2018/12/03 – ԴԷՄՔԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
Ութ փաստ Օսմանյան կայսրության ամենամեծ հինգ տպարաններից մեկի սեփականատեր Արթին Ասատուրյանի մասին
Մերթ Բեքչի
Թուրքական տպագրական գործն ու մամուլը շատ հարուստ պատմություն ունեն։ Նկատի ունեմ այն ջանքները, որ այդ գործում գործադրել են ժամանակաշրջանի տպարանների սեփականատերերը։ Մեր հին բազմաթիվ հրատարակչական օրգաններում, այսինքն՝ ամսագրերում ու թերթերում, արծարծվել են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, բարոյականությունը, իրավունքը, կրթությունը, կրոնը։ Թանզիմաթյան ու Երկրորդ սահմանադրականության (նկատի ունի երիտթուրքերի իշխանության տարիները-Ակունք խմբ.) ժամանակաշրջանում սկսեցին արագ զարգանալ թուրքական տպագրական գործն ու լրագրությունը։ Պատմական այդ ժամանակաշրջանները կարևոր են եղել նաև մամուլի զարգացման համար։ Հատկապես Սահմանադրականության երկրորդ շրջանի բերած ազատությունները օգտակար եղան մուսուլման եղող ու չեղող, օտար լեզուներով լույս տեսնող թերթերի համար։ Այդ ժամանակաշրջանում առաջին մեկ տարում երեք հարյուրից ավել թերթ ու ամսագիր է լույս տեսնել։ Այդ շրջաններում տպագրական գործով ու լրագրությամբ զբաղվող անձանցից մեկն էլ հայազգի Արթին Ասատուրյանն էր։ Եթե հաշվի առնենք, որ օսմանյան շրջանում հայ տպագրությունն առանձին նշանակություն է ունեցել, ապա շատ պատճառներ կունենանք թուրքական տպագրության պատմության մեջ կարևոր տեղ զբաղեցրած Արթին Ասատուրյանի մասին տեղեկանալու։
1. Արթին Ասատուրյանի կյանքը
Ասատուրյանը ծնվել է 1850-ական թթ. սկզբներին Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ.)։ Նա այնտեղ կրթություն ստանալուց հետո գնացել է Ստամբուլ, որտեղ շարվածք անելու հետ մեկտեղ սկսել է զբաղվել հրատարակչական գործունեությամբ։ 1880-ական թթ. սկզբին գնել է Տպագրական շարվածքի ընկերությունը (Şirket-i Mürettibiye Matbaası) ու ընդլայնել գործունեությունը։ Իր տպարանում տպագրվում էին թատերական պաստառներ, տարատեսակ գրքեր, հաշվապահական մատյաններ։ Նա այդ նյութերը տպագրում էր 8 լեզուներով՝ թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն։ Եռանդուն աշխատանքի ու որակյալ արտադրանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում տպարանն ուշադրություն է գրավում ու մեծ հաջողություններ գրանցում։ Բացի այդ՝ ամուսնացած Ասատրյանը բավականին շատ արու զավակ է ուենցել, սակայն երեխաների թիվը հստակ հայտնի չէ։
2. Հանրահայտ Բաբըալի պողոտան
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Բաբըալի պողոտան ինչպես այսօր, այնպես էլ այդ ժամանակ հրատարակչության կենտրոններից էր։ Ասատուրյանի տպարանն էլ հենց Բաբըալի պողոտայում էր գտնվում։ Ռեշիդ էֆենդի անվամբ խանում այն զբաղեցնում էր 52-րդ համարը։
3. «Արթուր Ասատուրյան ու որդիներ տպարանը»
Մինչև 1894 թ. Տպագրական շարվածքի ընկերություն (Şirket-i Mürettibiye Matbaası) անունով գործունեություն ծավալած նրա տպարանն այդ տարվանից հետո ստիպված է լինում փոխել անունը, քանի որ կառավարությունն արգելել էր «ընկերություն» բառը։ Նա տպարանի անունը փոխում է ու դարձնում «Արթուր Ասատուրյան ու որդիներ տպարան»։ Այն դառնում է Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք ամենաակտիվ գործունեություն ծավալած տպարաններից մեկը։
