Մովսէս Նաճարեան – Աբեղեաններ, Գաբեղեաններ, եւ Սուրբ Գրային մի առեղծուած
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
3.Աբեղեաններ, Գաբեղեաններ, եւ Սուրբ Գրային մի առեղծուած
Իմացանք թէ Աբելի սերունդների նախնական բնակավայրը գտնուել է Դրախտի այգի Բասէնի արեւելքին՝ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխի հովտի Աբեղեանք գաւառում (Ատլաս, էջ 45): Տես՝
նկարում` Գաբեղեանք կամ Ջրաբաշխ լեռներ
Աբեղեանք գաւառից անմիջապէս հարաւ-արեւելք՝ Ջրաբաշխ լեռների տարածքը կոչուել է «Գաբեղեանք», Գաբեղեան նախարարական տան գաւառը (Տես՝ Պատկեր «15»):
Ովքե՞ր են Գաբեղեանները:
Խորենացին անորոշաբար ասում է. «Ոմն Գաբեղ՝ որից էլ Գաբեղեանների նախարարութիւնը»:
Սուրբ Գրոց արաբական տարբերակում «Կայեն»-ը ներկայանում է «Քաբիլ» (ﻞﻴﺒﻗ) անուամբ, որ բարբառային ձեւն է «Գաբեղ»-ի: Հետեւաբար Գաբեղեանները նոյն ինքն Կայենի սերունդներն են:
Ի՞նչ է նշանակում «Գաբեղ»:
«Գաբեղ»-ը ճիշդ տառադարձելով արաբերէնի՝ ստանում ենք «ջաբալ» (ﻞﺒﺟ), որ այդ լեզուով նշանակում է «լեռ»: Եւ իսկապէս՝ Գաբեղեանքը ամբողջովին լեռնային տարածք է, ուստի «Գաբեղեանք»-ը սկզբնապէս պիտի նշանակէր «լեռնայինք», «լեռնցիներ» (յետագայում նաեւ «անապատականներ»):
Բացայայտելով Կայենեան-Գաբեղեանների առաջնային բնակավայրի տեղադրութիւնն ու «Գաբեղ»-ի իմաստաբանութիւնը ըստ արաբերէնի՝ պարզ է դառնում, որ լեռնաբնակ (ապա եւ անապատաբնակ) լինելով՝ նա ու նրա ժառանգները չէին կարող հողագործ լինել, այլ խաշնարածներ: Եւ ընդհակառակը՝ Երասխաձորի հարթավայրերի բնակիչ Աբեղեանները պիտի լինէին հողագործներ:
Մինչդեռ Սուրբ Գրոց այսօր շրջանառուող խմբագրութիւններում Կայենը ներկայացուել է որպէս հողագործ՝ իսկ Աբելը հովիւ:
Յետագայում Գաբեղեանների զբաղեցրած ուրիշ մի բնակավայրի մասին գաղափար ենք կազմում Հոմերոսի բերած մի տեղանունից՝ ի հարկէ բարբառայնացուած հնչերանգով: Այն «Կեփալենիա» կղզիախումբն է (ըստ մեզ՝ Գաբեղենիա), Յունաստանի արեւելեան ափերի մօտ՝ Իթակէից ոչ հեռու, բաղկացած Զամոս, Զակինթոս եւ Դուլիքիոն կղզիներից:
Հնարաւոր ենք համարում, որ Փռիւգիացիների պաշտած աստուածուհի Cybele-ն լինի Գաբեղ-Կայենի կինը:
Հետեւութիւն.-
Այս տուեալները ցոյց են տալիս՝ որ Սուրբ Գրքում տեղի է ունեցել ահռելի մի աղաւաղում, ինչը կատարել են քոչուոր անասնապահ Կայենի սերունդները՝ եւ փորձել են սեփականացնել նստակեաց Աբելի եւ նրա սերունդների ստեղծարար կենսագրութիւնն ու պատմութիւնը, նաեւ ձեռքբերումները: Քանզի քոչուորական կեանք վարողներն իրենց դարաւոր պատմութեան ընթացքում՝ երբէք չեն կարողացել քաղաքակրթուիւն ստեղծել:
——————————————————
[158]Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ում (նոյն, էջ 151) Գրիգոր Լուսաւորիչը «Գաբել»-ի փոխարէն օգտագործել է «Կահել»՝ որտեղ «Գ»-«Կ» անցումը կարող է աղավաղման արդիւնք լինել, իսկ «բ»-«հ» անցումը հաստատապէս բարբառայնացման երեւոյթ է: Այդ անցումով էլ բառը նոր իմաստաւորում է ձեռք բերել արաբների մօտ («Գաբեղ»-«ﻞﺒﺟ»-«լեռ»-ից անցում «ﻞﻬﺟ»-«ջահըլ»=տհասութիւն, ջահելութիւն)՝ բնութագրելով Գաբեղեանների էութիւնը:
[159]Համեմատել Աֆղանստանի մայրաքաղաք «Քաբուլ»-«Քաբիլ»-ի հետ:
[160]«Գաբեղ»-ից է առաջացել «գաբիլա» հնչող արաբ. «ﺔﻠﻴﺒﻗ»=«անապատական տօհմ» բառը:
[161]Նախքան Կայենի եղբայրասպան լինելը՝ Գաբեղեանները եղել են հանքափորներ, մի գուցէ եւ քիմիկոսներ:
[162]Իբրեւ թէ Աբելը գառնուկ է նուիրաբերել Աստծուն, իսկ Կայենը՝ բուսականութիւն:
[163]«Oxford Illustrated Dictionary», printed in Great Britain,1963, «Corybant» բառի տակ:
[164]Տես՝ 311-րդ ծանօթագրութիւնը, որով «ջրի երես է ելնում» դարերով ու խնամքով թաքցուած
ճշմարտութիւնը:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»