու իրավունք չունենք:
Հայաստանի, Արցախի հայերս էլ ավելի ջերմորեն ու սիրով պետք է կապվենք
մեր սփյուռքահայ եղբայրների ու քույրերի հետ և ուս ուսի, թիկունք թիկունքի
տված հաղթահարենք մեզ բաժին հասած փորձությունները:

Մենք գիտենք, որ կոտորածի, եղեռնի տարիներին թուրքական
յաթաղանից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայեր ճարահատյալ
լքել են իրենց բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն է հաստատել նաև
մահմեդական երկրներում: Ցավոք սրտի, նրանցից ոչ բոլորն են կարողացել
պահպանել իրենց ինքնությունն ու հավատքը,ստիպողաբար հարել են
իսլամին:

Այսօր Թուրքիայում և մահմեդական այլ երկրներում բացահայտ և
ծպտյալ բազմաթիվ իսլամացած հայեր են ապրում: Ի՞նչ խոսք, սա ցավալի է,
բայց անժխտելի փաստ: Մենք իրավունք չունենք նրանց դատապարտել: Ողջ
հայությունը նրանց պետք է մերը համարի: Այսօր նրանք մեր սիրո ու
աջակցության կարիքն ունեն: Անկախ հանգամանքներից ու դավանանքից՝ ես
կարծում եմ,որ մենք թե՜ Հայատանի, թե՜ Արցախի հայերս պարտավոր ենք
սրտացավորեն ու ջերմությամբ նրանց ընդունել: Ոչինչ հենց այնպես չի լինում,
միանգամից չի տրվում, չի ստեղծվում, չի կառուցվում ու չի փոխվում: Դրա
համար ժամանակ է պահանջվում, պարզապես պետք է կարողանալ այդ
ժամանակը օգտագործել ճիշտ և տեղին:

Մեկ դար, գու՞ցե և ավելի, իսլամը ընդունած հայերից ոմանց համար մի-
գուցե դժվար լինի հրաժարվել արդեն իսկ ընդունած դավանանքից:
Բնականաբար, կարող է նաև այդպես լինել: Ի՞նչ արած,այս դեպքում Աստված
իրենց հետ: Կարելի է նրանց էլ հասկանալ: Մեր ողջ ժողովուրդը համբերատար,
չխնայելով ջանք ու եռանդ, իր ճիշտ մոտեցմամբ ու վերաբերմունքով, բարի
խոսքով պետք է կարողանա նրանց վերադարձնել իրենց՝ հայի արմատներին ու
հավատքին: Այստեղ առանձնակի մեծ դերակատարում ունի հայ եկեղեցին:

Իսկ մեր պետությունը հնարավուրթյուն պետք է ընձեռի նրանց ապրելու և
գոյատևելու:

Ես գտնում եմ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ի վիճակի
չէ նրանց բոլորին ընդունելու և ապահովելու անհրաժեշտ
կենսապայմաններով, նրանք կարող են բնակություն հաստատել և ապրել
երկրորդ հայկական հանրապետությունում՝ Արցախում, որի գյուղերն ու շեները
մարդկանցով համալրելու կարիք կա: Մեր երկրում այսօր բնակվում են տարբեր
ազգությունների և դավանանքի մարդիկ, այդ թվում ՝ նաև մահմեդականներ:Եթե
նրանցից մենք վախենալու ոչինչ չունենք, առավել ևս՝ երկյուղելու ոչինչ չպետք է
ունենանք մեր իսլամացած հայրենակիցներից:

Մենք՝ Հայատանի և Արցախի հայերս, աշխարհասփյուռ հայության հետ,
որքա՜ն միասնական, համախմբված լինենք, որքա՜ն մեր ազգը բազմանա ու
որքա՜ն շատ լինենք, այնքան շատ տաղանդներ ու հերոսներ կունենանք,
կնվաճենք ցանկացած բարձունք և կունենանք այն Հայաստան աշխարհը, որը
երազում ենք՝ զարգացած, հզոր, ուժեղ և անպարտելի: Հավատացեք,այդժամ ոչ
միայն գերտերությունները, այլ նաև թշնամիները ստիպված հաշվի կնստեն
մեզ հետ:

Ուրեմն առա՜ջ, դեպի հաղթանակ:

