ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան փաստացի հայտարարել է Վրաստանն օկուպացնելու մասին. մնաց մի ելք

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան փաստացի հայտարարել է Վրաստանն օկուպացնելու մասին. մնաց մի ելք

23.12.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարների եռակողմ հանդիպման նպատակով Թբիլիսի այցի ընթացքում հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Վրաստանում բացել ավելի մեծ թվով թուրքական դպրոցներ: Վրաստանում նա մասնակցել է Թուրքիայի լուսավորության հիմնադրամի նոր դպրոցի բացմանը:

Գործնականում, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է Վրաստանի օկուպացման ծրագրի մասին, որը պարզապես կրելու է ոչ ռազմական բնույթ: Խնդիրն այն չէ, որ Վրաստանում կգործեն թուրքական դպրոցներ: Վտանգավոր հեռանկարը առաջացնում է այն ժողովրդագրական շարժը, որ տեղի է ունենում Վրաստանում, եւ դպրոցները տվյալ պարագայում դառնում են շատ ավելի խորքային էքսպանսիայի մի դրսեւորում:

Ջավախքում հայկական դպրոցների, հայալեզու դրսեւորումների դեմ շատ զգայուն Թբիլիսին բավականին իներտ է Թուրքիայի հավակնության պարագայում: Միեւնույն ժամանակ, պաշտոնական Թբիլիսին անշուշտ չի կարող չպատկերացնել խնդիրը: Ամբողջ հարցն այն է՝ պատկերացնու՞մ է որեւէ լուծում, թե ոչ: Որովհետեւ Վրաստանն այդ իմաստով երկկողմ ճնշման տակ է, աքցանի մեջ՝ Թուրքիա եւ Ադրբեջան:

Հյուսիսից Թբիլիսին զգում է Ռուսաստանի ճնշումը: Վրաստանի համար թերեւս չափազանց բարդ է հոգեբանորեն գալ այն մտքին, որ ելքը կարող է լինել միայն հարավից՝ Հայաստանի հետ ռեգիոնալ ռազմա-քաղաքական հայեցակարգի շուրջ պայմանավորվածությունը:

Արեւմուտքն անշուշտ կա, բայց միեւնույն ժամանակ պետք է հասկանալ՝ իսկ արդյոք Վրաստանն Արեւմուտքի համար ունի այն նշանակությունը, ինչ կարող էր լինել մի քանի տարի առաջ:

Հազիվ թե, ու Սահակաշվիլիի հարցում արեւմտյան էլիտաների վերաբերմունքը, այդ թվում նրա ուկրաինական շրջափուլի պարագայում, թերեւս ընդհանուր առմամբ արտացոլում է աշխարհքաղաքական վերաբերմունքի տրանսֆորմացիա ամբողջապես Վրաստանի հարցում: Նվազագույնը այնտեղ ձեռք է բերված, իսկ առավելագույնի հարցում Վրաստանը չի բավարարում մի շարք հանգամանքների, չի բավարարում օբյեկտիվորեն:

Եվ այդ իմաստով գուցե շատերի համար անգամ Երեւանում տարօրինակ հնչի, եւ առավել եւս Թբիլիսիում, բայց ռեգիոնալ հենակետ Արեւմուտքը դիտարկում է Հայաստանը: Տվյալ պարագայում Արեւմուտքն էլ իհարկե ընդհանրական հասկացություն է, բայց խոսքն իհարկե գերազանցապես Միացյալ Նահանգների մասին է:

Հարցն այստեղ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին չէ: Եվ դա է նաեւ որոշակիորեն խաբկանք ստեղծում, թե ինչու՞ պետք է Վրաստանը թողնեն եւ դիտարկեն Հայաստանը, որը եվրասիական բլոկում է: Բանն այն է, որ ռեգիոնալ անվտանգության համակարգը մշտապես եղել է բազմաշերտ եւ շարունակում է լինել այդպիսին, ըստ այդմ արտաքին քաղաքական կողմնորոշումներով դրա պարզունակացումը կարող է հանգեցնել անվտանգության լայն ճգնաժամի, ինչին որոշակիորեն բախվել են օրինակ նույն Վրաստանի պարագայում:

Այդ ճգնաժամը չեզոքացնելու հենման կետը Հայաստանն է, իհարկե երբ այն ունակ է վարել ինքնիշխան քաղաքականություն, որը կողմնորոշման խնդիրը մղում է երկրորդ պլան եւ առաջ է բերում բալանսավորման հարցը: Հայաստանում դա տեղի է ունենում, այդ պատճառով է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են շտապել Վրաստանում:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/12/23/504549/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail