Բաց նամակ – դիմում ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի մշտական անդամ պետութիւններին, ՄԱԿ-ի անդամ պետութիւններին

Remember the victims of the armenian genocide by azerbaijan - PREVENT GENOCIDE

Բաց նամակ – դիմում ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի մշտական անդամ պետութիւններին, ՄԱԿ-ի անդամ պետութիւններին

25 մարտ 2020

«Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամեայ հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցութեամբ իրականացուեց ցեղասպանութեան յանցագործութիւն: Հազարաւոր խաղաղ հայեր գազանաբար սպանուեցին, ողջ մնացած հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ լքել իր տներն ու տնտեսութիւնը. հայկական քաղաքում տասնեակ հազարաւոր հայերից ոչ մէկը չմնաց:

Բարբարոսների կողմից ոչնչացուել է հինաւուրց քաղաք, կատարուել է մշակութային ցեղասպանութիւն: Ադրբեջանի, Թուրքիայի, ISIS-ի յետագայ ոճրագործութիւնները այդ յանցագործութիւնների ուղղակի շարունակութիւնն են, անպատժելիութեան հետեւանք, լռութեան հետեւանք՝ համաշխարհային հանրութեան կողմից:

Համաձայն` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման ու պատժի մասին» Կոնուենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ․) եւ ՄԱԿ-ի «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Կոնուենցիայի (26 նոյեմբեր 1968 թ.), պահանջում ենք դատապարտել` Շուշիում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրականացուած, սակայն վաղեմութեան ժամկէտ չունեցող Հայերի Ցեղասպանութեան յանցագործութիւնը եւ ի դէմս այդ ոճրագործութեան` դատապարտել այդ ցեղասպանական տանդեմի բոլոր յանցագործութիւնները:

Ցեղասպանութեան յանցագործութիւնների գաղափարախօսների, կազմակերպիչների, շարունակողների, կեղծարարների, աջակիցների եւ նրանց նկատմամբ, ովքեր լռութեան են մատնում դա, ատեանն անխուսափելի է:

Դա միայն ժամանակի հարց է:

Միջազգային հանրային ատեան Ադրբեջանի իրականացրած յանցագործութիւնների

25 մարտ 2020 թ.

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152
Facebooktwitterredditpinterestlinkedinmail