Անահիտ Ցոգոլակյան

Լրագրող,արձակագիր,հրապարակախոս

Թեմա. Այլակրոն հայերը
1
Սիրելի հայրենակիցներ.մենք գիտենք,որ ունենք պատմամշակութային
հարուստ արժեքներ,հերոսական անցյալ ու ներկա: Ունենք նաև պատմական
իրողություն,որի դառը պտուղները քաղել և քաղում ենք նաև այսօր:
Բնականաբար դրանցից ամենամեծը Արևմտյան Հայաստանի կորուստն է:
Առանձնակի համարձակություն չպետք է ունենալ ասելու,որ կատարվածը մեր
պապերի անհեռատեսության, անիրատեսության, հայրենիքի պաշտպանության
խնդիրներին և այլ կարևոր հարցերին ճիշտ լուծում չգտնելու արդյունք է:
Եվ ունենք այսօր այն,ինչ որ ունենք: Ուստի ոչ միայն մեր յուրաքանչյուր թիզ
հողը, մեր եղածը պետք է պահենք-պահպանենք,այլև անհրաժեշտ է վերադարձ-
նել մեզնից խլվածը: Մենք ունենք այդ պոտենցիալ ուժը, դա ողջ հայության
միասնականությունն է, մեր ժողովրդի անկոտրում կամքն ու ոգին և հավատն
առ Աստված: Անցյալը չմոռանալով հանդերձ՝ միայն ու միայն մենք առաջ
պիտի նայենք և ազգովի լծվենք ու լցվենք մեր երկրի բարգավաճման ու շենաց-
ման գործով:

Արցախը մեր հայրենքի անբաժան մասն է.երկրորդ այլ կարծիք լինել չի
կարող: Մեր գործն ու պահանջը արդար են: Մենք խաղաղություն,
բարեկամություն սիրող ազգ ենք և յուրաքանչյուր անկեղծ մեզ պարզած
բարեկամական ձեռք պատրաստ ենք ամուր սեղմելու՝ ի շահ աշխարհի և մեր
երկրի խաղաղ զարգացման: Սակայն եթե որևէ մեկը փորձի ոտնձգություն
կատարել մեր սուրբ հայրենիքի հանդեպ, ապա նա արժանի հակահարված
կստանա: Մենք ոչ մի հանգամանքում իրավունք չունենք խոնարհվելու
ուրիշների առջև: Դա է մեզ հուշում մեր դառն անցյալի պատմությունը:
Մեր երկրի առջև ծառացած առկա բոլոր գերխնդիրները ու հարցերը
ինքներս պետք է կարողանանք լուծել՝ հիմականում ապավինելով մեր
սեփական ուժերի վրա:Մեր հայրենիքի զարգացման,հզորացման կարևորագույն
նախապայմաններից մեկը հայրենասեր, ազգային վեհ գաղափարներով
օժտված, բանիմաց, ազգային շահերից բխող քաղաքականություն իրակա-
նացնող, ժողովրդավար իշխանության ձևավորումն է: Պակաս կարևոր չէ
նաև ճկուն դիվանագիտության վարումը, որի համար պահանջվում է հզոր
քաղաքական կամք: Մենք ենք մեր երկրի տերը, նրա լավի ու վատի կրողներն ու
պատասխանատուները, ուստի ինչպիսի արժեքներ ու գործեր որ թողնենք մեր
ապագա սերունդներին, այնպես էլ նրանք կշարունակեն և կփոխանցեն իրենց
հաջորդներին: Ուրեմն եկեք այնպես ապրենք ու անենք, որ մեր սերունդներին
թողնելու բան ունենանք, որով կարողանան նրանք միմիայն հպարտանալ:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտացկի,որ հայրենիքից թանկ,
հարզատ ոչինչ չկա: Դու փառավորվում ես քո հայրենիքով, նրա վառ ու պայծառ
ապագայով և որտեղ էլ գտնվես ու ապրես, որքան էլ հաջողակ ու հարուստ
լինես, անհայրենիք մարդը, միևնույն է՝ մերկ կմնա: Անցնելով բազում ծանր ու
դաժան փորձությունների միջով՝ այլևս մենք սխալվելու իրավունք չունենք:
Հայաստանի, Արցախի հայերս էլ ավելի ջերմորեն ու սիրով պետք է կապվենք
մեր սփյուռքահայ եղբայրների ու քույրերի հետ և ուս ուսի, թիկունք թիկունքի
տված հաղթահարենք մեզ բաժին հասած փորձությունները:

Մենք գիտենք, որ կոտորածի, եղեռնի տարիներին թուրքական
յաթաղանից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայեր ճարահատյալ
լքել են իրենց բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն է հաստատել նաև
մահմեդական երկրներում: Ցավոք սրտի, նրանցից ոչ բոլորն են կարողացել
պահպանել իրենց ինքնությունն ու հավատքը,ստիպողաբար հարել են
իսլամին: Այսօր Թուրքիայում և մահմեդական այլ երկրներում բացահայտ և
ծպտյալ բազմաթիվ իսլամացած հայեր են ապրում: Ի՞նչ խոսք, սա ցավալի է,
բայց անժխտելի փաստ: Մենք իրավունք չունենք նրանց դատապարտել: Ողջ
հայությունը նրանց պետք է մերը համարի: Այսօր նրանք մեր սիրո ու
աջակցության կարիքն ունեն: Անկախ հանգամանքներից ու դավանանքից՝ ես
կարծում եմ,որ մենք թե՜ Հայատանի, թե՜ Արցախի հայերս պարտավոր ենք
սրտացավորեն ու ջերմությամբ նրանց ընդունել: Ոչինչ հենց այնպես չի լինում,
միանգամից չի տրվում, չի ստեղծվում, չի կառուցվում ու չի փոխվում: Դրա
համար ժամանակ է պահանջվում, պարզապես պետք է կարողանալ այդ
ժամանակը օգտագործել ճիշտ և տեղին:

Մեկ դար, գու՞ցե և ավելի, իսլամը ընդունած հայերից ոմանց համար մի-
գուցե դժվար լինի հրաժարվել արդեն իսկ ընդունած դավանանքից:
Բնականաբար, կարող է նաև այդպես լինել: Ի՞նչ արած,այս դեպքում Աստված
իրենց հետ: Կարելի է նրանց էլ հասկանալ: Մեր ողջ ժողովուրդը համբերատար,
չխնայելով ջանք ու եռանդ, իր ճիշտ մոտեցմամբ ու վերաբերմունքով, բարի
խոսքով պետք է կարողանա նրանց վերադարձնել իրենց՝ հայի արմատներին ու
հավատքին: Այստեղ առանձնակի մեծ դերակատարում ունի հայ եկեղեցին:
Իսկ մեր պետությունը հնարավուրթյուն պետք է ընձեռի նրանց ապրելու և
գոյատևելու:

Ես գտնում եմ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ի վիճակի
չէ նրանց բոլորին ընդունելու և ապահովելու անհրաժեշտ
կենսապայմաններով, նրանք կարող են բնակություն հաստատել և ապրել
երկրորդ հայկական հանրապետությունում՝ Արցախում, որի գյուղերն ու շեները
մարդկանցով համալրելու կարիք կա: Մեր երկրում այսօր բնակվում են տարբեր
ազգությունների և դավանանքի մարդիկ, այդ թվում ՝ նաև մահմեդականներ:Եթե
նրանցից մենք վախենալու ոչինչ չունենք, առավել ևս՝ երկյուղելու ոչինչ չպետք է
ունենանք մեր իսլամացած հայրենակիցներից:

Մենք՝ Հայատանի և Արցախի հայերս, աշխարհասփյուռ հայության հետ,
որքա՜ն միասնական, համախմբված լինենք, որքա՜ն մեր ազգը բազմանա ու
որքա՜ն շատ լինենք, այնքան շատ տաղանդներ ու հերոսներ կունենանք,
կնվաճենք ցանկացած բարձունք և կունենանք այն Հայաստան աշխարհը, որը
երազում ենք՝ զարգացած, հզոր, ուժեղ և անպարտելի: Հավատացեք,այդժամ ոչ
միայն գերտերությունները, այլ նաև թշնամիները ստիպված հաշվի կնստեն
մեզ հետ:

Ուրեմն առա՜ջ, դեպի հաղթանակ:

Անահիտ Ցոգոլակյան
Լրագրող,արձակագիր,հրապարակախոս

Facebooktwitterredditpinterestlinkedinmail