Էրդողանի սպառնալիքը Իդլիբի վերաբերյալ. «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»
19 Փետրվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ: ««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է թուրք-սիրիական լարված հարաբերություններին:
Էրդողանը զգուշացրել է, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել: Ըստ Էրդողանի՝ իրենք վերջին անգամ են զգուշացնում, որ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցնեն գործողությունները Իդլիբում և զորքերը հետ քաշեն` հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին:
Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել:
«Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար: Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»: Պարզ ասած` Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև շեշտել է Թուրքիայի վճռականությունը` Իդլիբն անվտանգային գոտու վերածելու առնչությամբ: Եվ համոզմունք է հայտնել, Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում:
Աղբյուր` haberler.com
ermenihaber.am/am/news/2020/02/19/Իդլիբ/176482