Մովսէս Նաճարեան – Ցուլն արարելուց յետոյ՝ Արարիչն Աստուած արարեց եօթնաշերտ զմրուխտեայ-բիւրեղեայ քարը, եւ դրեց Ցուլի ոտների տակ՝ որպէս յենարան

Մովսէս Նաճարեան –Վանայ լճի արեւմտեան կէս

Մովսէս Նաճարեան – Ցուլն արարելուց յետոյ՝ Արարիչն Աստուած արարեց եօթնաշերտ զմրուխտեայ-բիւրեղեայ քարը, եւ դրեց Ցուլի ոտների տակ՝ որպէս յենարան

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

«Տուար»-«Տըվար»-ը պահպանուել է նաեւ ժողովրդական մի չգիտակցուած արտայայտութեան մէջ:
«Տաւարի մէկը» արհամարհական խօսքով հասկանալի է՝ որ որակուող անձը արական բնոյթի է: Իսկ «տըվարի մէկը» որակումը պիտի ուղղել իգական բնոյթի անձին:

7.Բիւրակնեան լեռները, «Կետ»-ը (Կետ-ձուկը) եւ Գնունի նախարարական տօհմը

Արաբական նոյն աղբիւրից տեղեկանում ենք.

«Ցուլն արարելուց յետոյ՝ Արարիչն Աստուած արարեց եօթնաշերտ զմրուխտեայ-բիւրեղեայ քարը, եւ դրեց Ցուլի ոտների տակ՝ որպէս յենարան:
Այդ «քար»-ը նոյնպէս չունէր յենարան: Այդ նպատակով էլ Աստուածն ստեղծեց Կետը՝ եւ բոլոր արարուածները յենուեցին Կետին»[1]:

Մեկնաբանութիւն. –

Մեր դիտարկումների համաձայն՝

1. «Բիւրեղեայ ակնաքարը» համապատասխանում է Բիւրակնեան (Բինգյոլի) լեռներին (Տես՝ Պատկեր «5/1»):

2.«Կետ» համաստեղութեան պատկերը երկրի վրայ աշխարհագրականօրէն արտայայտուած է պատմական Հայաստանի «Ծաղկանց լեռներ»-ով՝ եւ ընդգրկում է «Վասպուրականի լեռներ»-ի հիւսիսային հատուածը, ու հարաւից աւարտւում է Կոտուր եւ Խոշաբ գետերի սահմանագծով (Տես՝ Պատկեր «5/2»)42:

Արաբական աղբիւրը շարունակում է.

«Եւ Կետը ծովի մէջ էր»:

Մեկնաբանութիւն. –

Այս տուեալը ենթադրել է տալիս՝ որ հնագոյն ժամանակներում «Վասպուրականի լեռեր»-ը կամ «Կետ»-ն իր արեւելեան կողմից ողողուել է ովկիանոսի ջրով, որի մնացորդներն են Կապուտան կամ Ուրմիայ լիճն ու Արարատեան դաշտի աղուտները: Իսկ արեւմտեան կողմից նա այսօր էլ ողողւում է Վանայ լճի հիւսիս եւ հիւսիս-արեւելեան ափերով:

Արաբական առասպելը շարունակում է.
«Եւ Կետի անունն էր Նուն»:

Ամբողջը` այստեղ

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail