Գրող,Հրապարակախօս, Մարի Բարսեղեան-Խանջեանի ելոյթը,«ԱյլակրօնՀայեր» խորհրդաժողովին

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ

Published on Sep 18, 2016 (Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=13048)

Գրող,Հրապարակախօս, Մարի Բարսեղեան-Խանջեանի ելոյթը,«ԱյլակրօնՀայեր» խորհրդաժողովին որ տեղի ունեցաւ 08 Սեպտեմբեր 2016-ին Երեւան:

Ողջունում եմ Ազգային կարեւորություն ունեցող այս ծրագիրը, նրա կազմակերպիչներին եւ մեզ բոլորիս, որ գնահատում ենք այս գործի կարեւորությունը……

Այլակրոն հայեր: ՞

Գուցե երկար ժամանակ մեզնից շատերը եւ մանավանդ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը չեն ընդունել նրանզ հայոց մեջ՝ փաստարկելով, որ մեր ավանդական հավատի աշխարհընկալունից դուրս են նրանք:

Գուցե պակաս նշանակութիւն չի ունեցել նաեւ մի ծանր իրողություն. Մեր ազգի թշնամին, մեր հայրենիքը բռնազավթած, մեր ժողովրդի հանդեպ դարերով դաժան եղած թուրքի կերպարը թույլ չի տվել, որ հայը այլակրոն՝ մահմետական հային ընդունի որպես արյունակից:

Սակայն մարդկության պատմությունը վաղուց է ապացուցել, որ կրոնն ու դավանանքը ազգություն չեն որոշում, եւ կրոնական պատկանելությամբ պետությունները երբեք դաշնակից չեն ընտրում:

Իմ ընկերներից ոմանք փորցում են ինձ հակաճառել՝ որ քրիստոնեական կրոնը մեր ազգի հոգեկերտվածքի հիմքում է, որ մեր եկեղեցին դարերով պահպանել ու պաշտպանել է մեր ազգային ինքնությունը, գիր ու գրականությունը, մեծ հաշվով ՝ մշակույթը:

Հայկ Նահապետը, Արամ Արքան, Տիգրան Մեծը հավատով քրիստոնյաներ չէին, ի՞ նչ է, ուրեմն Հա՞ յ չեն:

Կան միլիոնավոր սեւամորթ, կարմրամորթ եւ դեղնամորթ տարբեր ազգերի քրիստոնյաներ կան, Հա՞ յ են: Ո ՝չ:

Ուրեմն մենք, այս իրողությունից ելնելով, մեր արյունակից քույրերին ու եղբայրերին պետք է չվանենք մեզանից, մանավանդ որ նրանք կրոնափոխ կամ դավանափոխ եղել ոչ թե խաղաղ պայմաններում, զուտ աշխարհայացքային եւ հավատքի փնտրտուքի պայմաններում, այլ բռնությունների հետեւանքով:

Ես ուզում եմ Ձեզ ներկայացնել մի ուշագրավ հրապարակում, որը եղել է 2014թ. Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում ՝ թյուրքալեզու ազգերի ֆորումում: Նյութն իմ ձեռքը ընկավ պատահականորեն: Համացանցում մի նյութի տակ մեկնաբանություն էի գրառել մոտավորապես այս բավանդակությամբ, որ թուրքիայում մոտ 300-400 տարի է ՝ այլեւս թուրք-սելջուկ չկա. Այդ երկրի բնակիչները թրքացած հայեր, հույներ, ասորիներ, լազեր, չեչեններ, չերքեզներ են եւ այլն:

Իմ այդ մեկնաբանությանը մի օգտատեր դրել էր վերոհիշյալ հրապարակումը:

Դա Մախթուրք անունով թուրք պրոֆեսոր ազգագրագետի չափազանց հետաքրքիր եւ համարձակ, ծավալում հոդվածն էր ՝ նկարածարդված տարբեր ժամանակների գեղանկարիչների յուղաներկ դիմանկար գործերով, որոնք բացահայտում են թուրքերի, այսպես կոչված ՝ կերպարափոխությունը դարերի ընթացքում:

Թուրք ազգագրագետ պրոֆեսորը թուր ազգի արմատներին վերադառնալու գիտական պրպտումներով մեկնում է Միջին Ասիա եւ ալթայ, որտեղից սելջուկ թուրքերը գաղթել են, ճիշտ կլինի ասել ՝ արշավել են դեպի քաղաքակրթության օրրան Փոքր Ասիա եւ Հայկական լեռնաշխարհ:
Ես չեմ անդրադառնա թուրք ազգագրագետի պատմական ակնարկին, որովհետեւ դա նրա համար է եղել հայտնություն, իսկ մենք լավ գիտենք սելջուկ թուրքերի անցած ուղին:

