Վասպուրականի նոր սերունդի ներկայացուցիչ Մարինէ Վահրատեանի ելոյթը «Այլակրօն Հայեր» խորհրդաժողովին

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ

Վասպուրականի նոր սերունդի ներկայացուցիչ Մարինէ Վահրատեանի ելոյթը «Այլակրօն Հայեր» խորհրդաժողովին որ տեղի ունեցաւ 08 Սեպտեմբեր 2016-ի Երեւան:

Published on Sep 18, 2016 – (Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=13029)

Ողջունում եմ ներկաներին ..

Հարգելի՛ հայրենակիցներ, ԱՅԼԱԿՐՈՆ և ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՅԵՐ հասկացությունը նոր չէ, ըստ իս՝ այն հետևանք է մեր ժողովրդի պետականությունը և քաղաքական ինքնուրույնությունը կորցնելու, մասամբ էլ պայմանավորված է ԻՆՔՆՈՒԹՅԱՆ , ՀԱՅԵՐԻՍ՝ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ, որը հիմնականում հետևանք է այն բանի, որ շատ հայեր , պետականության կորստից հետո, ապրել են Հայաստանից հեռու՝ ազգային, հոգևոր և մշակութային անհարազատ և օտար, հաճախ՝ ֆիզիկական և տնտեսական ճնշումների պայմաններում:

Հիմա մեր ժամանակներում ՝ XXI դարի ապրող հայերս , ազնվորեն խոստովանենք , թե ինչու՞ է այսօր բարձրացվել այդ թեման և ինչո՞վ է դա պայմանավորված : Սկսեմ վերջին հարցից , որի պատասխանի հետ վստահ եմ , որ բոլորդ կհամաձայնեք :

Այլակրոն հայերի թեման ուղիղ համեմատական կերպով կապված է վերջին քառորդ դարում տեղի ունեցող աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների հետ , որի արդյունքում բռնազավթված ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ նորից վերագտավ իր իրավական ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ :

Իսկ Ինչու՞ է այսօր , բարձրացվել այդ թեման , կրկին հարցից հարց է ծագում , թե ի՞նչ քաղաքական , ռազմական , գիտական , մշակութային և հոգևոր արժեքների վերաուսումնասիրման անհրաժեշտություն և հնարավորություններ ձեռք բերեցին մեր ազգի առաջընթացի առաքելությունը կրող ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ :

Օսմանյան թուրքիան դարեր շարունակ հետևողականորեն վարել է ուծացման քաղաքականություն բնիկ ազգերի՝ հույների, ասորիների և ՏԵՂԱԲՆԻ՛Կ ՀԱՅԵՐԻ հանդեպ:
Ազգակիցներից հեռու ապրող քրիստոնյաները, շրջապատված լինելով մահմեդական բնակչությամբ, բարոյական հենարան չգտնելով իրենց ազգակիցներից, ստիպված կրոնափոխ են եղել՝ գոնե հարկային բեռը թեթևացնելու հույսով:

Օսմանյան կայսությունում երկրի քրիստոնյա բնակչության հարկային բեռը մի քանի անգամ գերազանցել է մահմեդականների հարկային պարտականություններից : Հայերը, որ հիմնականում ապրում էին Արևմտյան Հայաստանում, նույնպես ենթարկվել են հարկային ճնշումների, բայց հայահոծ միջավայրում կրոնափոխություն և լեզվափոխություն գրեթե չի արձանագրվել…

Մյուս բացասական գործոնը քրիստոնյաների իրավազուրկ լինելն է եղել. օսմանյան կայսրության դատարանում հայերն՝ ի պաշտպանություն իրենց բարեկամ-ազգակցի, զրկված են եղել անգամ վկայություն տալու իրավունքից: Դրան գումարվել են նաև բարոյական ճնշումները, երբ քրիստոնյաների երեխաներին խլել են ծնողներից՝ տղաներին՝ ենիչերական բանակը համալրելու, իսկ աղջիկներին՝ թուրքերին կնության տանելու բռնությունները:

Կրոնափոխության ընթացքը սկսվել է կայսրության հիմնադրմանը զուգահեռ և տևել է դարեր…Հայերիս կրոնափոխության ստույգ վիճակագրություն կարծում եմ չկա: Կամավոր, բայց սարսափից դրդված կրոնափոխության փաստեր եղան քրիստոնյա ազգերի՝ հայերի, հույների և ասորիների մեջ 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ, որին հետևեցին նաև հույների և ասորիների ցեղասպանությունները:

Կրոնափոխ այս հայերը պարզապես մնացել են իրենց հեռավոր , լեռնային գյուղերում, և հետո՝ որոշ ժամանակ անց , առերես ընդունել են իսլամ և լեզվափոխ են եղել, սակայն հետագա տարիներին կրոնափոխությունը արմատներ է գցել հայերի նոր սերունդների մեջ. հայերի մի մասը քրդացել է, մի մասը՝ թրքացել, մի մասը ընդունել է ալևիական կրոնը և դարձել զազա:

Իսկ XIX -դարից սկսած՝ հայերի մեջ տարածվեց նաև քրիստոնեական այլադավանությունը . դա արդեն իրականացնում էին եվրոպական միսիոներները Արևմտյան Հայաստանում՝ դարձյալ տնտեսական հողի վրա: Միսիոներական կազմակերպությունները կազմակերպում էին օգնություն հայ գյուղացիներին և արհեստավորներին , հիմնում էին երկսեռ դպրոցներ , արհեստագործական ուսումնարաններ , և այդպիսով հայերին կամաց-կամաց հեռացնում էին Առաքելական եկեղեցուց :

Քրիստոնեական այլ դավանանք ընդունելը՝ հայերին առանձնապես չհեռացրեց ազգային լեզվից ու բուն սովորույթներից: 1915 թվականին և հաջորդ տարիներին ցեղասպանությանը զոհ դարձած հայերի տասնյակ հազարավոր որբ երերեխաների շատ միսիոներներ փրկեցին , և մեր ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնել ՝ առատորեն բախշելով նրանց իրենց արարող մտքի պտուղները :

Բայց մեզ այսօր հուզում է այլակրոն, հիմնականում ՝ մահմեդականացած հայերի խնդիրը : Մեր խնդիրն այսօր այլակրոն և այլալեզու հայերին հասկանալն ու նրանց հայկական միջավայր բերելն է՝ հայկական ՝ իր պատմական և ազգային հիշողության արթնացումով:

Աստված երբ ստեղծեց ազգերին, նախ տվեց նրանց լեզու, որով և նրանք տարբերվեցին մյուսներից: Հիշենք Բաբելոնի աշտարակաշինությունից առաջացած լեզուների մասին առասպելը:
Չկա՛ լեզու, չկա՛ ազգ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Լեզուն մարդկային մտածողության շարժիչն է, լեզուն հոգեբանություն է, Լեզուն ՝ երաժշտական մտածողություն և բուն երաժշտությունն է, լեզուն արվեստն ու ազգի փիլիսոփայությունն է :

Լեզուն ազգի համար անփոխարինելի հարստություն է և գոյության առհավատչյան, մի խոսքով՝ Լեզուն ազգի հարատևման բանալին է : Բայց ազգերի պատմությունը երբեմն շեղվում է այս Աստվածային ճշմարտությունից և ընթանում զուտ մարդկային ուղիով: Երբ ազգի մի հատվածը հայտնվում է իր հայրենիքից հեռու , քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններում, ստիպված է լինում իր ֆիզիկական գոյությունը պահելու համար գնալ անօրինակ մեծ զիջումների. նա այլևս չի խոսում իր մայրենի լեզվով, բայց և չի մոռանում իր ծագումը, ազգային ծեսերն ու սովորույթները:
Պատմական հիշողությունները, նույնպես մասամբ պահպանում է զտարյունությունը՝ ՉԳՆԱԼՈՎ ԿՈՐԾԱՆԻՉ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ :

Հանրահայտ ճշմարտություն է , որ ԿՐՈՆՆ ու ԴԱՎԱՆԱՆՔԸ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ . ԿՐՈՆԸ ԿԱՐՈՂ ԵՍ ՓՈԽԵԼ , ԻՍԿ ԷԹՆԻԿ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԴ ՝ Ո՛Չ :

Հայի կենցաղի , հոգևոր արժեհամակարգի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ :

Հայ ժողովուրդը լինելով ՏԵՂԱԲՆԻԿ , հազարամայկներով ապրել է Հայկական լեռնաշխարհում և կերտել է իր մշակութաստեղծ պատմությունը՝ հիմքում ունենալով տեղաբնիկ հայկական կենցաղը, հոգեկերտվածքը , մտավոր կարողությունները: Նրա հոգևոր արժեհամակարգի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև իր երկրի բնությունը , որտեղ ապրել են հայերը : Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանը հայի հոգեկերտվածքի մի նոր դրսևորում էր.. , բայց դա էլ այլ խոսակցության նյութ է:

