ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին. Նաիրա Զոհրաբյան

31.01.2020 | Քաղաքականություն | Lragir.am:

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանին փռեցին ասֆալտին:

Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարեւան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։

Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչեւ ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձեւը։

Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։

Եւ դա փաստ է»։

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

www.lragir.am/2020/01/31/513318/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail