Ալիևը մահացել է իր իսկ հրազենից, իսկ Լազարյանին չարտահանձնելն ու ապաստան տալը ազգային արժանապատվության հարց է. փաստաբան

Ալիևը մահացել է իր իսկ հրազենից, իսկ Լազարյանին չարտահանձնելն ու ապաստան տալը ազգային արժանապատվության հարց է. փաստաբան

6 Ապրիլի 2020 – Քաղաքական:

«Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»

Genocide perpetrated by the Ottoman Empire, now Turkey – April 1, 1909 – The Adana Massacre – The Ruins of the Adana Armenian District – photo no- 01

Ապրիլի 3-ին Yerkir.am-ն անդրադարձել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու մտադրությանն ու Լազարյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմում է դատարան՝ երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։

Yerkir.am-ի անդրադարձից և այդ առթիվ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի ներկայացրած պարզաբանումներից հետո, Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը։

Փաստաբան Գևորգյանը և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ապրիլի 4-ին դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրաձայնելով Լազարյանի չհանձնման և ՀՀ-ում ապաստան տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերը։ Թաթոյանը նշել էր, որ վարույթ կնախաձեռնվի, պարզաբանումներ ստանալու համար գրություններ կուղարկվեն, իսկ հացադուլի հարցը կգտնվի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում։

Արդեն այսօր առավոտյան Արկադյա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Միսակ Լազարյանը դադարեցրել է հացադուլը։

«Երբ այսօր առավոտյան գնացել եմ, Լազարյանն արդեն դուրս էր եկել հացադուլից։ Վիճակը բնականաբար մի քիչ թույլ էր, բայց կազդուրման փուլում է, ասաց՝ ընդհանուր լավ է զգում», – Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Գևորգյանը։

Ի պատասխան մեր այն հարցին, թե այժմ իրավական հողի վրա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ արտահանձնման գործընթացը կասեցնելու համար, Գևորգյանը նշեց, որ այս պահին ապաստանի հարցը ընթացքի մեջ է, և առաջնահերթն արդեն նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցն է, որի համար միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ նաև հաշվի առնելով Եվրոպական խորհրդի զեկույցը՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ (ըստ զեկույցի՝ պետք է ուշադրություն դարձնել հատկապես կալանավայրերում գտնվող անձանց և հնարավորինս նրանց չպահել անազատության մեջ) և Լազարյանի՝ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը, որի հետևանքով թուլացել է նրա դիմադրողականությունը։ Նաև Վերաքննիչ դատարան է բողոքարկվել առաջին ատյանի դատական ակտը, որովհետև Առաջին ատյանի դատարանը ոչ մի արձագանք չի տվել։

Գևորգյանը ողջունեց ՄԻՊ-ի՝ որոշակի քայլեր նախաձեռնելը և հույս հայտնեց, որ երկրի ղեկավարությունն այս հանգամանքը ի նկատի կունենա։

Ըստ փաստաբանի՝ անկախ Yerkir.am-ի հրապարակումից հետո առաջացած արձագանքներից, իրավապահները կգիտակցեն թե՛ իրենց պատասխանատվությունը, թե՛ պետության պատասխանատվությունը իր հայրենակցի նկատմամբ։

«Ես գտնում եմ, որ սա միայն Միսակ Լազարյանի խնդիրը չէ, այլ մեր բոլոր սփյուռքահայերինը։ Վերջին հաշվով այս պետությունը նաև սփյուռքահայերինն է, նրանց հայրենիքը, և եթե այսօր մեր իշխանություններն այս իրավիճակներում մեր հայրենակցին հանձնում են, սա, կարծում եմ, մեր սփյուռքի հայրենակիցների մոտ որոշակի մտածելու տեղիք կտա», – նշեց Գևորգյանը՝ միևնույն ժամանակ ողջունելի համարելով հասարակության արձագանքը այս խնդրի վերաբերյալ, որը ոգևորիչ է նաև Միսակ Լազարյանի համար, ով իրեն ավելի վստահ կզգա, որ հայրենակիցներն իր կողքին են, իսկ եթե իրավապահ մարմիններն այս արձագանքի արդյունքում իրենց դիրքորոշումը կփոխեն, շատ ավելի ողջունելի կլինի։

«Ադրբեջանական կողմը բնականաբար պետք է ուրախանա։ Առաջին հերթին մեր իշխանությունները չպետք է թույլ տային, որ իրադարձությունները այսպես զարգանային, որովհետև նրանք իրենց «ռամիլսաֆարովներին» հերոսացնում են, իսկ մեր մոտ չգիտես ինչու որոշել են արտահանձնել մեր հայրենակցին, և դա այն դեպքում, երբ Ռամիլ Սաֆարովը քնած մարդու է կացնահարել, իսկ այս դեպքում մարդիկ հստակ ինքնապաշտպանության են դիմել և ադրբեջանցի Ալիևը մահացել է իր իսկ հրացանից։ Ադրբեջանցիների կողմից հարձակում էր տեղի ունեցել և դրա արդյունքում է սպանվել Ալիևը։ Եթե այս պայմաններում մեր իշխանությունները հնարավորություն են տալիս, որ «հաքքինազները» նմանատիպ հոդվածներ տպեն, երջանկանան, ուրախանան, էլ ասելու բան չկա», – անդրադառնալով Լազարյանի արտահանձման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների ցնծությանը՝ նշեց Գևորգյանը։

Փաստաբանն ասաց, որ սա միայն իր գործը չէ, այլ բոլորինս. «Ես ոչ թե որպես փաստաբան, այլ որպես հայ, որպես մարդ, որպես նաև պատերազմի մասնակից, ով տեսել է ադրբեջանցիների վայրագությունները, միայն ուրախություն կզգամ, եթե մեր քաղաքական ղեկավարությունն այդ հարցում դրական որոշում կայացնի, որովհետև այստեղ իրավական բաղադրիչը շատ քիչ է, այստեղ մեր ազգային արժանապատվության, ինքնասիրության բաղադրիչն է ամենակարևորը», – եզրափակեց Գևորգյանը։

Génocide perpétré par l’Empire ottoman, aujourd’hui la Turquie – génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

www.yerkir.am/news/view/196541.htm

Facebooktwitterredditpinterestlinkedinmail