Մովսէս Նաճարեան – Խաղտեաց կամ Սկիւդիտես լեռներ

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

29 ՅՈՒՆՈՒԱՐ 2017 –

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

Յունական առասպելաբանութեան Պրոմեթեւսը շղթայուել է նոյն «Սկիւդիսես» -«Խաղտեաց» լեռնաշղթայի վրայ, որի հիւսիսային փեշերը այդ ժամանակներում դեռեւս եզերել են Սեւ ծովի հարաւային ափերը:

Անգեղ-հսկաներից ոմանք իրենց տիեզերական նախավերջին հանգրուան Մարսի անունով՝ հիմնադրել են «Մարի» քաղաքը,  որի մէջ ու շրջակայքում վերաբնակուող Տաւրոսեան «Անգեղ»-ները վերանուանուել են «Մարեր»,  իսկ երկիր-թագաւորութիւնը՝ «Մարաստան»:

Մարերի ժառանգներից են եղել Հայաստան բերուած վաղնջագոյն Մարտունեցիք,  մի գուցէ նաեւ Սիրիայի եւ Լիբանանի «Մար-Մարուն»-ի հետեւորդ քրիստոնեայ արաբները, Թուրքիայի Մարդին քաղաքի քրիստոնեայ բնիկները, մահմետական Մարոքքոցիները, նախկին «Մարաղանդ»-ի (Մարայ+land-ի)՝ այժմ Սամարղանդի հիմնադիր Աժդահակեանները, եւայլն:

Թէ ի՞նչու Աժդահակի ժամանակ «Վիշապազուն» որակումը յատկացուել է առանձնապէս Անգեղ-Մարերին:

«Վիշապ» բառը իրականում ոչ թէ «իժ» կամ «օձ» է նշանակում՝ ինչպէս շատերն են հասկանում, այլ «Fish up = ձուկ երկնային», ինչը հաւաստւում է Հայկական իրականութեան մէջ յայտնի «վիշապաքար»-երով, որոնք ուրուագծում են ոչ թէ իժ կամ  օձ՝ այլ ձուկ: Տես՝ Պատկեր «9»:


Պատկեր «9»
Վիշապաքար

Վիշապաքարերի հետ համեմատելի են ջրաղացի «երկանաքարերը»՝ որոնք երկնային-տիեզերական ծագում պիտի ունեցած լինեն:
Հայր Ղեւոնդ Ալիշանը գրում է. «…Օդեղեն երեւույթներից մեկը եւ հզորագույնը… Թաթառ կոչվածն է, որ ֆրանսերեն Trombe marine կամ terrestre կոչվածն է: Մեր նախնիները վերջինիս տվել են վիշապ անունը: Միջին դարերի հիշատակարանների մեջ այն կոչվել է ձկնամբ»:

Պարզւում է թէ նոյնիսկ միջին դարերում «վիշապ»-ն ու «ձկնամբ»-«երկնային ձուկ»-ը  ընկալուել են որպէս հոմանիշներ:
Հետեւաբար «վիշապ» ասելով պէտք է հասկանալ երկնային ովկիանոսում կամ տիեզերքում «լողացող» մարմին (գիսաստղ, ասուպ, մոլորակ):

Աճառեանը «Վիշապ» բառի դիմաց գրում է.
«Անհեթեթ մեծ օձ, մանաւանդ ջրային, կէտ անասունը»:

Կետը ի հարկէ «ջրային անհեթեթ մեծ» ձուկ է՝ բայց ո՛չ թէ «օձ»:

Իսկ բարբառներին յատկացուած մասում «Վիշապ»-ի բացատրութեան տակ նա գրում է.
«Առասպելական հրէշ կամ դեւ», երբ «դեւ»-ը «հրեշտակ» է՝ յետագայում բարի կամ չար:

Այսպիսով, թէ՛ Վիշապազունները, թէ՛ Անգեղները, թէ՛ Սկայորդիները եւ թէ՛ «Հուռի»-«Խուռի»-ները  երկնային ծագում են ունեցել: Առաջինները տեղաբաշխուել են Վասպուրականի տարածքին, Անգեղները՝ Տաւրոսի, Սկայորդիները՝ Սկիւդիսես-Խաղտեաց լեռների վրայ, իսկ «Հուռի»-«Խուռի»-ները ՝ Հարքի հիւսիս-արեւմտեան կողմում (Խոռխոռունիք):

Աբեղեանը այսպիսի մի մէջբերում է անում.
«…Այս միստերիաների բանաձեւն է՝ Ցուլը ծնեց Վիշապ, Վիշապը՝ Ցուլ»:

Իսկապէս գտնում ենք՝ որ Ցուլ-Տաւրոսեան Անգեղներից են առաջացել Մարերն ու Վիշապազունները:

Սակայն ինչո՞ւ Անգեղը պիտի փոխարինուէր Վիշապով:

Սա զուտ աստղաբաշխական ու տարածքային մի բաժանում է, երբ Անգեղները եղել են Անգղ-Կարապ համաստեղութեանն համապատասխանող երկրային տարածքի բնակիչները, իսկ Վիշապազունները՝ Կետ համաստեղութեան երկրային տարածքին բնակուողները:

Անգեղ-հրեշտակներից սերած Վիշապազուն Մարերը Աժդահակի ժամանակ «գլորուա՛ծ» հրեշտակի  հետեւորդ դառնալով՝ «իժ»-«օձ»-սողուն են համարուել, եւ «Վիշապազուն» մակդիրը ձեռք է բերել բացասական բովանդակութիւն:

Ըստ Խորենացու՝ Մարաստանի «իժ» կամ «օձ» դարձած վերջին արքայ Աժդահակին  (Նաբոնիտին) ջախջախել է Տիգրան Երուանդեանը՝ որի կրտսեր որդի Վահագնը բուռն մասնակցութիւն է ունեցել այդ պատերազմին, ու մեծ քաջագործութիւններ անելով՝ կոչուել է Վիշապաքաղ:

Եւ այդ օրերից սկսեալ, Վիշապ-Կետի գլխամասի տարածքում ապրող վիշապազունները կոչուել են «Գնունիներ»՝ զանազանուելու համար մինչ այդ Կետի պոչի տարածքում ապրած Մար-Աժդահակեան վիշապազուններից:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42162

Facebooktwitterredditpinterestlinkedinmail