17 Dec 2016 – Գիտական Յօդուածներ – Լեզուաբանութիւն:
Սկիզբը՝ – ՆԱԽՈՐԴԸ:
Հրեշտակազուններն ու Մարդկանց Որդիները[24]
Նրանց ընդհանրական անունով՝ «Աստուածաշունչ մատեան»-ը կոչուել է «Եւանգել» (արաբ. «Ինջիլ» կամ «Ինգիլ»), ինչը մատնանշում է դրա բուն ակունքը՝ Անգեղ տունն ու Անգեղ-հրեշտակները:
«Եւանգել»-ի «Եւ»-ը ցոյց է տալիս «զոյգ անգել»՝ «զոյգ» հրեշտակ, որոնցից մէկը բարեգործն է, իսկ միւսը՝ չարագործը, գլորուածը: Հետեւաբար, եւ ըստ տրամաբանութեան՝ «Եւանգել»-ը պիտի ներկայացնէր Աստուածաշնչի երկու մատեանները միասին, իսկ արաբական «Ինջիլ»-ը՝ միայն նոր կտակարանը, բարի հրեշտակի կտակը: Մինչդեռ մինչեւ Քրիստոսի ծնունդն ու Նոր Կտակարանի կազմութիւնը՝ Հին Կտակարանում բարին ու չարը ներկայացուել են զուգահեռաբար, որպէսզի մարդն իրազեկ լինէր իրականութեան, եւ կարողանար ընտրութիւն կատարել երկուսի միջեւ
Ադամից առաջ մարմնաւոր հրեշտակների գոյութեան մասին բերենք անուղղակի մի վկայութիւն՝ արաբական առասպելների նոյն աղբիւրից.
«Հաւատաացեալներից ոմանք հարցնում են Ալի Իբն Աբի Թալէբին, թէ Ադամից առաջ արդեօք գոյութիւն ունեցե՞լ են Աստծուն երկրպագող շնչաւոր արարածներ:
Նա պատասխանում է «Այո»: Նկատի է ունեցել անգեղ-հրեշտակներին:
Անգեղ տան հրեշտակների մասին Սեբէոսն ասում է.
«…Անգեղ Տուն, … զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին»:
Թարգմ. «Անգեղ տուն…. որին բարբարոս ազգերը այդ ժամանակներում աստուած կոչեցին»:
Ահաւասիկ բարբարոսների եւ հեթանոսների կողմից «աստուածներ», իսկ Սուրբ Գրքում «Աստուծոյ որդիներ» կոչուած հրեշտակների սերունդը:
Ժամանակի ընթացքում Տաւրոսեան հրեշտակների զարմերը կայք են հաստատել նաեւ երեւելի դարձած այլ հողատարածքների վրայ՝ ինչպէս Անգղիոյ կամ Անգլիոյ մէջ: Նրանցից են եղել նաեւ Ղրիմի առաջին բնակիչները՝ որոնց մասին կարդում ենք.-
«Tauris – Name sometimes used for Crimeas in ancient times, from Tauari, earliest known inhabitants of its S. coast»:
Թարգմանենք. «Տաւրիս – Անուն՝ վաղ անցեալում երբեմն օգտագործուած Ղրիմի փոխարէն, առաջացել է ՛՛Տաւարի՛՛-ից. այդպէս էին կոչւում Ղրիմի հարաւային ափերի առաջին բնակիչները»:
Նկատի ունենալ, որ իրենք-իրենց կոչել են ո՛չ թէ «Անգեղ»-ներ՝ այլ «Տաւրոսցիներ», իրենց առաջին բնակավայրի անունով:
Այս տրամաբանութեամբ՝ Իրանի Tavriz-ը նոյնպէս կարելի է համարել Տաւրոսեան հրեշտակների հիմնադրած քաղաքներից մին:
Վերջապէս «Սասնա Ծռեր» դիւզազնավէպի առաջին զոյգ եղբայրները նոյնպէս կոչուել են «մելեք»՝ որ արաբերէնում նշանակում է «հրեշտակ» (բայց ո՛չ «մելիք»-«իշխան»), երբ Սանասարը կոչուել է «Աբամելեք»՝ այսինքն «հայր հրեշտակ», ինչը համապատասխանում է «հրեշտակապետ»-ին:
Վահագնի անձը՝ Սումէրական առասպելներում .-
«Սումէրական գրութիւնները հաղորդում են, որ Էնլիլը երկիր մոլորակ է եկել շատ վաղ՝ քան “սեւագլուխ ժողովրդի” արարումը:
Սումէրները “սեւագլուխ ժողովուրդ” են անուանել իրենք իրենց՝ այսինքն մարդկանց որդիներին:
Սումէրները հաւատում էին, որ Էնլիլը երկիր-մոլորակ է ուղարկուել շատ առաջ՝ քան երկրի բնակեցումը շնչաւոր էակների կողմից, ու այնտեղ քաղաքակրթութեան առաջացումը:
Էնլիլը Ան-ի անդրանիկ որդին է՝ որ ծնուել է իր տիեզերական բնակավայրում, բայց երկիր-մոլորակ է ուղարկուել անյիշելի ժամանակներ առաջ՝ որի պատճառով էլ համարուել է երկնային ու երկրային աստուածների գլխաւորը: Երկնքում նա արքայազուն է՝ իսկ երկրի վրայ կառավարիչ:
