ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Էրդողանը հայերի օգնության կարիք է զգացել՝ սահմանների վերաձեւման զգուշացումների ֆոնին

Génocide perpétré par l'Empire ottoman, aujourd'hui la Turquie - génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Էրդողանը հայերի օգնության կարիք է զգացել՝ սահմանների վերաձեւման զգուշացումների ֆոնին

13.04.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

««Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն»»

ԿԵԱՎՈՒՐ-երը ԵՒ ՄԵՆՔ:

Erdogan menace de reconnaître le génocide des Indiens rouges par les Américains en réponse à la reconnaissance du génocide arménien par le Sénat américain

Այս տարի ապրիլի 24-ի միջոցառումները Հայաստանում անցնելու են առանց մարդկանց մասնակցության. ելնելով անվտանգությունից՝ մարդիկ չեն կարող մասնակցել հիշատակի միջոցառումներին: Բայց այս ապրիլի 24-ն առանձնահատուկ է լինելու: 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւեր են ընդունել:

Այս տարի, Կոնգրեսում ճանաչումից հետո, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի ուղերձը: Այդ օրվան, հավանաբար, պատրաստվում են նաեւ Անկարայում՝ հասկանալով, որ ամեն ինչ փոխվել է:

Հնարավոր է, դրանով են պայմանավորված Էրդողանի որոշ քայլերը: Ապրիլի 8-ին նա զրուցել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ, որպեսզի տարածի հետեւյալ հաղորդագրությունը. «Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իր նախաձեռնած դրամահավաք-արշավում Մաշալյանի ներդրման համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացրել է իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը և, ինչպես պատրիարքարանն է փոխանցում, Հայաստանին դեղորայքով օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։ Էրդողանը հետաքրքրվել է նաև հայ համայնքի կարիքներից։ Պատրիարք Հայրը փոխանցել է իր աղոթքները և Թուրքիայի նախագահին մաղթել առողջություն, խաղաղություն»։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման հարց չի քննարկվում: Հայ պատգամավորները կոշտ քննադատել են Էրդողանի այդ հայտարարությունը եւ նշել, որ հայ ժողովուրդը ոչ մի օգնություն չի ակնկալում Թուրքիայից, որը շարունակում է փակած պահել Հայաստանի հետ սահմանը:

Օրերս Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստանն ու Իսրայելը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնության են դիմել Թուրքիային: Նա նշել է, որ Թուրքիան օգնություն է հատկացրել 10-12 երկրի, չնայած դիմել էին մոտ 100 երկրներ: Նա նշել է, որ Թուրքիան տարբերություն չի դնում երկրների միջեւ: Չի բացառվում, որ Թուրքիան անգամ ինչ-որ օգնություն ուղարկի Հայաստան:

Թուրքիայի այս քայլն ակնհայտ կապված է ապրիլի 24-ին «նախապատրաստվելու» հետ: Միգուցե ապրիլի 23-ին Էրդողանն անգամ հերթական հայտարարությունն անի, որում կպատմի, թե ինչպես է օգնում հայկական համայնքին ու Հայաստանին: Հիմա Էրդողանին շատ է անհրաժեշտ հայերի աջակցությունը:

Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակը բավական բարդացել է: Թուրքիայի հեռացված գեներալներն ու քաղաքական գործիչները բացահայտ զգուշացնում են, որ ամռանը տարածաշրջանում սահմանների վերաձեւում է տեղի ունենալու՝ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի որոշ տարածքներում Քուրդիստանի ստեղծմամբ:

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության նախկին ղեկավար գեներալ-գնդապետ Իսմաիլ Հաքքի Փեքինը ենթադրում է, որ Թուրքիայի քրդերի ճակատագիրը վճռվելու է այն ժամանակ, երբ Թուրքիայի ներսում գյուլենականների, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, ձախ կազմակերպությունների ու արմատական կրոնական տարրերի մասնակցությամբ ճգնաժամ սկսվի, որը կարող է ուղեկցվել թուրքական սահմաններին լարվածությամբ:

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

Բլումբերգի տվյալներով, Թուրքիայի Կենտրոնական բանկի պաշարները սպառվում են, իսկ մաքուր պահուստները՝ հաշվի առնելով բոլոր պարտավորությունները, զրոյից ցածր են: Ընդ որում, երկիրը մոտ 170 միլիարդ դոլար պարտք պետք է մարի հաջորդ տարվա ընթացքում: Անկարան զգուշանում է, որ ստեղծված իրավիճակում իր առաջ այնպիսի պահանջներ կդնեն, որն, ըստ Բլումբերգի, «Էրդողանի տնտեսական քաղաքականության վերջը կտա, որը հիմնված է ցանկացած գնով տնտեսական աճի հասնելու վրա»:

Էրդողանը փորձում է դիմագրավել անխուսափելի վերափոխումներին ու դուրս գալ վիճակից նվազագույն կորուստներով: Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ հետ առեւտուրը: Առայժմ դա նրան չի հաջողվում, որովհետեւ Թուրքիան ու Ռուսաստանը դուրս են մնացել ԱՄՆ ու Չինաստանմի միջեւ տեղի ունեցող աշխարհքաղաքական գործընթացներից:

Թուրքիայի, ցեղասպանության ու Արարատի հարցում ԱՄՆ-ն ու Չինաստանը, ըստ երեւույթին, մեծ տարաձայնություններ չունեն: Օրերս Հայաստան է հասել Չինաստանի օգնությունը, եւ արկղերի վրա գրված են եղել խորհրդանշական բառեր. «Թող մեր բարեկամությունը բարձր լինի Արարատ լեռից ու երկար՝ Յանցզի գետից»:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը դիմել է չինացի գործընկերներին՝ պահանջելով բացատրել Հայաստան ուղարկված դեղորայքի արկղերի վրայի գրառումը:

Mush-GENOCIDE – Photo source: “Leslie’s Illustrated”, June 28, 1917

www.lragir.am/2020/04/13/536864/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail