Արգիշտի որդի Սարդուրի Բ-ի թողած արձանագրությունը Սղընդել գյուղի մոտ գտնվող ամրոցում:
24 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 –
Սեպագրում ասվում է, որ Խալդի զորությամբ Սարդուրին մեկ օրում գրավել է 55 քաղաք և 21 բերդ:
Մեկ դիտարկում. Սղընդելը Մեծ Հայքի սահմաններից դուրս է: Հայքի սահմաններից դուրս գտնվող էլի մի քանի սեպագրեր են հայտնի, որոնցում նույնպես խոսվում է նվաճումների, այլ ո՛չ շինարարական գործունեության մասին:
Սրան հակառակ Մեծ Հայքի տարածքում հայտնաբերված սեպագրերը որպես կանոն նվաճումներին զուգահեռ խոսում են նաև երկիրը ծաղկեցնելու` շինարարական բովանդակ աշխատանքների մասին (բնակավայրերի, ամբարտակների, ջրանցքների կառուցման, այգիներ ու անտառներ հիմնելու մասին):
Արդյո՞ք սրանից չի կարելի հետևեցնել, որ ուրարտական արքաների` Մեծ Հայքի տարածքում կատարած արշավանքները երկիրը միավորելու նպատակ ունեին (ինչպես դարեր անց նույն նպատակով արշավանքներ էր կատարել Արտաշես արքան):
Չէ որ Հայրենիքի սահմաններից դուրս միայն նվաճողական, իսկ Հայրենիքում` դրան զուգահեռ երկրի ծաղկեցման իրողությունները երևակում են որոշակի տարածքների նկատմամբ իրարից էապես տարբերվող վերաբերմունք…
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