Էնլիլն ասում է. “Իմ հայրս՝ տիեզերքի տիրակալը, ինձ կեանք պարգեւեց տիեզերքում: Ես պտղաբեր սերմն եմ մեծ ու վայրի Ցուլի”»
Նոյնպէս եւ այստեղ՝ «Ցուլ»-ը «Տիրակալ» իմաստով է օգտագործուել:
Ըստ մեզ, երկրի վրայ ամէն ինչ ստեղծած սումերական «Էնլիլ» կոչուած աստուծոյ անունը սխալ է ընթերցուել: Այն բխած պիտի լինի «Անգեղ»-«Անգել»-ից՝ որն արաբերէնում դարձել է «ինջիլ»: Այդպէս էլ «Էնլիլ»-ը առնուազն պիտի լինի «Էնգիլ» կամ «Էնջիլ»՝ ինչպէս անգլ. «Էյնջըլ»-ը:
Սումէրագէտների կողմից Սումերական պատկերագրերում «գ»-ի «լ» ընթերցումը կարող է ուղղակի շփօթութեան արդիւնք լինել:
Տիեզերքը արարող նրա հօր «Ան» կամ «Անու» անունն էլ առաջացած պիտի լինի «Էն»-ից՝ ինչպէս յիշատակում է սուրբ Մ. Մաշտոց:
Պարզ երեւում է, որ հրեշտակապետ «Էնլիլ»-ն իր «անունով», էութեամբ ու գործունէութեամբ իսկապէս նոյնանում է Վահագնի հետ:
Սակայն կայ շատ էական մի նրբութիւն:
Վահագն-Էնլիլը առաջին ժամանակներում երկիր չի իջեւանել: Նա իր տիեզերանաւից Անգեղ-հրեշտակ «Էնկի»-ին է իջեցրել երկիր՝ որ նա այնտեղ նախապատրաստական աշխատանքներ կատարէր: Ապա նրա մօտ է ուղարկել օգնական հրեշտակներ՝ որոնք կազմել են Էնկիի աշխատակազմը, եւ որոնք սումէրական գրութիւններում որակուել են որպէս «հրեշտակների խորհուրդ»:
Ըստ սումէրական արձանագրութիւնների՝ այդ խորհուրդը պարբերաբար կազմակերպել է երկրի ընթացիկ գործերի կառավարիչի հերթափոխութիւն, ընտրութեամբ:
Իւրաքանչիւր ընտրուածն իր հերթին կրել է «Էնլիլ» մակդիրը՝ սակայն այս անգամ որպէս միայն երկիր մոլորակի տիրակալ հրեշտակապետ:
Ուստի առաջին «Էնլիլ»-ը եւ նրան յաջորդող «էնլիլ»-ները իրարից զանազանելու խնդիր ունեն սումէրագէտները…:
Յատկապէս որ երկրի վրայ առաջին տիրակալը յիշատակւում է «էնկի» անուամբ…:
3.Հրեշտակի ծագումը
Եթէ ընդունենք սումերագէտների վերծանումները՝ ապա Էնլիլ-Վահագն հրեշտակապետը երկիր ուղարկուած կը լինի Մարս-Հրատից: Սակայն նրա բուն տունը պէտք է համարել Ծիր Կաթինի «Յովազ-Անգղ» կամ աւելի ճիշդ՝ «Վագր-Անգղ» համաստեղութիւնը:
Այս առումով Արմէն Դաւթեանն իր յօդուածում ասում է.
«…Հայասական դիցարանում առաջինը նշված է DU.GUR աստվածը… Հավանական եմ համարում, որ DUGUR-ը նույն այն աստվածն է, որով Միջագետքյան ավանդույթում ներկայացվում է «Հովազ-Անգղ» (UD.KA.DUH.A) համաստեղությունը…: Կռվել, մարտնչել իմաստներով U.GUR-ը նույնանում է Մարս մոլորակը մարմնավորող Ներգալ աստծո հետ…: Ներգալն ունի 2 աստղային կոդ: 7 մոլորակներից նա Մարսն է, իսկ աստղերի մեջ Անգղ աստեղատունը: Աստվածաշնչի թարգմանության մեջ հայերը Ներգալին զուգադրել են ոչ թե Մարս մոլորակի հայկական զուգահեռին, այլ Անգեղ աստծո հետ, որ նույն Անգղ («հովազ-անգղ») համաստեղությունն է…»:
4.Տաւրոյ Բերան (Տուրու Բերան)
Արաբական վերոյիշեալ աղբիւրից տեղեկանում ենք.
«Ցուլի մռութը ծովի մէջ էր»:
Մեկնաբանութիւն.-
1.Այդ ծովը Վանայ ծովակն է՝ Ցուլի բացուած մռութի մէջ: «Մռութը» ուրուագծւում է ծովակի հիւսիսում՝ Նեխ Մասիք (Սիփան), արեւմուտքում՝ Սարակն (որ եւ Նեմրութ – մի գուցէ «ներքին-ստորին մռութ իմաստով) եւ Մարութայ սարով, ապա աւարտւում է հարաւի Առնոս ու Արտոս գագաթներից արեւմուտք ընկած լեռնազանգուածների համայնապատկերով: Տես՝ Պատկեր «2»:
[24] Սրանք ջրհեղեղից յետոյ արարուած մարդկանց տեսակներն են:
[25] Մուհամմէդ մարգարէի անմիջական աջակցին ու փեսային:
[26] «Պատմութիւն Սեբէոսի», Թիֆլիս, 1913, էջ 9:
[27] Oxford Illustrated Dictinary, 1963:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
www.magaghat.am/archives/42050