Կրոնափոխության հետևանքով ՀԱՅ ԱԶԳԻ հոգևոր -մշակութային արժեքների կորուստ ենք ունեցել :

Պարզապես ա՛յդ հայերը այլևս չի ստեղծագործել քրիստոնեական հավատի և Սուրբ գրքի բովանդակության շրջանակներոմ, լինի դա մանրանկարչություն, ճարտարապետություն , հոգևոր երաժշտություն , լեզվամտածողություն և լեզվի զարգացում, բանաստեղծություն , բանահյուսության փոխանցում սերունդներին …

Այդ բոլոր բնագավառներում մենք ունեցել ենք կորուստ՝ ոչնչացվել է դեռ չստեղծվածը…

Ոչնչացվել է մեր մշակույթը քաղաքակրթական ցածր աստիճանի վրա եղած ժողովուրդների կողմից, որոնք պարզապես քանդել ու ավերել են, այրել են կամ հափշտակել:

Մեր ազգային հոգևոր արժեքների կորուստն անհաշվելի է, ինչպես աստղերը երկնքում , այսինքն կարելի է ասել , որ գողացվեց ՀԱՅԵՐԻՍ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ :

Սակայն՝ ի փառս մեր ԱՐԱՐՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ, մեր ժողովուրդը պահպանել է մեր ազգի ժառանգական հիշողությունը կամրջող գլխավոր զարկերակը ՝ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ , որով ՄՏԱԾՈՒՄ , ԶԳՈՒՄ և ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆՔ մեր ազգային արժեքները մեր սերունդներին:

Եթե հայը խոսում է հայերեն , ուրեմն նա պետք է խոսի ՀԱՅԱՎԱՐԻ , իսկ դա նշանակում է՝ խոսել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԶՆՎԱԲԱՐ և ԱՌԱՔԻՆԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ :

Լեզուն՝ նախ ՀԱՅԻՆ ԲՆՈՐՈՇՈՂ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՆ Է , ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔ է. որը համազգային , համընդհանուր հավատի դաշտում հրաշքներ է գործում :

Ամփոփելով կուզեմ մեջբերել անգլիական հին ազնավական տոհմի ժառանգ ՝ ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ ՆՈԵԼ ԲԱՅՐՈՆ խոսքը ՝

– / «Անդունդից վեր բարձրանալու նպատակով ամեն օր ինձ տրամադրեցի հայոց լեզվի ուսումնասիրությանը:

Զգում էի, որ հոգիս կարիք ունի կապվելու մի շատ լուրջ ու փութաջան աշխատանքի:

Ահա թե ինչու ընտրեցի հայերենը, որն աշխարհի ամենաբարդ լեզուն է, որը և գերազանց միջոց է կամքս կոփելու»:

Իսկ հայերենի մասին գրած նրա տողերը, թերևս, չգերազանցված կմնան. « ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է »:
Աղբյուրը ՝ Ankakh.com /

բարձրաձայնելու արժանի է նաև մեր անմահ մեծ բանաստեղծ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ

– / .. Մեր լեզուն ծու՛խն է մեր տան, Մեր կշի՛ռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավե՛լի թանկ, ..Մեր լեզուն մենք ենք որ կանք: Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մե՛րը լինի:

բայց կարևոր է , որ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՏ ՉՄՆԱՆՔ

/ Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում …..
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչե՛մ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնի՛ց չամաչեմ, Ինձնի՛ց չամաչեմ քեզնից խոսելուց: …

ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛ ….
ԿՐՈՆՆ ու ԴԱՎԱՆԱՆՔԸ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ , ՆԱԽ ՀԱՅ և ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ .

Ուրեմն Այսօր Հայությունը քաղաքական խնդիրներից զատ, ունի նաև մի կարևոր խնդիր՝ Այլախոս և այլակրոն Հայերին բերել Հայկականության Հոգևոր դաշտ…Կա՛ նպատակ, ուրեմն կմշակվի նպատակին հասնելու ռազմավարություն և մարտավարություն…Այս հավաքը համազգային մեր նպատակը կարող է հունի մեջ դնել, ես հավատում եմ….

Մարինե Վահրադյան
<Վասպուրականի Նոր Սերունդ> հկ –ի ղեկավար
<ՀԱՅԻ ՄԻՏՔ Համահայկական Մասնագիտական Հեռուստաակումբ> հկ –ի հիմնադիր , 9 սեպտեմբեր , 2016 թ. քաղաք ԵՐԵՎԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail