Ինչու աշխարհը չնկատեց ռուսական «Կալիբրը»

08 հոկտեմբեր 2015

Կասպից ծովից Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի հասցված աննախադեպ հրթիռային հարվածների վերաբերյալ «ՌԻԱ Նովոստի»ն վերլուծություն է հրապարակել:

Սիրիայում ռուսական 26 «Կալիբր» թևավոր հրթիռները 11 թիրախ են ոչնչացրել: Հաջողությունից բացի այս գործողությունը նշանավոր է նաև Մերձավոր Արևելքում ահաբեկչության խնդրին արմատապես նոր մոտեցմամբ:

Հոկտեմբերի 7-ը մտնելու է պատմություն՝ որպես նոր ժամանակաշրջանի սկիզբ, երբ բարձր ճշգրտության զենքը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից նման կիրառություն է ունենում: Այս պարագայում շարժական հրթիռա-զենիթային համակարգերը ահաբեկիչներին չեն օգնի: Չնայած առայժմ ոչ բոլորն են հասկանում, թե ինչ աստիճանի է փոխվել աշխարհը` ռուսական այս գործողությունից հետո:

Վերլուծության հեղինակ Ալեքսանդր Խրոլենկոն, հրթիռներով այս գործողությունն անվանում է «պատմական» և նկատում, որ «աշխարհը չնկատեց «Կալիբները»` ռուսական հրթիռները, որոնք այսօր խոցել են իսլամիստների դիրքերը:

Նա նշում է, որ այս դեպքում ոչ ոք դժգոհություն չհայտնեց Ռուսաստանի կողմից օդային կամ այլ տարածքներ խախտելու վերաբերյալ, չնայած Սիրիա հասնելու համար «կալիբրները» հատել-անցել էին Իրաքի ու Իրանի օդային տարածքները: Անգամ ՆԱՏՕ-ն մտահոգություն չի հայտնել, ռուսական ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանի հատմանը:

http://www.news-line.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail