ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ադրբեջանը քանդելու խաղաքարտը. Երեւանի պատասխանը Բաքվին

Ադրբեջանը քանդելու խաղաքարտը. Երեւանի պատասխանը Բաքվին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ադրբեջանը քանդելու խաղաքարտը. Երեւանի պատասխանը Բաքվին

15.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

Կովկասյան-լեռնաշղթան-Արցախի-Մարտակերտի-շրջանի-Մաղավուզ-գյուղից

Ղարաբաղը երբեք չի եղել երկհամայնքային միավոր, եւ այդ մասին խոսակցություններն արհեստական են, ինչի միջոցով Բաքուն փորձում է խոչընդոտել գործընթացում Ստեփանակերտի որպես բանակցային կողմ ներգրավմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով քննարկման առարկա դարձած թեմային:

Իսկ քննարկման նոր ալիքի առիթը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունն էր, որ վարչապետ Փաշինյանը դեմ չէ, որպեսզի Ալիեւի հետ բանակցությանը մասնակցի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ» համարվող որեւէ մեկը:

Իգիթյանի այդ հայտարարությունը տվել է արցախյան հարցում Փաշինյանին ուղղված ընդդիմախոսության հերթական առիթը: Ինքը պատգամավորը դա համարում է նենգափոխում, նշելով, որ Երեւանի համար որեւէ ադրբեջանական համայնք գոյություն չունի:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի պարզաբանումը բավական հստակ է ու միարժեք: Այն, որ Բաքուն բերում է «ադրբեջանական համայնքի» հանգամանքը եւ փորձում տեղավորել ընթացիկ «դիսկուրսում», հասկանալի է: Բաքուն փորձում է իր համար խաղաքարտ ձեւավորել Երեւանի այն պնդման դեմ, որ Ստեփանակերտը պետք է լինի բանակցության լիարժեք կողմ:

Դրան «համայնքը» հակադրելու գործնականում նշանակում է, որ հայկական փաստարկին դիմադրելը դժվար է, եւ Բաքուն պարզապես դնում է հնարավորինս «թանկ» զիջելու հարց: Միաժամանակ, Երեւանի համար Ստեփանակերտի մասնակցության հանգամանքը չի կարող ենթակա լինել նույնիսկ ամենաթանկ գնով «վաճառքի»:

Ստեփանակերտի սուբյեկտությունը հայկական քաղաքականության արեալում ունի շատ ավելի լայն նշանակություն, քան պարզապես բանակցային ընթացիկ մարտավարական խնդիրների լուծումը կամ սպասարկումը:

Այդ իմաստով, Երեւանը հնչեցրել է շատ ավելի հետաքրքիր ու խորքային միտք, որն ունի զարգացման անհրաժեշտություն: Ամիսներ առաջ, խոսելով Բաքվի այդ «հակափաստարկի» կամ պնդման մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մասնակցում են Ադրբեջանի համապետական ընտրությանը եւ իշխանության ձեւավորմանը, հետեւաբար Ալիեւը նրանց ներկայացնող իշխանություն է: «Թե՞ Ալիեւը չի ներկայացնում Ադրբեջանի ամբողջ ժողովրդին: Այդ դեպքում գուցե նա ո՞չ միայն այսպես կոչված ադրբեջանական համայնքին չի ներկայացնում, այլ նաեւ Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նաեւ Ադրբեջանի ժողովրդի հետ ուղիղ խոսելու պատրաստակամություն:

«Ադրբեջանական համայնքի» այսպես կոչված փաստարկը բերելու Բաքվի փորձերի ֆոնին Երեւանը թերեւս ավելի ու ավելի մեծ աշխուժությամբ պետք է բերի Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների փաստարկը եւ ինչ է ընդհանրապես «Ադրբեջանի ժողովուրդ» հասկացությունը: «Համայնքի» խաղաքարտի խաղարկման Բաքվի փորձը ոչ թե Երեւանի բանակցային դիրքն ու փաստարկները կքանդի, այլ կարող է ի վերջո քանդել Ադրբեջանը: Իհարկե այդ ընթացքում Երեւանը պետք է զուգահեռ աշխուժությամբ աշխատի հենց այդ համայնքների ներկայացուցիչների հետ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/15/502456/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail