ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Միջազգային իրավունքի սկզբունքներն ու օրենքները ձևավորվում են պատերազմներից հետո, հաղթողների կողմից

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Միջազգային իրավունքի սկզբունքներն ու օրենքները ձևավորվում են պատերազմներից հետո, հաղթողների կողմից

February 25, 2020 – Hamlet Martirosyan:

28 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Միջազգային իրավունքի սկզբունքներն ու օրենքները ձևավորվում են պատերազմներից հետո, հաղթողների կողմից։ Հաղթողներն ընդունում են իրենց շահեկան օրենքներ ու պարտադրում մնացյալ աշխարհին։ Այսինքն, օրենքի ձևակերպման հիմքում ոչ թե արդարությունն է, այլ ուժը և ուժեղի շահը։

Արցախի ազատագրյալ տարածքները պահելու հարցում միջազգային իրավունքի բոլոր օրենքները մեր դեմ են բանեցնելու։

Այսօրվա իրավիճակում նույնիսկ ինքնորոշման իրավունքի օրենքն է մեր դեմ։

Պատերազմում հաղթելով, պարտվելու ենք դիվանագիտական լաբիրինթոսում։ Մեր պատմության մեջ այդպիսի օրինակներ շատ կան։ Վերջին 2000 տարիների ընթացքում բազմաթիվ ճակատամարտերում փայլուն հաղթանակներ ենք ունեցել, բայց ոչ մի պատերազմ չենք շահել։

Չի կարելի նույն սխալը բազմաթիվ անգամներ կրկնել։

Անօգուտ ու անիմաստ է աշխարհից արդարություն պահանջելը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհը վերաձևող հզորները ցեղասպանության ենթարկված հայերին զրկեցին իրենց պատմական հայրենիքում պետություն ունենալու իրավունքից։

Պիտի կարողանաս քոնը վերցնել ու պահել։

Արցախը պահելու համար ազգը պիտի միասնական լինի ու կառավարության թիկունքին կանգնած, իսկ պետությունը հզոր և միշտ հաղթական պատերազմի պատրաստ։

Որիշ ճանապարհ չկա։

Պիտի կարողանանք աշխարհին պարտադրել մեր շահի արդարացիությունը, որը մինչ օրս միջազգային շատ ատյաններում է ոտնակոխ արվել։

Առայժմ տարբեր խմբավորումների (ներկա վարչակազմ, նախկիններ, օտարերկրյա գործակալներ, օլիգարխներ) կողմից հյուսվող դավերի ծուղակում ենք ու պառակտված։ Այդ վիճակում էին Արցախն ու Սյունիքը 18-րդ դարում։

Պատմությունը կերտում է հզոր անհատը։

Առայժմ մեր օրերի Դավիթ Բեկը չի հայտնվում։

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՄԱՐԴԻԿ կամ ԵԴԵՄԻ ԻԾԱԳԻՐ ԱՐԽԻՎԸ
Facebooktwitterredditpinterestlinkedinmail