Ազգագրագետը շրջում է միջինասիական եւ Ալթայի ամենախուլ գյուղերում, ծանոթանում եւ գրի առնում ազգագրական հարուստ նյութ ՝ թյուրքալեզու ժողովուրդների բանահյուսական ողջ համալիրը ՝ հեքիաթները, ծեսերը, ավանդությունները, երգերն ու պարերը, երաշտական գործիքներն ու դրանց լադային համակարքը, տան ներսի կառուցվածքն ու ձեւավորում-հարդարանքը, տան ճարտարապետական լուծումն ու կառուցվացքն եւ այլն:

Հայտնի է, որ թյուրքալեզու ժողովուրդներից տափաստանաբնակները մինչեւ հիմա ապրում են իրենց ազգային համարվող թաղիքե յուրդերում, մինչդեռ թուրքիայում գոնե վերջին հարյուր տարիներին յուրթերում են ապրել խաշնարած քրդերն ու թուրքերը միայն ամռան ամիսներին ՝ ոչխարի հոտը արոտավայրեր տանելու ժամանակ:

Թուրք ազգագրագետը զարմանում է ահռելի տարբերության վրա, որ կա իր խոսքերով ՝ Անատոլիայի թուրքերի եւ իրենց բուն հայրենիքում ապրող թյուրքալեզու ժողովուրդների միջեւ: Դա նախ նրանց մարդաբանական տեսակի տարբերությունն է, Թուրքիայի թուրքերը եվրոպոիդ են, իսկ նրանք ՝ մոնղոլոիդ: Բացի լեզվից, որն այնքան է հեռացել այսպես կոչված մայր լեզվից իր ՝ պասկերենից, արաբերենից, հայերենից, ֆրանսերենից փոխառությունների պատճառով, որ հաճախ դժվար է եղել միմիյանց հասկնալը:

Ազգագրագետը իրավացիորեն հարց է տալիս, որ եթե իրենք նման չեն թյուրքալեզու մյուս բոլոր ազգերին ո՝չ իրենց մարդաբանական տեսակով, եւ ո՝չ այստեղից բխող ացգային-ազգրակական, հոգեբանական մշակութային, բանահյուսական եւ երաշտական մտածողությամբ, երաշտական նվագարաններով եւ դրանց լարային համակարգով, ծեսերով եւ սովորույթներով, ժողովրդական ավանդություններով, մի խոսքով, այմ ամենով, որոնց շնորհիվ ձեւավորվում է առանձին էթնոսը….. Ուրեմն իրենք թուրք չեն….. Իսկ եթե իրենք թուրք չեն, ապա ո՞ վ են: Եւ նա վերլուծում է սելջուկ թուրքերի պատմությունը Փոքր Ասիայում եւ Հայկական լեռնաշխարհում, որը բնիկ ժողովուրդների դեմ նրանց բռնությունների պատմությունն է:

Հայտնի իրողություն է, որ առանց հզոր մեծաթիվ բանակի, մանավանդ միջին դարերում, երբ ռազմական հիմնական ուժը մարդկային գործոնն է եղել, պետությունը պարզապես գոյություն չէր ունենա:

Փոքր Ասիա եւ Հայկական լեռնաշխարհ եկած օրվանից թուրք-սելջուկների առաջ ժողովրդագրական անլուծելի խնդիր է առաջանում.

Դաժան կռիվների մեծագոյն զոհերի գնով ձեռք բերված նոր-նոր կազմավորվող պետականությունը կարող էին կորցնել զինվոր չունենալու պատճառով:

Անընդհատ պատերազմները հյուծում էին թուրք-սելջուկների բանակը.

Հազարավոր զինվորների մահը արշավանքներում այնքան էին նվազեցրել նրանց մարդկային բնական ներուժը. Որ գրեթե դադարում է նրանց բնական վերարտադրողականությունը:

Բանակը համալրելու ամենաարագ ձեվը հպատակ ացգերից պատրաստի երեխաներ վերցնելն էր: Եւ տեվական ժամանակ օսմանյան պետությունը աղջիկներին եւ տղաներին բռնությամբ տանում էր հպատակ ազգերից: Այդպիսի երեխաներից էին կազմված ենիչերիների ռազմական կազմավորումները:

Նրանք քրիստոնյանների երեխաներն էին. Որոնց առանձնակի դաժանության դասեր էին տալիս: Ի դեպ. Պատմության մեջ հայտնի է նման մի այլ իրողություն եվս. Թաթար-մոնղոլները, երեք հարյուր տարի իշխելով Ռուսաստանում. Դարերով երեխայի տուրք են հավաքել. Յուրաքանչյուր ռուս ընտանիք ՝ որպես հարկ. Պարտավոր էր երկու երեխա վճարել հորդային ՝ հիմնականում թաթար զինվորների ծնված:

