ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Զոհրաբ Մնացականյանի նոր կոշտ հայտարարությունը. Երեւանը լուծել է Արցախի հարցը

Հայաստանի արտաքին գործոց նախարար Զօհրապ Մնացականեան

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Զոհրաբ Մնացականյանի նոր կոշտ հայտարարությունը. Երեւանը լուծել է Արցախի հարցը

04.05.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

THE OTTOMAN MILITARY FORCES LEAD ARMENIAN MEN TO A PLACE OF EXECUTION OUTSIDE THE CITY OF KHARPOUT. Ottoman Empire, March-June 1915.

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում քննարկման ընթացքում արել է Արցախի հարցին եւ այսպես ասած կարգավորման գործընթացին վերաբերող մի քանի ուշագրավ հայտարարություն, ազդարարելով, որ Հայաստանի դիրքը ամուր է, ինքը հանգիստ է այդ առումով եւ չի լինելու 2016-ի քառօրյա պատերազմ, չի լինելու 1991-94 թվական: Արտգործնախարարը նկատի ունի թերեւս առաջին պատերազմը:

Փաստացի, նա հայտարարել է, որ չի լինելու պատերազմ, բայց ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը դարձել է ավելի զուսպ, մարդասեր, այլ որովհետեւ Երեւանը դրել է նշաձողեր, սահմանել կարգավիճակի եւ անվտանգության համակարգի անբեկանելի առաջնահերթություններ: Դրանք ստեղծում են միջավայր, որտեղ ադրբեջանական հնարավոր ագրեսիան, ռազմատենչությունը ոչ թե լեգիտիմանում է, այլ հակառակը՝ հայտնվում ապալեգիտիմ միջավայրում:

Այդ առնչությամբ, հիմնարար նշանակության հայտարարությունը հնչել է դեռեւս 2018-ին, երբ Հայաստանում իր առաքելությունն ավարտում էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, որն իր հրաժեշտի հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հայ ժողովուրդը չի ուզում տարածք հանձնել: Միլզը հայտարարել էր, թե 25 տարի իրենց մոտ ձեւավորել են հակառակ կարծիք: Թե ով է ձեւավորել այդ կարծիքը, Միլզը չէր նշել, թեւեւ դժվար չէ կռահել՝ նրանք, ովքեր այդ 25 տարիներին բանակցել ու նաեւ այլ հարցերով պաշտոնապես հաղորդակցվել են Նահանգների, եւ այլ դիվանագիտական շրջանակների հետ: Ավելին, պետք չէ բացառել նաեւ այն, որ այդ համոզումը ձեւավորելուն նպաստել են նաեւ Հայաստանի համար այսպես ասած «պատասխանատու» կենտրոնները, մասնավորապես Մոսկվան, որտեղից հնարավոր է համանախագահ մյուս երկրներին հավաստիացրել են, որ «հողերի հանձնման» հարցի լուծումը իրենք ունեն:

2016 թվականի ապրիլյան քառօրյան, իր ռազմա-քաղաքական լեգիտիմության հասունացան եւ ձեւավորման 3-4 տարիների, այդ թվում Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարներ ներգրավող գործընթացով, թերեւս այդ լուծման փորձն էր, ինչը սակայն ձախողվեց հայկական բանակի ինքնիշխան դիմադրությանը բախվելով:

2016 թվականի քառօրյան ցույց տվեց, որ հայ ժողովուրդն իրավացի է իր դիրքորոշման հարցում, շարունակել էր ԱՄՆ հեռացող դեսպան Միլզը:

Սերժ Սարգսյանը վերջերս փաստացի հաստատել էր, որ ապրիլյան քառօրյայից ակնկալիք է եղել, որ Հայաստանն օգնության համար պետք է դիմեր համանախագահներին, ինչից հետո պետք է պարտադրվեր այսպես կոչված փուլային տարբերակը: Սարգսյանը պարզապես չէր մանրամասնել, որ խոսքը Ռուսաստանի մասին է, որի արտգործնախարարն առ այսօր խոսում է այդ տարբերակի մասին:

Քառօրյայի տարելիցի առիթով հայտարարություն արեց նաեւ վարչապետ Փաշինյանը, նշելով, որ հիմնարար դասն այն էր, որ նոր սերունդը նախորդից ոչ պակաս, եւ թերեւս առավել հաստատակամ է իր հայրենիքը պաշտպանելու հարցում:

Հարց, որն առանցքային է միջազգային անվտանգության համակարգի համատեքստում: Հայկական ինքնիշխան պաշտպանության հաստատակամությունն է, որ միջազգային ռազմա-քաղաքական անվտանգության համակարգում ապալեգիտիմացնում է Ադրբեջանի ռազմատենչությունը, եւ դրա հետ կապված որեւէ փուլային թե փաթեթային պլան:

Այստեղ է թեկուզ հարաբերական խաղաղության եւ պատերազմի երկարաժամկետ զսպման բանաձեւը: Ըստ այդմ, առաջանում է պարզ հարց՝ ովքե՞ր են, որ այստեղ շարունակում են խաղալ կասկած հարուցելու վրա:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – 1895

www.lragir.am/2020/05/04/543141/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail