29 Nov 2014 – Դերսիմ, Թունջելի:
armfvn.com-ը գրում է.
Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Ծոփք նահանգի Դերսիմ քաղաքի մոտ (այժմ Թունջելի) հայտնաբերվել է 3000-ամյա վաղեմության հնավայր և հայատառ գրությամբ մի քար:
Հետազոտող Սերկան Էրդողանը Բիթլիսի Էրեն համալսարանից և Թունջելիի մշակույթի և տուրիզմի տնօրեն Իսմեթ Հաքան Ուլասողլուն են հայտնաբերել Դերսիմի շրջանի այս հսկայական հնավայրը: Գրում է Worldbulletin.net կայքը:
Հնավայրը ամենամեծն է Դերսիմում: Այն իր մեջ ներառում է մի քանի պատմական շերտեր երկաթե դար, Վանի թագավորության շրջան, հելլենիստական շրջան, Բյուզանդական շրջան: Հայտնաբերելով բազմաթիվ նյութեր, խեցեղեն, պատմական կամուրջներ և կշռող սարքեր, հնագետը կարծում է, որ տարածքը պատմական տարբեր ժամանակաշրջաններում եղել է արդյունաբերական կենտրոն: Հնավայրը շուրջ երեք ֆուտբոլային դաշտի չափ տարածք է ընդգրկում:
Չնայած որ խոսվում է հնավայրի ծավալի և հարուստի նյութի մասին՝ նյութում լրատվամիջոցն ընդհանրապես չի անդրադառնում հնավայրում հայտնաբերված մի քարի լուսանկարին՝ հրապարակված իր իսկ կողմից, որում պատկերված քարի վրա հնագույն հայատառ տեքստ է գրված:
Միայն նշենք, որ այսօրվա Թունիջինը Դերսիմն է, որը եղել է Մեծ Հայքի Ծոփք գավառում: Այն սկզբում Բյուզանդացիների, այնուհետև Սելջուկ Թուրքերի ձեռքն անցավ:
Ստորև հնավայրի լուսանկարներն են՝
www.magaghat.am/archives/17257
www.facebook.com/arevmdyankrasenyag/photos/a.792180184158490/936693023040538/?type=3&theater