Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է. Ալիևը և Էրդողանը քննարկել են Արցախյան հիմնահարցը
Փետրվար 25,2020 – ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում քննարկել են Արցախյան հիմնահարցը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էրդողանն հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Նրա խոսքով՝ Անկարայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ երազանք է: «Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին այս հարցում:
Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին 25 տարում ոչ մի արդյունք չի տվել»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Ալիևն իր հերթին հայտարարել է, որ հակամարտության կարգավորմանն իբրև թե խոչընդոտում է Հայաստանի «ոչ կառուցողական դիրքորոշումը»:
Ալիևի խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: «Մեկ ասում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, մեկ ասում են, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Ստացվում է՝ իրենք էլ չգիտեն Լեռնային Ղարաբաղն ինչ է: Եթե չգիտեն, կարող ենք մենք ասել. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»,-ասել է Ալիևը:
aravot.am/2020/02/25/1096358/?