Միջազգային համաժողով՝ «Կասպից արեւմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները»

02-12-2018 11:11:14 | Հայաստան | Հասարակություն

Գանձակի 1988 -1989 թթ. ինքնապաշտպանությանը,

Գարդմանքի և Գանձակի հայաթափման 30-ամյա տարելիցին,

Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում

1987 -1992 թթ. ցեղասպանության զոհերի, անհայտ կորածների հիշատակին

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միություն

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ

«ԿԱՍՊԻՑ ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Ծ Ր Ա Գ Ի Ր

Էջմիածին, 29 նոյեմբերի 2018 թ.

Համաժողովի նիստերը տեղի կունենան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի

Գարեգին Ա կրթական կենտրոնի դահլիճում

Վարդան Ոսկանյան (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ)

Համաժողովի անցկացման հիմնավորումը

Մեծ Մերձավոր Արևելքում շարունակվում են տարածաշրջանի համար բախտորոշ քայքայիչ վայրիվերումները, ընդլայնվում են դրանց տարածման սահմանները:

Ինչպես որ 1905-1906, 1918-1920 թվականներին էր, Կասպից Արևմուտքը(Ադրբեջան) Մեծ Մերձավոր Արևելքի համար մնում է վտանգների ձևավորման խառնարան: Եվ ինչպես որ 1988-92 թվականներին էր, երբայնամենը, ինչ հայտնի դարձավ հետագայում աշխարհի նոր պես Իսլամական պետություն, որպես մոդել մշակվեց ու փորձարկվեց հենց այստեղ (այս դեպքում արդեն ազգային պատկանելիության հիման վրա՝համատարած ու ծայրահեղ դաժանությամբ իրականացվող սպանություններ և բռնություններ):

Այսօր աշխարհում խաղաղության բանալիները շատ բանով Մեծ Մերձավոր Արևելքում են: Հայության գլխին կախված բոլոր թնջուկները՝ սկսած Մեծ Մերձավոր Արևելքի մասը կազմող Կասպից Արևմտյանից ու վերջացրած մեր պատմական հայրենիքի և քաղաքակրթական տարածքում տեղի ունեցող և սպառնալիքից մարտահրավերի վերածվող ցնցումներով, նույնպես կենտրոնացված են այստեղ: Մեծագույն արհավիրքների վտանգ է կախվել մյուս ժողովուրդների հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի և Արցախի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի հայտնի և ծպտյալ հայության հանդեպ:

Այս ամենը հրամայական է դարձնում հայության՝ որպես քաղաքական սուբյեկտի, վերադարձը Մեծ Մերձավոր Արևելք: Պատմական անցյալում հայության այդ գործունեությունը բեղուն է եղել թե՛ իր, թե՛ տարածաշրջանի մյուս ժողովրդների համար:

Այս համաժողովը նվիրված է այդպիսի վերադարձի ձևերին և հեռանկարներին ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու դրանց ներուժին:

Գրանցում՝ 29 նոյեմբերի 2018, ժ. 1000 -1025

Համաժողովի սկիզբը` 29 նոյեմբերի 2018, ժամը1030

Զեկուցումների տևողությունը` 15 րոպե

Ելույթների տևողությունը` մինչև5 րոպե

Առաջին նիստ (29 նոյեմբերի 2018, ժ. 1030– 1230)

Նիստավար` Մարիամ Ավագյան

Օրհնության խոսք – Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն

Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Բացման խոսք – Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Վարդան Ոսկանյան(ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ) – Մերձավոր Արևելյան զարգացումները և Կասպից Արևմուտքի տեղաբնիկ ժողովուրդները որպես խաղաղության հաստատման գործոն

Հրաչյա Արզումանյան(Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի խորհրդական, <<Աշխարհ>> ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) – Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգության միջավայրի գորշ գոտիները

Լևոն Բեկլարյան (Ռուսաստանի Դաշնության Բնականգիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթգիտ.դոկտ., պրոֆ., Մոսկվա) -Հայության՝ որպես սուբյեկտի, վերադարձը հայկական քաղաքակրթական տարածքը

Սաիդա Օհանյան(«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Ռուսաստանի Դաշնություն) –Բնիկ ժողովուրդների իրավաչափության դերն ու նշանակությունը Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործում

Ընդմիջում (1230 – 1330)

Երկրորդ նիստ (29 նոյեմբերի 2018, ժ. 1330 – 1600)

Նիստավար՝ Մարիամ Ավագյան

Սուրեն Սիրադարյան (հասարակական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական, Ավստրիա)-Նորը՝ աշխարհում, Մեծ Մերձավոր Արևելքում, Արևմտյան Մերձկասպյան շրջանում: Հայությանխնդիրները

Արագած Ախոյան (քաղաքական գործիչ, 2012-17թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր) – Ազատագրված տարածքները որպես ազատ տնտեսական գոտի

Մարտին Իսրայելյան(<<Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում>> ՀԿ նախագահ) – ԿասպիցԱրևմուտքըորպեսԽՍՀՄ-իՏարածք

Ապրես Զոհրաբյան (Ազատամարտիկ) – Խաղաղության համաժողով Արարատի ստորոտին: Խաղաղության Ավան

Նարեկ Աբրամյան (Լիբանանի հանրապետության պաշտոնաթող գեներալ, Բեյրութ) – Բեյրության անվտանգության կոնֆերանսը որպես տարածաշրջանային խաղաղության գործիք

Վահան Շիրխանյան (հայքաղաքական, ռազմական և պետական գործիչ, ՀՀպաշտ. նախարարի նախկին 1-ինտեղակալ, նախկին փոխ վարչապետ, 1990—1995 ԳԽ պատգամավոր) – Խաղաղության ուղի՝Հայկական խաղաղարար կորպուս

Համաժողովի ամփոփում

Զեկուցումների քննարկում և համաժողովի ամփոփում

Mobil: (+374) 93 438756

E.mail: refugeesazssr@gmail.com

nt.am/am/news/262374/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail