Ով որ կը կարողանայ արեւին նայել միջօրէին, այսինքն կէսօրին՝ ապա նրա աչքերին չկայ խաւարում:ՆԱԽՈՐԴԸ:
19 ՕԳՈՍՏՈՍ 2018 – Մովսէս Նաճարեան:
Մարդկանց բացարձակ մեծամասնութիւնը չի կարողանում արեւին նայել ու տեսնել այն: Ի հարկէ մարդկանց վախեցնում են ուղիղ արեւին նայելուց, եւ դրանում կայ ճշմարտութիւն, սակայն սորբ Մեսրոպ Մաշտոցն ասում է, ով որ կը կարողանայ արեւին նայել միջօրէին, այսինքն կէսօրին՝ ապա նրա աչքերին չկայ խաւարում։ Մտածելու տեղիք է տալիս Մաշտոց։ Ախր մարդ արարածը միթէ վախենում է նայել իր ծնողի աչքերին։ Ի հարկէ ոչ։ Իսկ արեւը մեզ կեանք տուողն է, մեզ ջերմացնողն ու սնողն է, ինչու վախենալ նրան նայելուց, յատկապէս Մաշտոցի խօսքը լսելուց յետոյ։ Սակայն պէտք է զգուշացնենք։ Ցանկացողները պարտաւոր են պահպանել ընթացակարգը, այսինքն ռեժիմը, այլապէս լրջօրէն կը վնասուեն։ Դա շատ պարզունակ գործողութիւն է, առաջին, փորձել նայել արեւածագին, կամ նոյնիսկ մինչեւ առաւօտեան ժամը 10-11-ը, բայց ոչ աւելի ուշ։
Առաջին օրը. հպանցիկ հայեացք գցել արեւին, եւ ձեր աչքերը կը շաղուեն ու կ՝արցունքոտուեն անմիջապէս, ուստի պէտք չէ շարունակել դիտել այն։
Յաջորդ օրերեւմ կրկնել նոյն ձեւով, մինչեւ որ ձեր աչքերը չեն պղտորուիր, էլ աղի արցունքներ չեն հոսիր, ու լոկ այն ժամանակ կը տեսնէք արեւը, նրա իսկական դիմագիծը, որի շրջանակը միայն կը շողարձակի, իսկ շրջագծից ներս մթութիւն է։ Ահա եւ դուք եւ ձեր աչքերը մաքրուած կը լինեն աղի կուտակումներից, որոնց թողած դատարկութիւնը պէտք է լիցքաւորել արեւի դրական էներգիայով, հետեւաբար մի առժամանակ պէտք է շարունակել արեւին նայել, այլապէս դատարկութիւնը կրկին կը լցուի սննդի մնացորդներով։
Շարունակութիւնը յաջորդիւ։
Մովսէս Նաճարեան
magaghat.am/archives/36281