4. Ճանապարհ դեպի բանտ
Արթին Ասատուրյանն էլ մնացած հայերի նման 1915 թ. ապրիլի 24-ի շրջաբերականով ձերբակալվում է ու 2 ամիս Այաշի բանտում անցկացնում։ 1915 թ. հունիսին թվագրված հեռագրով նրան հանում են բանտից։ Այդ հեռագրի հրամանը տված է լինում այդ ժամանակաշրջանի Ներքին գործերի նախարարությունը։
5. Տպարանի հաջողությունը
Արթին Ասատուրյանի տպարանը շատ կարևոր տեղ էր զբաղեցնում 19-րդ դարում զարգացում ապրող թուրքական մամուլում։ Լույս տեսած որակյալ հրատարակությունները, շարունակական գործունեությունն ապահովում են տպարանի հաջողությունը։ 1863-1900-ական թթ. 567 գործ է տպում ու չորրորդ տեղը զբաղեցնում Ստամբուլում թուրքերենով ստեղծագործություններ հրատարակող տպարանների ցանկում։ Բացի այդ՝ մոտ երկու հարյուր գրական ստեղծագործություն է հրատարակրում ու կրկին առաջնային շարքերում տեղ զբաղեցնում այդ ոլորտում։ 1889 թ. մինչև 1928 թ. հաջողվում է տարեկան միջինում 36 գործ տպել։
6. «Մալումաթ» ամսագիրը
Արթին Ասատուրյանի տպարանում տպվում էին նաև բազմաթիվ պարբերականներ։ Դրանց մեջ «Աշիյան»-ի, «Ջերիդե»-ի, «Ջերիդե-ի Բայթարիյե ու Զիրաիյե»-ի, «Մեջմուա-ի Ֆյունխի Բայթարիյե»-ի, «Մուսավվեր»-ի, «Քարնավալ»-ի հրատարակությունները միայն մի քանի օրինակներ են։ Գաղափարներ տալու առումով եթե մոտենանք, ապա կարող ենք ասել, որ «Մալումաթ» ամսագիրը միասին հրատարակել են Մեհմեդ Ֆուադն ու Արթին Ասատուրյանը։ 1894 թ. փետրվարից լույս տեսած ամսագրում տպագրվել են Թևֆիք Ֆիքրեթի, Սյուլեյման Նազիֆի, Աբդուլլահ Ջևդեթի նման նշանավոր բանաստեղծներ։ Այս տեսանկյունից «Մալումաթը» թուրք գրականության պատմության մեջ էլ է կարևոր տեղ զբաղեցնում։
7. «20 հազար լյո ջրի տակ» գրքի առաջին թարգմանությունը
Ֆրանսիացի գրող ու ճանապարհորդ Ժյուլ Վեռնի գրած և մեր օրերում «20 հազար լյո ջրի տակ» վերնագրով հայտնի գրքի առաջին թարգամնությունը տպագրվել է Ասատուրյանի տպարանում, 1890 թ.։ Այդ ժամանակ տպարանի անունը դեռ ««Տպագրական շարվածքի ընկերություն» (Şirket-i Mürettibiye Matbaası) էր։
8. Տպարանի փակումը
Արթին Ասատուրյանը պատմության մեջ մնացել է որպես 19-րդ դարում թուրքական մամուլի պատմության կարևոր ու եռանդուն գործունեություն ծավալած անհատներից մեկը։ Նրա տպարանում տպագրված բազմաթիվ հրատարակությունները ընդգրկում էին բարոյական, իրավական, կրթական, կրոնական, քաղաքական կարևոր թեմաներ, ինչը ցույց է տալիս նրա ունեցած ներդրումը մեր մշակույթի ու աշխարհայացքի ձևավորման մեջ։ «Մալումաթ» ամսագիրը իր շուրջն է հավաքում «Էդեբիյաթը ջեդիդե»-ի համայնքին միավորած Թևֆիք Ֆիքրեթի, Սյուլեյման Նազիֆի նման երիտասարդ բանաստեղծների ու տեղ գրավում մեր գրականության զարգացման մեջ, որի համար էլ ձեռք է բերել այդ դարաշրջանի քաղաքական, սոցիալական, մշակութային, ռազմական բազմաթիվ ոլորտներ հետազոտության առումով փաստագրական նշանակություն։
https://listelist.com/artin-asaduryan-kimdir/
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net
akunq.net/am/?p=63386