«Ապառաժ»-ի Խմբագրական. Քաղաքական Կուսակցութիւնների Պատասխանատուութիւնն Ու Հաշուետուութիւնը

ARTSAKH-BABIG-MAMIG

«Ապառաժ»-ի Խմբագրական. Քաղաքական Կուսակցութիւնների Պատասխանատուութիւնն Ու Հաշուետուութիւնը

27 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ: «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

Երբ 2019 թուականի յունիսին Արցախի Հանրապետութեան խորհրդարանում քննարկւում էր «Կուսակցութիւնների մասին» օրէնքը, հանրապետութիւնում գրանցուած էին շուրջ 20 կուսակցութիւններ: Այժմ գրանցուած կուսակցութիւնների թիւը հասնում է 27-ի: Ինչ-որ առումով կարելի է բնական համարել այս երեւոյթը: 2020-ի մարտի վերջին օրը Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ, որոնք առաջին անգամ անց են կացուելու միայն համամասնական ընտրակարգով: Այդ առումով, իւրաքանչիւր ոք, ով ցանկանում է դառնալ Ազգային ժողովի պատգամաւոր, պարտաւոր է ներառուել որեւէ կուսակցութեան կողմից ներկայացուած ցուցակում: Ինչ-որ տեղ կարելի է խորհրդարանում յայտնուելու ցանկութեամբ բացատրել կուսակցութիւնների թուի աւելացումը, սակայն այդ երեւոյթը ոչ մի ձեւ չի կարելի բացատրել երկրի քաղաքական համակարգում կուսակցութեան ստանձնելիք դերի եւ պատասխանատուութեան տեսանկիւնից: Այնպիսի պատկերացում է ստեղծւում, որ նախընտրական շրջանում ստեղծուած միաւորումները կամ համախմբումները միայն ընտրական գործընթացներին մասնակցելու համար են, իսկ այդ ժամանակահատուածից դուրս կուսակցութիւններն այլեւս ո՛չ անելիք ունեն եւ ո՛չ էլ բան ու գործ:

Երկրի զարգացման հիմնական գործօններից մէկը քաղաքական դաշտի կայացումն է: Իսկ քաղաքական դաշտի կայացումը ենթադրում է որոշակիութիւն, կանխատեսելիութիւն եւ քաղաքական, գաղափարական հիմունքների վրայ կայացած աջ կամ ձախ կողմնորոշում ունեցող ուժերի առկայութիւն: Սա այն փորձուած դասական քաղաքական համակարգն է, որի արդիւնքում տարիներ շարունակ քաղաքական եւ հասարակական զարգացում են ապահովել եւրոպական երկրները: Իսկ եթէ մենք կիրառում ենք ժողովրդավարական սկզբունքների վրայ հիմնուած քաղաքական համակարգ, պարտաւոր ենք դասեր սերտել միջազգային փորձից:

Ի՞նչ ունենք մենք: Թիթեռի կեանք խոստացող անձի վրայ հիմնուող նորաստեղծ կուսակցութիւններ, որոնք, ինչպէս վերը ասուեց, կոչուած են բաւարարելու անձնական ցանկութիւններ:

Այսպիսով, հասարակութիւնը ոչ առիթ է ունենալու պահանջ ներկայացնել քաղաքական ուժին եւ ո՛չ էլ հաշուետուութիւն ստանալ իր տուած քուէի դիմաց: Բնական եւ հասկանալի է, որ եթէ որեւէ կուսակցութիւն վաստակելով ժողովրդի վստահութիւնը` ձեռք է բերում իշխանական լծակներ եւ չի կարողանում իրականացնել իր խոստումները, յաջորդ ընտրութիւնների ժամանակ չկարողանայ յաղթահարել որոշակի շեմ եւ կորցնի իր տրամադրութեան տակ եղած լծակները: Վերը նշուածն անհրաժեշտ ազդակ է քաղաքական դաշտի զարգացման առումով: Իսկ երբ ընտրութիւնից ընտրութիւն կեանքի են կոչւում խմբաւորումներ, որոնք չեն ձգում մինչեւ միւս ընտրութիւնները, այլեւս պատասխանատուութեան եւ յանձնառութեան մասին չի կարող խօսք լինել:

Արցախում անկախութիւնից յետոյ գործունէութիւն ծաւալող ամենաառաջին կուսակցութիւնը լինելով` Դաշնակցութիւնը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է հետեւողականօրէն իրականացնել ծրագրեր եւ այդ ծրագրերի իրականացման ուղղութեամբ տարուող աշխատանքների համար ժամանակ առ ժամանակ ներկայացնել հաշուետուութիւն:

Քաղաքական դաշտի կառուցուածքն արմատաւորելու եւ պատահականութիւններից խուսափելու նպատակով այս գործելաոճը պէտք է վարակիչ դառնայ քաղաքական դաշտում իւրաքանչիւր դերակատարի համար: Իսկ այս գործելաոճը կարելի է ապահովել նաեւ օրէնսդրական կարգաւորումներով եւ դրանից բխող միջամտութիւններով:

22 յունուարի 2020թ.

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

www.aztagdaily.com/archives/462399

Facebooktwitterredditpinterestlinkedinmail