05 հոկտեմբեր 2015
Ստամբուլի Սուրբ Հակոբ հիվանդանոց Ստամբուլի Սուրբ Հակոբ հիվանդանոցից դեռեւս 1971 թվականին խլված տարածքի համար դատարանը պարտավորեցրել է Ստամբուլի քաղաքապետարանին որպես փոխհատուցում վճարել 111 մլն 850 հազար լիրա։
Թուրքական Hürriyet-ի փոխանցմամբ՝ Շիշլիի Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող գերեզմանի տարածքը, որը կազմում է 41 հազար քմ, 1930-ին ընդունված խայտառակ օրենքով հանձնվել էր Ստամբուլի քաղաքապետարանին։
Այդ տարածքից 4 հազար 474 քմ-ը 1971-ին պետականացվել էր, եւ վրան ճանապարհ կառուցվել։
Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը գերեզմանի տարածքը հետ ստանալու հայցով տարիներ առաջ դիմել էր դատարան եւ դրական պատասխան ստացել։
Դատարանի որոշմամբ` հիվանդանոցի հիմնադրամին պետք է վերադարձվի ամբողջ տարածքը, սակայն պարզվել է, որ տարածքի մի մասը, որը 1971-ին ճանապարհ էր դարձել, անհնար է վերադաձնել։
Դատարանի նոր որոշմամբ` ճանապարհ դարձած 4 հազար քմ-ի համար Ստամբուլի քաղաքապետարանը Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պետք է վճարի 111 մլն 850 հազար լիրա փոխհատուցում (40 մլն դոլար)։
Եթե վճռաբեկը հաստատի դատարանի որոշումը, Ստամբուլի քաղաքապետարանին այլ ելք չի մնա` այդ գումարը վճարելուց բացի։
http://news.am/arm/news/289219.html
http://akunq.net/am/?p=46970