Սամուէլ Կարապետեան 2.8 Միլիոն Տոլար Նուիրեց Հայաստան Հիմնադրամին

17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2018 –

ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Անցեալ Շաբաթ օրուան մեր թիւով տեղեկացուցած էինք, որ շնորհիւ շարք մը նուիրատուութեանց, Հայաստան Համահայկական հիմնադրամի այս տարուան թելեթոնին հաւաքած գումարը երեք միլիոն տոլարով աւելցած է՝ հասնելով 14 միլիոն 115 հազարի:

Գումարի այս աճը իրականացաւ շնորհիւ ռուսահայ մեծահարուստ Սամուէլ Կարապետեանի նուիրած 2 միլիոն 800 հազար տոլարին:

«Հիմնականում Ղարաբաղ է ուղղուելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչեւ 1 միլիոն, տրուելու է չորրորդ երեխայ ունեցող ընտանիքներին: Կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամէն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաեւ այնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցւում, եւ այդ կենտրոնի շինարարութիւնը շարունակելու է Համահայկական հիմնադրամը մնացեալ գումարներով», յայտնեց հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամեան:

Նշենք, որ 2018ի թելեթոնէն ետք լրատուամիջոցները գրած էին, որ Ռուսիա բնակող հայ մեծահարուստները պոյքոթի ենթարկած էին հիմնադրամը եւ նուիրատուութիւն չէին կատարած:

horizonweekly.ca

Facebooktwitterredditpinterestlinkedinmail