Լիզպոնի հինգ տղաքը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կամ Հայկական Յեղափոխական Բանակին սիրոյն չէր , որ անձնազոհ եղան

Ռատիո Եան

“Լիզպոնի հինգ տղաքը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կամ Հայկական Յեղափոխական Բանակին սիրոյն չէր , որ անձնազոհ եղան :

Անոնք ազատ , անկախ ու միացեալ Հայաստանի տեսլականի՛ն հաւատալով ուզեցին վերջ տալ իրենց մատաղ կեանքերուն :

Ուղեղալուաց եղած կամակատար ոչխարներ չէին անոնք ,այլ՝ իրենց մահին մէջ իրենց ազգին յաղթանակի յոյսերը տեսնող առիւծներ , մարգարէներ:

Անոնք Լիբանանէն էին ,այո՛, արեւմտահայ էին , դարձեալ այո : Սակայն ամբողջ հայութիւնը յուզող հողատարածքի մը(զոր չէին տեսած իսկ) , դատի մը համար նահատակուեցան անոնք :

Լիզպոնի հինգը ամբողջ հայութեան(արեւելահայ թէ արեւմտահայ , դաշնակցական թէ ոչ դաշնակացան,եւլն) նահատակներն են: Անոնք հատուածական նահատակներ չե՛ն:

Պէտք է ընդունիլ , որ այսօր հայ դատը տարբեր փուլի մէջ է , քան ուր որ էր 1983-ին : Այսօր նորանկախ հայրենիքի ու հայութեան համար արարելը ,թերեւս , նոյնքան կարեւոր է , որքան՝ նահատակութիւնը :

Ասով հանդերձ նահատակութիւնը իր սուրբ տեղը ունի . անիկա արժէք կու տայ դատին ու հողին , որոնց համար հերոսաբար արիւն կը թափուի :

Այսօր նահատակութեան դաշտը Հայաստանի ու Արցախի սահմանագլուխներուն վրայ է : Սակայն նահատակութեան պատճառը եւ նպատակը միեւնոյնն են , միայն վայրերն ու պայմանները փոխուած են : Երէկ Լիզպոն էր , այսօր՝ սահմանային շրջանները , գուցէ վաղը՝ Արեւմտեան Հայաստան:

Հետեւաբար՝ Արան , Սիմոնը , Վաչէն , Սեդրակն ու Սագոն իրենց սխրագործութեամբ արժանի են համապատասխան համահայկական-պետական ճանաչումի… առա՛նց խեղաթիւրումներու :”

Հրայր Եսայեան

ORIGINE SOURSES- Ռատիո Եան

www.facebook.com/arevmdyankrasenyag/photos/a.792180184158490/942837712426069/?type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail