ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւը կորցրել է իշխանությունը. Բաքվի նոր տերը – Ալիեւը կորցրել է իշխանությունը. Բաքվի նոր տերը

Ալիեւը կորցրել է իշխանությունը ««Համբերութեան սահմանը մինչեւ ուր է? պատասխանով հակադարձելու

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւը կորցրել է իշխանությունը. Բաքվի նոր տերը – Ալիեւը կորցրել է իշխանությունը. Բաքվի նոր տերը

31.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

«««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

Ադրբեջանը կամ չի վերահսկում իր բանակը, կամ միտումնավոր սրում է իրադրությունը՝ կրելով հետեւանքի համար ամբողջ պատասխանատվությունը: Այդ հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դատապարտելով մարտի 30-ին Տավուշի սահմանի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի փորձը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դիվերսիա կանխելու մասին, որի հետեւանքով վիրավորվել է երկու հայ զինառայող: Ադրբեջանական կողմի կորուստները, ըստ Հայաստանի ՊՆ-ի՝ ճշտվում են:

Հետո արդեն հակառակորդի կրակոցներից վիրավորվել էր Ոսկեվան գյուղի 14-ամյա բնակիչը, որի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ադրբեջանը վերջին ամիսներին բավական ակտիվ է Տավուշի սահմանի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական կանոնավոր ստորաբաժաումներին փոխարինեց սահմանապահ զորքը: Այդ քարոզչական քայլը սակայն որեւէ կերպ փոփոխություն չի բերել Ադրբեջանի վարքագծում: Առավել եւս, որ ադրբեջանական սահմանապահ ուժերը ռազմատեխնիկական համալրվածության առումով գրեթե հավասարազոր են կանոնավոր բանակի ստորաբաժանումներին:

Արդյոք Ադրբեջանն այդպիսով փորձում է ընդգծել, որ գործ ունի Հայաստանի հետ, ոչ թե Արցախի՝ ի պատասխան Արցախի սուբյեկտության մասին Երեւանի պնդման: Թե՞ Բաքուն Արցախի ուղղությամբ փորձում է զուսպ լինել, որպեսզի չտա հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայման հարցին անդրադառնալու առիթ: Թե՞ Տավուշի, այսինքն ՀԱՊԿ դե յուրե պատասխանատվության գոտու ուղղությամբ կրակոցներով Ալիեւը փորձում է խոսել Ռուսաստանի հետ, հրավիրել Ռուսաստանի ուշադրությունը:

Հնարավոր է դիտարկել Բաքվի գործողությունների ամենատարբեր շարժառիթներ եւ միաժամանակ գործնականում անհնար է հասկանալ, թե երբ, որ ուղղությամբ եւ ինչի համար կարող է կրակել Ալիեւը: Կրակոցը նրա համար գործնականում միջազգային քաղաքականության սուղ ռեսուրսներից մեկն է՝ նավթի կողքին: Միաժամանակ, ակնհայտ է, որ թե նավթը, թե կրակոցը դառնում են ավելի ու ավելի սպառվող ռեսուրս:

Կա տեսակետ, թե նավթի սպառման հանգամանքը նա կարող է փոխարինել կրակոցների ուժգնացմամբ: Գործնականում սակայն, այդ ռեսուրսի քաղաքական արդյունավետությունը Ալիեւի համար սպառվել է ավելի վաղ, քան նավթը: Դա չի նշանակում, որ նա չի կրակելու: Ամբողջ հարցն այն է, որ կրակոցները այլեւս ոչինչ չեն տալիս Ալիեւին:

Ահա այստեղ հատկանշական է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ շեշտադրումը, որ Ալիեւն ըստ երեւույթին չի տիրապետում ադրբեջանական բանակին, չի կառավարում այն: Հայաստանի արտգործնախարարությունը փաստացի ազդարարում է, որ Ալիեւն Ադրբջանում իշխանություն չէ, որովհետեւ Բաքվում իշխանություն է նա, ով տիրապետում է բանակին: Ըստ այդմ, ո՞վ է տիրապետում ադրբեջանական բանակին՝ Մեհրիբան Ալիեւա՞ն, որն ըստ երեւույթին փորձում է արագացնել Ադրբեջանում իշխանության լիարժեք անցումը իր դե յուրե ենթակայության տակ, թե՞ Ադրբեջանի բանակը վերցրել է Թուրքիան, թույլ չտալու համար, որ Ռուսաստանը վերցնի Ադրբեջանի իշխանությունը Մեհրիբան Ալիեւայի միջոցով:

Հայաստանի համար խնդիրը մեկն է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանի իշխանության հարցը լուծվի հայ զինվորների եւ քաղաքացիների կյանքերի հաշվին, եւ այնպես անել, որ այդ հարցը լուծվի ադրբեջանական կորուստների հաշվին:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

www.lragir.am/2020/03/31/532452/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail