11 հոկտեմբեր 2015
Արցախյան պատկերաքանդակների երկու խումբ.
Ա) ԺԲ-ԺԳ դարերի խաչքարերին բացառապես զինավառ ռազմիկներ են (ազգը պայքարում էր սելջուկի, ապա` մոնղոլի դեմ Հայրենիքի փրկության համար) և Բ) ԺԷ-ԺԹ դարերի տապանաքարերին բացառապես որսի, քեֆի, երգ ու պարի տեսարաններ են (երբ Հայրենիքը ոսոխը նվաճել էր): Սստացվում է, երբ չկա անկախ Հայրենիք, կա` քեֆ-ուրախություն, սրանից էլ հետևում է, որ քեֆասիրությունը ստրկական վիճակի արտահայտություն է, իսկ մեզանում, օրինակ մի մարդու դրական արժանիքները շեշտելիս նախ և առաջ ասվում է` ուտող-խմող մարդ է (իբր դրական կերպարի տեր անձնավորություն): Հետևությունները թողնում եմ Ձեզ…
https://www.facebook.com/photo.php?fbid=437872089731127&set=pcb.437873663064303&type=3&theater