ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԹՆԴԱՆՈԹԻ ՓՈԽԱՐԵՆ` ԶԱՆԳ

Արեւմտահայերէն Լրատուական Կայք

22 NOVEMBER 2018 – ՊԱՏՄԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ: .facebook.com/photo.

Մոնղոլներին ԺԳ դարից (չինացիներին ավելի վաղ) հայտնի առաջին հրազեններն արդեն ԺԴ դարում վերաճեցին առաջին թնդանոթների:

Իր ժամանակի համար ահասարսուռ զենքի այդ նոր տեսակի հայրենական արտադրության համար անհրաժեշտ էր ունենալ ոլորտի խորը գիտելիքներ, այլ խոսքով մետաղագործական բարձր մակարդակի մշակույթ:

Հայաստանում հայրենական արտադրության ձուլաձո խոշոր առաջին զանգերի գոյության մասին վկայությունները ԺԳ դարից են, իսկ մինչև մեր օրերը հասած պահպանված նմուշները վերաբերում են ԺԴ դարասկզբին:

Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ժամանակի այն սակավաթիվ երկրներից էր, որտեղ ամենաբարձր մակարդակի վրա էր գտնվում մետաղագործական մշակույթը. երկիր, որն ուներ սեփական հնոցներն ու այդ ոլորտի լրջագույն հմտություններով օժտված տեղացի վարպետները:

Արդ, ի՞նչ էինք արտադրում մենք նույնիսկ մոնղոլական արշավանքներից հետո գործող և բարձր մակարդակի վրա գտնվող մեր մետաղաձուլարաններում, օրինակ` ԺԴ դարի սկզբներին, երբ ի դեմս թուրքմենական կարակոյունլու և աքկոյունլու ցեղերի Հայրենիքը գտնվում էր հերթական օտարի` նոր նվաճման շեմին:

Արդյո՞ք մեր հնոցներից դուրս եկան հայկական արտադրության առաջին թնդանոթները, որ դեմ պիտի կանգնեին թշնամուն ու ամոթահար փախստյան մատնեին նրանց Հայոց Հայրենիքից:

Ո՛չ, հարգելիներս, այդ հնոցներից դուրս եկան զանգեր: Բացառիկ որակի և մեծության զանգեր, որոնց ձայնը ոսոխի ներխուժման պահին առ աստված փրկության ջերմեռանդ աղոթքի էր հրավիրում հայ մարդկանց…:

Այո՛, թնդանոթի փոխարեն զանգ…: Դե, իսկ ԺԸ դարի վերջերից նույնիսկ զանգը` ներմուծել սկսեցինք…

Գրությանս կցում եմ ԺԴ դարի սկզբին այնպես հարկավոր թնդանոթի փոխարեն ձուլված Տաթևի զանգը, որը, կներեք, բայց անձամբ իմ մեջ ոչ թե` հպարտության, այլ միմիայն ափսոսանքի և ամոթի զգացումներ է առաջացնում…

www.facebook.com/photo.php?fbid=969761146542216&set=a.274207392764265&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail