ՄԱՑԱԿ ՓՈԼԱԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ–ՍՓՅՈՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՄԱՑԱԿ ՓՈԼԱԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ–ՍՓՅՈՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ

AGA-Tribunal
01.01.2020 – Գրքեր, հոդվածներ – Հայ Դատ:

Մացակ Փոլադյան, հասարակական — քաղաքական գործիչ, Ֆրանսիա

«Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը»

Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Պետք է խոստովանել, որ վերոնշյալ խնդիրները շատ դեպքերում ունեն լուծումներ եւ այլ դեպքերում չունեն, որովհետեւ կապված են միմյանց եւ իրականում կապված են հայկական օրակարգին, համահայկական օրակարգին:

Վերջին տասնամյակներին առաջ քաշվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գափափարը, որն ըստ էության եռամիասնության օրակարգ է:

Սակայն Մեծ Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքներին պարտադրված կենսագործունեության նոր ու դժվարին պայմանները մի կողմից, Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժի առկայությունը մյուս կողմից՝ հուշում է, որ հայկական օրակարգի, համահայկական օրակարգի շղթան լրացնելու եւ ամբողջացնելու ժամանակը եկել է:

Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում Մերձավոր Արեւելքի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի ու գործունեության բնականոն ընթացքից եւ ստանում է բոլորովին նոր իրողություն եւ հնչեղություն:

Ըստ այդմ՝

* նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,

* նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,

* նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,

* նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

առաջարկում ենք, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան — Արցախ — Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Առաջարկում ենք դա անել զուսպ, առանց աղմուկի ու թմբկահարության, առանց ցուցադրականության, բայց խորքային եղանակով, ապահովելով բոլոր չորս բաղադրիչների ու օրակարգերի փոխառընչությունը, համագործակցությունը, փոխօգնությունը:

Վերջինիս դեպքում, որպես իրավական քաղաքական գործիք՝ ընտրելով 2011-2018 թթ: ընթացքում ձեւավորված ու իրականացված Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը, 1918-1920 թթ. հայությանը տրված հայտնի իրավունքների հիմքերով:

Հավատում ենք, որ համահայկական օրակարգում վճռական ու կարեւոր դերակատարություն կարող են ունենալ հայկական աշխարհի բոլոր կողմերը։

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ծանոթագրություն
ԱՄՆ սպասելիքն Արցախի ընտրությունից. հետաքրքրությունն աճում է, Lragir.am, 02.2020:
2. Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն — 100-ամեակ. Ինչպէ՞ս Մերժուեցաւ Հայաստանի Հոգատարութիւնը — http://lousavor-avedis.org/?p=7439

3. Ոչ բոլորին է դուր գալիս Սիրիայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը. Քերրի, 12.04.2016, http://news.am/arm/news/321944.html

4. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձեւի ամբողջական տեքստը — http://gov-wa.info/?p=4209&lang=hy

——————————-

Համառոտագրություն

Մեծ Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքներին պարտադրված կենսագործունեության նոր ու դժվարին պայմանները մի կողմից, Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժի առկայությունը մյուս կողմից հուշում է մեզ, որ հայկական օրակարգի, համահայկական օրակարգի շղթան լրացնելու եւ ամբողջացնելու ժամանակը եկել է:

Ըստ այդմ, առաջարկում ենք, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Առաջարկում ենք դա անել զուսպ, առանց աղմուկի ու թմբկահարության, առանց ցուցադրականության, բայց խորքային եղանակով, ապահովելով բոլոր չորս բաղադրիչների ու օրակարգերի փոխառընչությունը, համագործակցությունը, փոխօգնությունը:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ Մենք Հայ ենք ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

aga-tribunal.info/hy/poladian_1/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail