Մովսէս Նաճարեան – Արտաշէս Ա. Աշխարհակալ՝ Հայաստանեայց Աշխարհի եւ Համայն Հայոց

Մովսէս Նաճարեան – Արտաշէս Ա. Աշխարհակալ՝ Հայաստանեայց Աշխարհի եւ Համայն Հայոց

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

2.Հայոց Արտաշէս Ա. Աշխարհակալ

Խորենացին ասում է, թէ Հայոց Արշակունի թագաւորները զբաղեցրել են Պարթեւաց երկրորդ գահը՝ իսկ առաջինը եղել է Իրանի Պարթեւական գահը: Հեռաւոր անցեալում՝ սա է եղել երկրի կառավարման արեւելեան կարգը:

Արտաշէս Ա.-ը Հայոց թագաւոր դառնալով («Աշխարհակալ» լինելուց առաջ)՝ արդէն տարիքն առած Պարսից Արշական Արքայից Արքայի իսկ համաձայնութեամբ, նրանից վերցրել է Պարթեւաց առաջին գահը՝ եւ դարձել Արքայից Արքայ:

Խորենացին շարունակում է.

«Արտաշէս յափշտակեաց իշխանութիւնը»[426]:

Զանց առնելով Խորենացու խօսքի առաջին մասը՝ պատմաբանները յենուել են վերջին նախադասութեան վրայ, ու Արտաշէսին ներկայացրել են որպէս «յափշտակիչ, զաւթող»՝ ներկայ ըմբռնումով: Նոյնիսկ մտածողներ կան՝ որ նա մի թիւրիմացութիւն է եղել, մի պատեհապաշտ:

Մինչդեռ իշխանութիւնը «յափ-շտ-ակեց»-ը նշանակում է իշխանութիւնը «շուտ ափի ակի մէջ առաւ», այսինքն շուտով «տիրապետեց իրադրութեանը» (այսօր պիտի ասէինք՝ «ձեռքին մէջ առաւ», կամ «ափին մէջ առաւ»), ինչը ամբողջովին փոխում է մեր պատկերացումները:

Այնուհետեւ՝ նա վաստակել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականութիւնը վարելու իրաւունքը: Նա Պարսից Արշականին նշանակել է Նինուէի թագաւոր՝ որպէս երկրորդ գահի տիրակալ. իր անչափահաս Տիգրան որդուն (յետագայում Տիգրան II Մեծ)՝ նշանակել է Հայաստանի թագաւոր՝ բնականաբար որպէս երրորդ գահակալ: Թիկունքը ամրապնդելուց յետոյ՝ նա գրաւել է Եգիպտոսն ու Յունաստանը, ու կոչուել նաեւ Թէբէի եւ Յունաստանի տիրակալ: Նրա տիրոյթը հասել է մինչեւ Հնդկաստան:

Այս առիթով Խորենացին ասում է. «Նա վերականգնեց մեր նախկին սահմանները…»:

Այդ ժամանակներում՝ մեծ Ասիայի տարածքը ընկալուել է նկարագրուած սահմաններում:

Նոյնպիսի մի արտայայտութիւն ունի Խորենացին՝ Տիգրան I Երուանդեանի մասին, ուր ասում է,
«Որ եւ Կիւրոսի աջակցեալ՝ զՄարացն ի բաց բառնալով զիշխանութիւնն, եւ զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեաւ նուաճեալ՝ հնազանդէր: Եւ զսահմանս մերոյ բնակութեանս ընդարձակեալ՝ ի հինսն մեր հասուցանէր յեզերս ծայրից բնակութեան»[427]:

Թարգմանենք.- Տիգրան I Երուանդեանը «Կիւրոսին աջակցելով՝ վերացրեց Մարերի իշխանութիւնը, ապա եւ Յոյներին նուաճելով՝ ոչ քիչ ժամանակ իրեն հնազանդեցրեց, մեր բնակութեան տարածքները ընդարձակելով ու հասցնելով մեր բնակութեան հնագոյն սահմանների եզրերին»:

Յունաստանում Արտաշէս Աշխարհակալի դաւադրական սպաննութիւնից[428] յետոյ՝ նրա որդի Տիգրան II Մեծն իր հօր ժառանգութեան մնացորդացը կարողանալով փրկել ու պահպանել՝ կոչուել է «մեծ»:

Այսօրուայ պատմագիտութիւնը իսկական մեծին դարձրել է «առասպելական» մի անձնաւորութիւն՝ ու գլորել մի անորոշ ժամանակաշրջանի գիրկը, իբր «Արտաշիսեան հարստութեան հիմնադիր», եւ որպէս իրական պատմական անձ՝ յիշում է նուազ մեծ Տիգրան Մեծին, որն էլ մինչ այդ իբր թէ «պատանդ» է եղել Պարսկաստանում…[429]:

Հայոց Արտաշէս I Աշխարհակալին պէտք չէ շփոթել Արտաշատը կառուցող Հաննիբալի ժամանակակից Արտաշէս արքայից-արքայի հետ:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[426] Մ. Խորենացի, նոյն, էջ 121:

[427]Մ. Խորենացի, նոյն, էջ 71:

[428]Ըստ երեւոյթին՝ Հռոմէացիների կողմից կազմակերպուած մի դաւադրութիւն է եղել:

[429]Որպէս արքայազն՝ իր հօր բացակայութեան նա եղել է ամբողջ կայսրութեան տիրակալի տեղապահը, ուստի եւ Հայաստանից անցել է Պարսկաստան՝ ուր գտնւում էր կայսերական մայրաքաղաքը:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail