ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-ն անվստահություն է հայտնում Ադրբեջանին. ագրեսիայի հետեւանքը

ԱՄՆ-ն անվստահություն է հայտնում Ադրբեջանին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-ն անվստահություն է հայտնում Ադրբեջանին. ագրեսիայի հետեւանքը

17.04.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

«Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»

armenian genocide memorial museum

Ամերիկյան Շեվրոն ընկերության դուստր ձեռնարկությունները վաճառել են Բաքվի նավթարդյունաբերական սեկտորում իրենց բաժնեմասը: Շեվրոնը դուստր երկու ձեռնարկության միջոցով 9,57 տոկոս բաժնեմաս ուներ Ազերի-Չիրագ-Գյունաշ նավթահորում, եւ 8,9 տոկոս բաժնեմաս ուներ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում:

Այդ բաժնեմասը Շեվրոնը 1,57 միլիարդ դոլարով վաճառել է հունգարական MOL ընկերությանը:

Այն մասին, որ ամերիկյան Շեվրոն ու Էքսոն Մոբիլ ընկերությունները մտադիր են վաճառել Ադրբեջանում իրենց բաժնեմասերը, արեւմտյան մամուլը գրեց դեռեւս 2018 թվականին: Ըստ Ռոյթերզի այդ ժամանակ տարածած տեղեկության, ամերիկյան ընկերությունների հեռանալու մտադրությունը պայմանավորված է նրանով, որ ներդրումները չեն արդարացնում իրենց, եւ ընկերությունները մտադիր են կենտրոնանալ ամերիկյան ներքին շուկայի վրա:

Ըստ տեղեկությունների, ԱՄՆ ակնկալում էր, որ ադրբեջանական նավթարդյունաբերությունը կնվազեցնի Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ինչը սակայն չի արդարանում, քանի որ նոր պահուստներ չեն հայտնաբերվել:

Ազերի-Չիրագ-Գյունաշ նավթահորի վերաբերյալ գործարքը կնքվել է 1994 թվականին: Այդ գործարքի խոշոր բաժնետերը Բրիթիշ Փեթրոլիումն է, բաժնետեր էին նաեւ Էքսոնն ու Շեվրոնը, նորվեգական, ճապոնական ընկերություններ:

Արդյո՞ք միայն տնտեսական պատճառներն են Ադրբեջանում ամերիկյան ընկերությունների հեռանալու պատճառը, թե՞ Ադրբեջանը հիասթափեցրել է նաեւ քաղաքականապես: Խնդիրն ըստ երեւույթին փոխկապակցված է, եւ այստեղ էական նշանակություն ունի թերեւս այն, որ Բաքուն չի դիտարկվում հուսալի գործընկեր այդ հասկացության լայն՝ ռազմա-քաղաքական իմաստով:

Այստեղ երկրորդական չէ այն ագրեսիվությունը, որ Ադրբեջանը ցուցաբերում է արցախյան հարցում, գործնականում դիրքավորվելով ու ներկայանալով որպես պատերազմի աղբյուր:

Ընդ որում, այստեղ հարցը լոկ ռեգիոնալ կայունությունը չէ, ինչն ի դեպ էական է լինելու նաեւ Բաքվի նավթային նախագծերի բնականոն գործունեության համար:

Հարցն այն է, որ Բաքվի այդ դիրքավորումը ոչ միայն հակոտնյա է Կովկասի անվտանգության համակարգի հեռանկարի վերաբերյալ եվրատլանտյան բեւեռի ռազմավարական գնահատմանը, այլ գործնականում մրցակցային:

Այդ գնահատականում անվտանգության համակարգը դիտարկվում է հայ-վրացական առանցքով, այդպիսով ամբողջապես պատմության գիրկն ուղարկելով ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը:

Բաքվի ագրեսիան այդ իմաստով ԱՄՆ համար ստանում է ռուս-թուրքական ագրեսիայի իմաստ, ընդ որում անկախ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության բնույթից:

ԱՄՆ-ն անվստահություն է հայտնում Ադրբեջանին

www.lragir.am/2020/04/17/538115/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail