«Ազգային Խայտարակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն հորդորել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել

LES FORCES MILITAIRES OTTOMANES CONDUISENT DES HOMMES ARMÉNIENS VERS UN LIEU D'EXÉCUTION EN DEHORS DE LA VILLE DE KHARPOUT. Empire ottoman, mars-juin 1915.

«Ազգային Խայտարակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն հորդորել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել:

28 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոխնախարարի նամակը։

«Ազատություն»

Նամակում Բոնդարը գրում է, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։

Դրանում ասվում է նաև, որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։

Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։

Պատգամավոր Վոլոդինան՝ մեկնաբանելով նամակը, «անգրագետ» է անվանել Ուկրաինայի ԱԳՆ որոշ անձանց՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

Panarmenian.net

/citizenship-western-armenia.info/archives/2966

Facebooktwitterredditpinterestlinkedinmail