ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – «Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – «Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՖԻԶԻԿՈՍ, ՀԱՅԱԳԵՏ: – Կարդալ նաեւ՝ //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լույս է տեսել Համլետ Մարտիրոսյանի «Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում» մենագրությունը:

Սկսած վերին հին քարի դարից, առյուծը մարդու կողմից շատ պատիվների է արժանացել. առյուծի պատկերը հին աշխարհի դիցարաններում շատ աստվածների է ներկայացրել, դարձել է Արևի ու արքայական իշխանության խորհրդանշան, բարձրացվել է թագավական տոհմերի ու պետությունների զինանշանների վրա, նրա զույգ արձանները դրվել են քաղաքների, տաճարների ու պալատների մուտքերի առջև…: Առյուծի պատկերը, որպես գաղափարագիր նշան, գործածվել է շումերական պատկերագրության և եգիպտական հիերոգլիֆներում:

Հեղինակը գրավոր, հնագիտական, պատմագիտական, դիցաբանական և լեզվաբանական տվյալների համեմատական քննությամբ ցույց է տալիս, որ առյուծը նման պատիվների է արժանացել ոչ թե իր տեսքի կամ իր բնության առանձնահատկությունների, այլ՝ հայերենում ունեցած «առեւծ, առիւծ, առոյծ» անվանումների շնորհիվ: Հեղինակի ստացած արդյունքներից կարևոր է նաև այն, որ այդ պրոցեսը սկսվել է վերին հին քարի դարում, երբ Սյունիքի ժայռապատկերները փորագրողներն առաջին անգամ առյուծի պատկերն օգտագործեցին որպես գաղափարագիր նշան:

Որպես «առյուծ» նշանագրի ընթերցումներից բխող անհրաժեշտություն, հեղինակն անդրադառնում է նաև Ք.ա. III-I հազ. Հայաստանի սեպագիր անվանումներին (Խուռի, Միտաննի, Բիայնա և այլն) և առաջարկում այդ անվանումների նոր և հայերեն ընթերցումներ, որոնք իրենց իմաստներով արտահայտում են Հայաստանի վերաբերյալ եղած աշխարհագրական ու դիցաբանական պատկերացումները:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – «Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

anunner.com/hamlet.martirosyan/«Առյուծ»_նշանագիրը_Սյունիքի_ժայռապատկերներում_և_հին_աշխարհում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail