2018/11/30 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Բուրսա նահանգի Իզնիկ գավառում գտնվող և ներկայում որպես թանգարան գործող պատմական Այա Սոֆիա եկեղեցու պատի ծեփերը թափվում են: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում են թուրքական լրատվամիջոցները: Թանգարանի նախկին տնօրեն Թայլան Սևիլը շեշտել է այդ մշակութային հարստության պահպանման անհրաժեշտության մասին:
Աղբյուրի համաձայն` Բուրսայի Հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից 2007 թ. որոշում էր կայացվել թանգարանի վերածված սույն եկեղեցին վերանորոգել` «հավատարիմ մնալով բնօրինակին և այն վերածել ժամանակակից կառույցի»: Քննարկվել էր նաև ժամանակին որպես մզկիթ օգտագործված այս եկեղեցին վերստին մզկիթի վերածելու գաղափարը, որը բուռն վիճաբանության առարկա էր դարձել: Որոշ ժամանակ թանգարանի գործառույթ իրականացրած այս պատմական շինությունը 2011 թ. նոյեմբերի 6-ին որպես մզկիթ էր վերաբացվել, որից հետո եկեղեցու մի հատվածն օգտագործվում էր որպես մզկիթ, մյուսը` թանգարան:
Թանգարանի նախկին տնօրեն Թայլան Սևիլը լրատվամիջոցներին հայտնել է, որ եկեղեցին ներկայում անմխիթար վիճակում է, և անձամբ ինքը կասկածանքով է վերաբերվում այն հարցին, թե կառույցը կպահպանվի, և ընդգծել հնարավորինս կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Իզնիկի բնակիչներից Էսին Օրենն էլ նշել է. «Այասոֆիան խիստ կարևոր կենտրոն է Իզնիկի ու քրիստոնյա աշխարհի համար: Եվ այս պատմական կառույցի ներկայիս վիճակն ուղղակի ողբալի է»:
https://www.haberler.com/ayasofya-nin-sivalari-da-dokuluyor-11485967-haberi/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net