Մովսէս Նաճանեան – Բարբառների եւ լեզուների առաջացումը – Բարբառների եւ լեզուների առաջացումը
06 ՄԱՐՏ 2017 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
29.Բարբառներ եւ Լեզուներ
Խորենացին մէջբերում է անում Բերոսեանն Սիբիլլայից.
«Յառաջ քան զբուրգն, ասէ, եւ զբազմաբարբառն լինել ձայնի ազգի մարդկան, եւ զկնի նաւարկութեանն Քսիսութրեայ ի Հայս՝ Զրուանն եւ Տիտանն եւ Յապետոսթէ լինէին իշխանք երկրի»:
Թարգմանենք. «Բուրգից եւ մարդկանց ազգի բազմաթիւ բարբառների կազմաւորուելուց առաջ, ասում է, եւ Քսիսութրայի դէպի Հայք նաւարկելուց յետոյ՝ երկրի իշխանները դարձան Զրուանը, Տիտանն ու Յապետոսթէն»:
Քսիսութրան Նօյն է: Զրուանը Նօյի առաջնեկ որդին է՝ Սուրբ Գրային Սէմը, Տիտանը երկրորդ որդին է՝ Սուրբ Գրային Քամը, իսկ երրորդ Յապետոսթէն՝ Յաբեթն է:
Հետեւում է, որ մարդկութեան նախնական մայր լեզուն այդ ջրհեղեղից ու աշտարակի կառուցման ձախողումից յետոյ միայն տրոհուել է բարբառների (մօտ 9.214 թ.ն.Ք):
Խորենացու յաւելեալ տուեալներով՝ աշտարակաշինութեան փորձից յետոյ, այդ գործին ներգրաւուած 72 առաջնորդները տարբեր ուղղութիւններով հեռացել են Բաբելոնից, եւ բացի մէկից՝ միւս խմբերից կամ տօհմերից իւրաքանչիւրն օգտագործել է մայր լեզուից տարանջատուած ինքնուրոյն մի բարբառ:
Խորենացին աւելացնում է.
«Քանզի ի բաժանել լեզուացն ընդ ամենայն երկիր՝ ոչ խառն ի խուռն եւ ոչ անառաջնորդ այս լինէր»:
Մեր կարծիքով, այդ բարբառ-լեզուները մայր լեզուից բխեցնելու համար՝ նահապետ-առաջնորդները օգտագործել են տառադարձութեան յստակ օրէնքներ, որոնցով միեւնոյն բառը մի այլ բարբառում հնչելու էր այլ կերպ, բայց ո՛չ կամայական՝ «անառաջնորդ»:
Օրինակներին կը ծանօթանանք յաջորդ յօդուածներում:
– – – – – – – – – – – – – – – –
[347] Մ. Խորենացի, նոյն, էջ 23:
[348] Մ. Խորենացի, նոյն, Գլ. Զ., էջ 91:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
www.magaghat.am/archives/43391