Էջմիածինի Մէջ 174,290.6 Քմ. Տարածք Կը Վերադարձուի Համայնքներուն

30 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԷՐԿԻՐ – ՀԱՅԱՍՏԱՆ:

ԷՋՄԻԱԾԻՆ, «Երկիր».- Էջմիածնի մէջ, 174,290.6 քառակուսի մեթր (քմ.) տարածք կը վերադարձուի համայնքներուն՝ Մանուէլ Գրիգորեանի քրէական գործին միջոցաւ:

«Հաւանաբար, ձեզանից շատերը լրատուամիջոցներից տեղեկացել են, որ Մանուէլ Գրիգորեանի դէմ յարուցուած քրէական գործի շրջանակում Յատուկ քննչական ծառայութիւնը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութիւն՝ 40 անուն գոյք համայնքներին վերադարձնելու առաջարկութեամբ:

Յայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆի հետ արդէն սկսուել է համապատասխան իրաւական մեխանիզմներ մշակելու եւ գրութեան մէջ նշուած անշարժ գոյքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթացը:

Էջմիածին քաղաքում խօսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ. տարածքի: Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացուածը կոպեկ-կոպեկ վերադարձուելու է վերջինիս եւ հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը», «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Էջմիածինի (Վաղարշապատ) քաղաքապետ Դիանա Գասպարեան:

asbarez.com/arm/331643/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail