
Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի
26 Մարտ 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 25-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում ծառայող թուրք զինվորականների դեմ իրականացված հարձակման հետևանքով թուրքական զինուժի 2 զինվոր է սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ հարձակումն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալները։
Նախարարությունը նաև հաղորդել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա, ինչի հետևանքով 8 քուրդ զինյալ սպանվել է։
Աղբյուր` ntv.com.tr

ermenihaber.am/am/news/2020/03/26/Իրաք-Հաֆթանին-Թուրքիա/179410