Ոսկե հորդան նույնպես բանակը համալրելու խնդիր է ունեցել: Թվում է. Թե օսմանյան պետությունը կարողացել էր լուծել էվ ՝ շարքային բնակչի ՝ որպես բնական վերարտադրողի, եվ ՝ բանակը ապագա զինվորներով համալրելու խնդիրը: Հարազատ միչավայրից կտրված 5-8 տարեկան այդ երեխաներին պահել-մեծացնելու համար շատ ժամանակ եվ ծախս էր պահանջվում պետությունից. Պակաս կարեվոր չէր նաեւ ծնողներից, ազգային-մշակութային. Բարոյահոգեբանական եվ կրոնական սովոր միջավայրից բռնությամբ հեռացված այդ երեխաներին նոր պայմաններին հարմարեցնելը. Իսկ դրա համար հազարավոր խնամակալներ էին պետք:

Եվ թրքացման քաղաքականությունը կտրուկ փոխվում է. Մշակվում է նոր հայեցակարգ. Որը միաժամանակ երկու խնդիր է լուծում ՝ ա. Ժողովրդագրական. Այսինքն ՝ թրքախոս կամ թրքացած բնակչության թվի ավելացում. Ապա դրանից ածանցյալ ՝ բ. Լուծվում էր բանակի անխափան համալրման խնդիրը:

Հզորացող օսմանյան կայսրությունը պետք էին հնազանդ եվ նվիրված բնակիչներ. Իսկ այդպիսիք չէին կարող համարվել նույիսկ նվաճված ոչ քրիստոնյա ազգերը: Երկարատեվ պատերազմներով հյուծված թուրքական բանակը նվաճված քրիստոնյա ազգերի տղամարդկանցով չէր համալրվում. Քանի որ պետությունը նրանց հուսալի չէր համարում.
Չէ ՞ որ քրիստոնյաները մի այլ ՝ նվաճվող քրիստոնյա բախտակի ազգի դեմ երբեք չէին կռվի այնպիսի դաժանությամբ. Ինչպես կկռվեին օսմանյան ռազմական եվ հոգեբանական դաստիարակություն ստացած այսպես կոչված «թուրքերը»:

Կայսրության հսկայական տարածքում թուրքական պետությանը հարկավոր էին ոչ այնքան հնազանդ կամ հպատակ. Որքան անվերապահորեն եվ մոլեռանդորեն նվիրված բնակիչներ.
Եվ սուլթանական Թուրքիան «հաջողությամբ» լուծում է ժողովրդագրական այդ դժվարին խնդիրը:

Թրքացման քաղաքականությունը քրիստոնյա ազգերի հանդեպ իրականացվում էր ամենադաժան դրսեվորումներով եվ ծանր հարկերով: Շատ քրիստոնյաներ ՝ հայերը, հույները, ասորիները, սլավոնները, չէին կարողանում վճարել այն ժամանակների համար չափազանց ծանր հարկերը: Պետությունը բնամթերքից զատ դրամական գանձումներ էր անում. Իսկ գյուղացին կանխիկ փող չուներ: Նա իր առեվտուրն իրականացնում էր պարզ ապրանքափոխությամբ:

Հարկերը չվճարող քրիստոնյաները ենթարկվում էին դաճան ծեծի, սպանության, հարկի դիմաց տանում էին նրանց երեխաներին, կնոչը: Շատերը հերանում էին երկրից կամ հարկադրված իսլամ էին ընդունում եվ որոշ ժամանակ հետո դառնում էին թրքախոս կամ պարզապես թուրք:

Այս ամենի մասին կան մեծ թվով պատմական փաստեր, պարզապես թուրքիայի բնակիբներին, պաշտոնական թուրքական պատմագիտությունը բնականաբար չի գրում այդ մասին, եվ օսմանյան կայսրության պատմությունը ներկայացվում է ամենադրական գույներով, ասել է թե ՝ կեղծված:

Թուրք ազգագրագետին հետաքրքրում է, արդյոք թուրքիայի պես հսկա երկրի մոտ 80 միլիոն բնակչության մեջ պահպանվել են սելջուկ թուրքերի անմիջական ժառանգորդները մարդաբանական տեսակետից:
Եվ նա սկսում է ճանապարհորդել, իր խոսքերով ողջ երկրով եւ կրկին բացահայտումներ է անում: Այդուհանդերձ, թուրք-սելջուկների եվ թուրքմենական ցեղեր խառնածին ժառանգորդները, որոնց մարդաբանական արտաքինը մոնղոլոիդ է, քան եվրոպոիդ, մինչեվ այսօր էլ պահպանվել են ժամանակակից թուրքիայի որոշ շրջաններում:

Եվ դա բնական է, քանի որ նրանք չէին կարող ամբողջովին ոչնչանալ, այլ մնալով նվաճված երկրներում ՝ բռնությամբ կնության էին տանում տեղաբնիկների կանանց, եվ այսպիսով երկու տարբեր ռասաների սերումից ծնվում էին երեխաներ, որոնք կրում էին թեեվ երկու ռասաների հատկանիշները, սակայն նրանց մեջ գերակայում էր մոնղոլոիդ ռասայի մարդաբանական տիպը:

Սակայն պրոֆեսորը իր հոդվածում մատնացույց չի անում այդ շրջանները, համարելով դա անազնիվ կլինի իր կողմից, չէ որ նրանք ոչնչով մեղավոր չեն, որ թուրք-սելջուկների կենսաբանական հետնորդներն եվ այն էլ ՝ ոչ զտարյուն:

Նրանքնույն երկրի քաղաքացիներն են, եվ եթե իրենցից որեվէ մեկը ազգային ինքնության ճանապարհին ճանաչում, ընդունում եվ հարգում է իր արյունակից նախնիների արյունը, ոգին եվ հիշողությունը, ապա ազատ է իր ազգային պատկանելությունը ընտրելիս:

Գիտնականի կարծիքով, այս միտքը շատերին հարող է հանդուգն եվ անգամ սադրիչ թվալ, քանի որ նրացից յուրաքանչյուրի մեջ հեքիաթի անտեսանելի հրեշի պես նստած է սարսափը, վախը, վախը սելջուկ թուրքի բարբարոսական դաժանությունների հանդեպ:

Եվ դա բնական է, որովհեսեվ այդ վախը բռնությամբ թրքացված իրենց պապերից է փոխանցվել ենթագիտակցության մակարդակով, եվ նրանց հնազանդ ու օրինապահ լինելը, սոս ներքին վախի հետեւանք է: Նրա կարծիքով փոխվել են ժամանակները, եւ փոխվել են իրենց օգտին, հետեւաբար պետք է թոթափել այդ վախը եվ համարձակ նայել իրողությանը, իսկ իրողությունը պահանջում է վերադարձ դեպի ազգային ինքնություն, այսօր թուրքիայում եվ ղեկավար այրերը, եվ շարքային մարդիկ ազգային ինքնության բացահայտման խնդիր ունեն:

Գուցէ շատերը հարցնեն, թե ինչու ՞ է ինքը հիմա խոսում իրենցից յուրաքանչյուրի եվ բոլորի ազգային ինքնության մասին:

Պատասխանը ավելի քան պարզ է, վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ եվ համարձակ են խոսում երկրի հայերի, հույների, ասորիների եվ այլ ազգերի կոտորածների եվ տեղահանության, նրանց բռնի թրքացման մասին:

Նրանց շրջապատում հանդիպում են մարդկանց, ովքեր չեն թաքցնում իրենց հայկական, հունական, ասորական ծագումը, շատեր պատմում են, որ իրենց մեծ մայրը, մայրը, անգամ պապը հայ է եղել:

Հիշենք Ֆաթիա Չեփինի մեծ մոր պատմությունը, քանի ՝- քանի ՝ այդպիսի աղջնակներ են բռնի թրքացվել՝ գաղթի ճանապարհից որեվէ թուրքի կամ քրտի կողմից դաժանորեն խլվելով հարազատներից: Հոդվածի վերջում նա դիմում է իր հայրենակիցներին որպեսի նրանք կրեմ իրենց ընտանիքի պատմությունը, կրեն անկեղծորեն, սրտացավորեն, կրեն պատասխանատվության մեծ զգացումով, Իրենցից ամեն մեկի նախնիների հոգիները անհանգիստ են եվ թափառում են տիեզերքի անհունի մեջ, նրանք հարկադրված դավանափոխ եվ լեզվափոխ են եղել, որպեսզի փրկվեն իրենց զավակները եվ զավակների զավակները, հակառակ դեպքում այսօր չէր լինի նրանցից յուրաքանչյուրը……

Նա յիշեցնում է, որ իրենց պապերի արյունըն է հոսում իրենց երակներում եվ հորդորում է որ պահանջում է՝ վերադառնալ հարազատ արմատներին…….

Ահա այսպիսի հեղաշրջում է սկսվել թուրլիայի բնակիչների հոգիներում՝ ինքնաճանաչման դժվարին ճանապարհին………

Մարի Բաղսեղյան-Խանչյան, գրող, հրապարախոս, 08-09-2016թ.Երեվան

Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբի կազմակերպած խորհրդաժողովը Այլակրօն Հայեր թեմայով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail