Մովսէս Նաճարեան – Անգեղ Հրեշտակներ, Սկայորդիք, Մարեր, Վիշապ եւ Վիշապազունք, Հուռիներ կամ Խուռիներ

Անգեղ Հրեշտակներ, Սկայորդիք, Մարեր, Վիշապ եւ Վիշապազունք, Հուռիներ կամ Խուռիներ

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

25 ՅՈՒՆՈՒԱՐ 2017 – Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

15.Անգեղ Հրեշտակներ, Սկայորդիք, Մարեր, Վիշապ եւ Վիշապազունք, Հուռիներ
կամ Խուռիներ Անգեղ-հրեշտակը մեն-մենակ չի յայտնուել երկրագնդի վրայ:

Ըստ արաբական առասպելի՝ նա առաջնորդել է 28 հոգուց բաղկացած մի պատուիրակութիւն, որի գլխաւորը կոչուել է Գաբրիէլ88 հրեշտակապետ:

Հայր Ղեւոնդ Ալիշանը նոյնպէս ակնարկել է 28 հրեշտակների գոյութեան՝ այսպէս.

«Պարսիկները Նահիտ (տպուած է «Նսվիտ» – Մ.Ն.) էին կոչում եւ կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր եւ համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը…»89:

Ըստ արաբական առասպելի՝ Տաւրոսի վրայ հրեշտակների վայրէջքից բաւական յետոյ, նրանք տարածուել են նոր կազմաւորուած եւս չորս լեռնազանգուածների վրայ, որոնցից իւրաքանչիւրն սկզբնապէս մի «Տաւր»90 է կոչուել:

Այդ պատճառով էլ ունենք ո՛չ թէ «Տաւր Անգեղ»՝ այլ յոգնակերտ «ք»-ով «Տաւրք-Տօրք Անգեղ», այսինքն «Տաւրոսների հրեշտակ»:
Արաբական առասպելը յիշատակում է հինգ Տաւրերից իւրաքանչիւրի անունը, որոնք են91.

1.Տաւր Սինա,
2.Տաւր Զեյթուն,
3.Տաւր Լիբանան,
4.Տաւր Ջուդի,
5.Տաւր Հարա՝ որն եղել է հրեշտակների հրամանատարական կենտրոնը:

Սրանք վերաբերւում են այդ ժամանակ յայտնուած ցամաքի կամ երկրի չորս կողմերը կամ դարպասները վերահսկող «առասպելական» հրեշտակների դիրքերին, եւ նրանց հրամանատարական կենտրոնին:

Մեկնաբանութիւն.-

Նախորդ տողերից իմացանք՝ որ երկրագունդը ծածկող ջրերից դուրս եկած առաջին մայրցամաքը եղել է Հայկական Բարձրավանդակը: Երկիր ուղարկուած հրեշտակները կայք են հաստատել հենց այդ տարածքի վրայ: Ուստի սոյն «Տաւր»-երը պէտք է որոնել այդ միջակայքում:

Ըստ մեզ՝

2«Տաւր Զեյթուն»-ը «Ծաւդէք»-ն է՝ ցամաքի հարաւային դարպասը, մինչեւ Մասիոն լեռներ:
3.«Տաւր Լիբանան»-ը «Աղիւն»-«Առիւծ»-ն է՝ ցամաքի արեւմտեան դարպասը:
4.«Տաւր Ջուդի»-ն կամ «Գուդի»-ն ընդգրկել է Նպատական լեռներն ու հարակից Վասպուրականի լեռնազանգուածները՝ ցամաքի հարաւ-արեւելեան դարպասը:
5.«Տաւր Հարա»-ն անկասկած «Հարք»-ն է՝ երկրագնդի արարչական ժամանակներում ցամաքի կենտրոնը:
Մնաց հիւսիսային դարպասի դիրքը՝ «Տաւր Սինա»-ն:

Փորձենք գտնել այն:

Գիտենք թէ տառադարձութեան սկզբունքով արաբերէնի «ս»-ն հայերէնի «շ»-ն է՝ ուստի արաբ. «Սինա»-ն կը համապատասխանի «Շինայ»-ին, կամ «Շէն-այ»-ին92, որը վստահաբար դրախտավայրի շէն-«պարտէզի» սարահարթն է եղել՝ Հարքի հիւսիսակողմում, այլապէս «Բասէն»-ն ու նրա հիւսիսը եզերող Մեծրաց ու Խաղտեաց լեռները93 ՝ որպէս այդ օրերի ցամաքի հիւսիսային դարպասը94:

[1] «Գաբրիէլ» անուան հիմքը հանդիսացող «գաբ»-ն առաջացել է «Բագ»-ի շրջումով՝ այսինքն

ծագումն է «Բագ+ար»-ը, որից էլ Բագարանը, Բագրատունիները:

[1] Ղեւոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը», Երեւան 2002, էջ 135:

[1] «Տաւր»-ի արմատ «տաւ»-ը այլ լեզուներում յայտնւում է 1.«տայ» (Ալ+տայ, Տայ+ուան) եւ
2.«տաու» (Դեմիր+տաու – Ղազախստան), 3.«տու» կարդացուած «տաու»-ն կամ «տայ»-ը «լեռ»

իմաստով՝ հին եգիպտերէն եւ սումէրերէն: (Վերջինը տես՝ Ռոպըրտ Տեմպլ, նոյն, էջ 176): Իսկ

անգլերէն դարձել է «Tower»-«Տաուըր»՝ այս անգամ «աշտարակ» իմաստով:

[1]Մ. Աջինայ, նոյն, հատոր 2, էջ 242:

[1Հին եգիպտերէնում «շէնիտ»-ը նշանակում է «աստուածային պալատ կամ նստավայր»: Տես՝ Ռոբըրդ Տեմպլ, նոյն, էջ 332:

[1]Ըստ երեւոյթին` «Բասէն»-ը բաղադրուել է «Բաս» եւ «շէն» արմատներից, որից «շ»-ն սղուել է:
Ուստի «Բաս+շէն»-ի հոլովուած ձեւը պիտի դառնար «Բաս+շինայ» ու «Բասինայ»՝ որից էլ

մնացել է «Շինայ»-«Սինայ»-ն: Մենք չենք կիսում մասնագէտների այն կարծիքը՝ թէ «Սինայ»-ն

առնչւում է «սին=լուսին»-ին:

[1] Ցամաքի դարպասների այս դիրքաւորումը ցոյց է տալիս, որ երկրի առանցքի թեքութիւնը այդ առաջին ժամանակներում եղել է դէպի արեւելք:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42151

Facebooktwitterredditpinterestlinkedinmail